Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.11.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Ինչպես փրկվեց Թումանյանի թբիլիսյան տունը

Սիրո, հավատարմության եւ նվիրվածության մի պատմություն

Աշխատում էի «Արմենպրես» լրատվական գործակալությունում։ Լուսաբանում էի մշակույթի ոլորտը եւ ինքս ինձ համար որոշել էի՝ հավատարիմ մնալ արվեստին մինչեւ վերջ, աշխատել առնվազն «չվնասելու» անխախտ որոշմամբ, օգնել կարեցածի առավելագույն չափով։
2012 թվականն էր, երբ Հովհաննես Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանից ստացած անսպասելի զանգը տակնուվրա արեց աշխատանքային առօրյաս։ Փոխանցած մտքերը, խնդիրը կցկտուր էր ձեւակերպված՝ «Թումանյանի տունը … ծախեցին», «թուրք—վրացական ընկերություն է գնել», «սա իրական անտարբերություն է», «ծոռնուհի Ալինան», «շենքի երկրորդ հարկաբաժինը» եւ այլն, եւ այլն։
Խնդրի լրջությունը սթափ գիտակցելու, էմոցիոնալ հատվածը մի կողմ դնելու ու ստացած տեղեկատվությունը մի քանի աղբյուրից ստուգելու լրագրողական պարտավորվածությունից զատ, մի բան հստակ էր՝ շտապել է պետք, համապատասխան արձագանքը չպետք է ուշանար։
Դրանից հետո զանգեր, տեղեկատվության պարբերական թարմացում, ասեկոսեներ, մամուլի ասուլիսներ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականը, պատվիրակության կազմում եւ մեկնում Թբիլիսի. պատվիրակություն՝ Հայաստանի գրողների միության լուսահոգի նախագահ Լեւոն Անանյանի ղեկավարությամբ։ Ձեւակերպված հստակ նպատակ՝ տեղում ծանոթանալ իրավիճակին, վերջ տալ իրարամերժ, իրար հակասող տվյալներին եւ օբյեկտիվորեն բնորոշել առկա իրավիճակը։
Ես ուղեկցում էի պատվիրակությանը եւ ակնդետ հետեւում, թե ինչպես թումանյանասերը, հմուտ դիվանագետը եւ մեծ հայրենասերը կարողացավ մի «փաստաթղթի» շուրջ համախմբել բոլոր շահագրգիռ կողմերին, ազգային շահը չստորադասելով՝ անխախտ պահել երկու երկրների բարեկամական հարաբերությունները եւ … հաջողել։
Այնուամենայնիվ, դա միայն առաջին փուլն էր, որին հաջորդեց երկար–երկար քննարկումների, բանակցությունների, շահարկումների անվերջ շղթան, որը բարեբախտաբար իր ցանկալի վերջնարդյունքը տվեց, եւ տունն այժմ ծառայում է այն նպատակին, որին ձգտում էր հայ ժողովուրդը։
Չգիտեմ ինչու այսօր որոշեցի այս մասին գրել։ Գրեցի ու էլի ինքս ինձ համոզեցի, որ իսկական նվիրումն ու հավատարմությունն իր արդյունքը չտալ չի կարող։
Հիշողությունները գրի առավ
Արուսյակ ԶԱԽԱՐՅԱՆԸ

19-02-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO