Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ԱՅԼՔ...


Ինչ է լինելու կրճատված մարդկանց հետ

Պարզաբանում է կառավարության աշխատակազմի ղեկավարը

Ի վերջո՝ քանի՞ մարդ է կրճատվելու պետական ապարատում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին գործադիրի նիստից հետո երեկ այս հարցն ուղղեցին լրագրողները։
Պարզվում է՝ այս պահին հստակ չէ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն է զբաղվում օպտիմալացվող նախարարությունների ուսումնասիրությամբ։ «Փոխվարչապետի գրասենյակն այս օրերին զբաղվում է վերակառուցման գործընթացում ներգրավված բոլոր նախարարությունների ֆունկցիոնալ ուսումնասիրության գործով։ Այդ գործընթացի արդյունքում մենք կհասկանանք, թե քանի հոգի կկրճատվի, քանիսը մի տեղից այլ տեղ կտեղափոխվի։ Սրանով արձանագրում ենք, որ կարեւորագույն բանն այս պահին ֆունկցիոնալ կրկնությունը բացառելն է, ինչի արդյունքում պետական կառավարման համակարգը շատ ավելի արդյունավետ կաշխատի»,–ասաց Աղաջանյանը։
Ի՞նչ է լինելու այդ կրճատված մարդկանց հետ։ «Օպտիմալացման արդյունքում իրենց աշխատանքը կորցրած աշխատակիցների հետ կառավարությունը կապ կպահպանի, կգույքագրեն նրանց տվյալները։ Կարիք կա բոլոր վստահելի տնտեսավարող սուբյեկտներից տեղեկատվություն ստանալու թափուր աշխատատեղերի առումով»,–հնչեց Աղաջանյանի պատասխանը։
Հարց է ծագում՝ սա ի՞նչ է ենթադրում, պետությունը մասնավորին պետի ստիպի աշխատատեղե՞ր ստեղծել։ Է. Աղաջանյանի խոսքերով՝ «պետությունը չի պատրաստվում մասնավորին որեւէ բան ստիպել, մենք խնդիր ունենք պետական աշխատողների որակի բարձրացման։ Պետական համակարգի աշխատավարձերը պետք է մրցակցային լինեն մասնավոր սեկտորի աշխատավարձերի հետ»։
Իսկ հուրախություն չկրճատվող աշխատակիցների, բանախոսն ասաց, որ մոտ ապագայում ծրագրեր կան պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու, այդ թվում՝ նաեւ կրճատումների հաշվին։ Որովհետեւ տասնապատիկ տարբերություններ կան մասնավոր եւ պետական հատվածում աշխատավարձերի առումով, ու պետք է համադրության որոշակի սկզբունք լինի։
Ինչ վերաբերում է կրճատվող ավտոմեքենաների հարցին։ Հանձնարարական է իջեցվել կառավարության ենթակա բոլոր մարմիններին, որ սկսեն այդ գործընթացը եւ նույնը առաջարկվել է այլ պետական մարմիններին, որոնք կառավարությանը ենթակա չեն։ Այս պահի դրությամբ դեռ արձագանքներ չկան պետական գերատեսչություններից։ Դժվար է ասել, թե քանի տոկոսով կկրճատվի ավտոհավաքակազմը, բայց տրամաբանությունը սա է. ամեն գերատեսչությունում նախարարից բացի, այլ պաշտոնյա իրեն կցված ավտոմեքենա պետք է չունենա։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

16-02-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO