Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.08.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Ֆրանսիան պատրաստ է սուպերհամակարգիչներ տրամադրել մեզ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին թռիչքային զարգացում է պետք

Գիտությունը շարունակ փնտրում է նոր խնդիրների ճիշտ լուծման եղանակներ։ Այսօր ճիշտ լուծումներ գտնելու ամենաարդյունավետ եղանակը տեսության մոդելավորումն է։ Իսկ դրա համար ոչ միայն գիտական ներուժ է պետք, այլեւ համապատասխան միջավայր եւ ունեցած տվյալները մշակելու մեթոդներ։
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի ավտոմատացման եւ պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանին մտահոգում են ոլորտի վերջին մարտահրավերներից մեկը համարվող ազգային սուպերհամակարգչային կենտրոնի ստեղծումը (այս թեմային նախկինում արդեն անդրադարձել ենք)։
«Մարդը պետք է նախապես հասկանա, թե ինչի կարող են հանգեցնել հետազոտության արդյունքում հավաքված տվյալները։ Այդ նպատակին են ծառայում սուպերհամակարգիչները։ Տարիներ շարունակ փորձել ենք տարբեր նախագծերի միջոցով հզոր ռեսուրսներ բերել Հայաստան։ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի նախագծերի շնորհիվ վեց սուպերհամակարգիչ ունենք արդեն մեր ինստիտուտում, Երեւանի պետական համալսարանում, ճարտարագիտական համալսարանում, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի եւ ռադիոֆիզիկայի ինստիտուտներում, որոնք միմյանց կապելով ընդհանուր ցանցի միջոցով՝ ստեղծել ենք մեկ ընդհանուր միջավայր։ Սակայն այսօր այդ ռեսուրսներն արդեն բավականաչափ հզոր չեն լուրջ խնդրներ լուծելու համար»,–ասում է Վլադիմիր Սահակյանը։ Ենթադրվում է, որ նման կենտրոնի ստեղծումը բավականաչափ ծախսատար է։ Ֆինանսական սուղ միջոցներ ունեցող երկրում խնդրի լուծման համար պետության աջակցությունն է պետք։
Ավելի քան 20 տարի է, ինչ ինֆորմատիկայի ավտոմատացման եւ պրոբլեմների ինստիտուտը համագործակցում է Թուլուզի համակարգչային գիտության ինստիտուտի հետ (Ֆրանսիա)։ Ինչպես նկատում է Վլադիմիր Սահակյանը, այսօր հնարավորություն կա այնտեղ գտնվող սուպերհամակարգչային կենտրոնը տեղափոխել Հայաստան։ Այդ կենտրոնի տեխնիկան 3—4 տարվա է, իսկ նման ռեսուրս տարածաշրջանում չկա։ Ֆրանսիական կառավարությունը, աջակցելով գործընկերների դիմումներին, պատրաստ է այդ տեխնիկան անհատույց տրամադրել Հայաստանին։
«Մեզ մնում է գումար գտնել այդ համակագիչների տեղափոխման եւ տեղադրման համար։ Աջակցության խնդրանքով դիմել ենք ՀՀ կառավարությանը»,–նշեց Վլադիմիր Սահակյանը։ Նոր տեխնոլոգիայի ներկրումը ոլորտում որոշակի առաջընթաց կապահովի, համոզված է նա։
Այսօր ինստիտուտը սպասարկում է գիտակրթական ցանցին, որին միացած է շուրջ 70 կազմակերպություն։ Նրա համոզմամբ, նման տեխնիկայի գոյությունը մեծ հնարավորություններ կընձեռի Հայաստանի պետական եւ մասնավոր ընկերություններին՝ օգտվելու ամպային միջավայրի հզոր ռեսուրսներից։ Ենթադրվում է, որ սուպերհամակարգչային տեխնոլոգիաների ստեղծումը ռազմավարական բազմաթիվ խնդիրներ կլուծի։ Դրանց օգտագործմամբ կարելի է լուծել տեղեկատվության անվտանգության, այլընտրանքային եւ բնական էներգետիկայի, նոր նյութերի ստացման, դեղագործության, արտակարգ իրավիճակների մոդելավորման եւ շատ այլ խնդիրներ համակարգչային մոդելավորման եւ տվյալների մշակման միջոցով։
Անշուշտ, մտավոր ներուժով աչքի ընկնող մեր երկրում գիտական հետազոտությունների պակաս չկա, սակայն դա նոր տեխնոլոգիա ստեղծելու գործընթացի 10 տոկոսն է միայն, վերջնական արդյունքի հասնելու համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնել։
Տեսական գիտելիքները կիրառական դաշտ տեղափոխելով՝ ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի մասնագետները ստեղծել են ավելի քան 65 գիտակրթական կենտրոններ միավորող ցանց՝ «Asnet.am»—ը։ Ինստիտուտն իր «Asnet.am» ցանցում ստեղծել է ծառայություններ, որպիսին չունի ոչ մի ինտերնետ—մատակարար։ Օրինակ՝ ցանցի անդամները կարող են գրանցվել «eduroam» համաեվրոպական ցանցում, որը գործում է Եվրոպայի բոլոր բուհերում, բավական է մտնել որեւէ ուսումնական հաստատություն, եւ սմարթֆոնն անմիջապես միանում է ցանցին՝ հնարավորություն տալով անվճար հեռախոսային զանգեր կատարել ցանկացած ուղղությամբ։
Սակայն Հայաստանին թռիչք է պետք այս ասպարեզում։ Գումարը, որ կներդրվի սուպերհամակարգչային կենտրոն ունենալու համար, շատ խնդիրների լուծմանը կնպաստի։ Այդ տեխնոլոգիաների ներդրման միջոցով հետագայում ավելի շատ գումար կկարողանանք տնտեսել։
«Եթե մենք չկարողանանք Սեւանի խնդիրը ճիշտ մոդելավորել, այդ ուղղությամբ աշխատանքները ճիշտ կազմակերպել, հասկանալ կատարվելիք քայլերի արդյունավետությունն ու հետեւանքները, մենք կարող ենք կորցնել Սեւանը։ Իսկ նման հաշվարկներ միայն սուպերհամակարգիչների միջոցով է հնարավոր անել։ Նշեմ, որ այս հարցում մեզ աջակցում են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, կրթության եւ գիտության նախարարությունը, ՀՀ վարչապետի աշխատակազմը»,–ասաց նա։
Մեր երկրում առկա գիտատեխնիկական բազան համապատասխանո՞ւմ է միջազգային չափանիշներին։ Ի պատասխան՝ ոլորտի մասնագետն ասում է. «Չունենք շատ տեխնոլոգիաներ, ունենք գիտական ներուժ, սակայն չունենք նոր տեխնոլոգիաները իրականացնելու գործիքները։ Եթե մեքենա չունես, ինչպե՞ս ես մարդ տեղափոխելու։ Մենք ցանկանում ենք այդ մեքենան ստեղծել՝ բերել զարգացած երկրների մակարդակի տեխնոլոգիաներ։ Հայաստանը պետք է մտնի այդ ոլորտ, պետք է սովորի ստեղծել դրանք։ Բայց դրա համար նախ անհրաժեշտ է հասնել աշխարհի գիտության մակարդակին, որպեսզի դրա հիման վրա ստեղծենք նորը, մերը։ Հիմա մենք հիմնականում հին տեխնոլոգիաներով ենք աշխատում, իսկ քայլ—քայլ առաջ գնալը նշանակում է շարունակ հետեւում մնալ»։
Նրա համոզմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին թռիչքային զարգացում է պետք։ «Իսկ դրա համար մենք մտավոր ներուժ ունենք. դեռ խորհրդային տարիներից է մեր երկիրը համակարգչային ոլորտի առաջատարներից եղել։ Հենց այն հանգամանքը, որ մեր ինստիտուտը ստեղծվել է դեռ 1957 թվականին ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի ակտիվ մասնակցությամբ, վկայում է Հայաստանում նոր տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրվածության մասին։ Մերգելյանն է եղել ինստիտուտի առաջին տնօրենը։ Այստեղ ծրագրավորողների մի քանի սերունդ է կրթվել»,–ամփոփեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի ավտոմատացման եւ պրոբլեմների ինստիտուտի տնօրենը։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

19-02-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO