Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Դեսպանները հեքիաթ են կարդում

Խնկո Ապոր անվան գրադարանի դուռն այս օրերին չի փակվում

Մի խումբ աշակերտներ այս օրերին դպրոցներում չեն. գրադարան են գնում՝ մասնակցելու միջոցառումների։
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը IBBY Հայաստանի, «Արեւիկ» հրատարակչության եւ «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ՝ փետրվարի 18—21—ը կազմակերպել է «Մանկապատանեկան գրքի երեւանյան» 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքը։ Միջոցառմանն իրենց հավաքածուներով կմասնակցեն ՀՀ մի շարք հրատարակչություններ եւ գրատներ։ Ցուցահանդես—վաճառքի պաշտոնական բացումը փետրվարի 20—ին է։
Հովհ. Թումանյանի ծննդյան 150—ամյակի շրջանակում կազմակերպվող տոնավաճառի նպատակն է մանուկների եւ պատանիների շրջանում հետաքրքրություն առաջացնել գրքի եւ ընթերցանության նկատմամբ, իսկ հանրությանն իրազեկել մանկապատանեկան գրքի նորությունների մասին։
Քառօրյա ծրագրի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ շնորհանդեսներ, թատերական եւ տիկնիկային ներկայացումներ, մանկագիրների ու նկարազարդողների հետ հանդիպումներ եւ այլն։ Իսկ փետրվարի 19—ին՝ Գիրք նվիրելու օրը, կշեշտադրվի «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում տոնավաճառի այցելուները սահմանված զեղչով գնված եւ մակագրված գիրքը կարող են նվիրաբերել հայ զինվորներին։
«Այս տարի Թումանյանի ծննդյան 150—ամյակն է, իսկ մեր տոնավաճառի՝ 15։ Երկու թվերն էլ հոբելյանական են»,—«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց Խնկո—Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը՝ ընդգծելով, որ այս տարի գրքերը ներկայացված են բավականին մեծ զեղչերով։
Նա տեղեկացրեց նաեւ, որ նոր նախաձեռնությամբ են հանդես գալիս։ Մանկագիրներին եւ գրքի նկարազարդողներին հնարավորություն են տվել տեղում հանդիպելու հրատարակիչների հետ։ «Այս ընթացքում, գուցե, հաջողվի եւս մեկ Թումանյան կամ հայտնի նկարազարդող հայտնաբերել»,—նկատեց տնօրենը՝ ավելացնելով, որ շարունակվում է «Հեքիաթի դեսպաններ» գրադարանի հեղինակային ծրագիրը։ Երեկ հեքիաթ կարդաց ՀՀ—ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին։ Հաջորդող օրերին երեխաների համար կընթերցեն ՀՀ—ում Ճապոնիայի, Ֆրանսիայի եւ ԱՄԷ—ի դեսպանությունների ներկայացուցիչները։
Գրադարանում ներկայացված է նաեւ «Հովհաննես Թումանյան եւ Կոմիտաս—150» գրքային ցուցահանդեսը։ Ռ. Տոնոյանն ասում է, որ տարվա մեջ առանձին շեշտադրմամբ ավելի ընդգրկուն կանդրադառնան ե՛ւ Կոմիտասին, ե՛ւ Թումանյանին՝ տարիքային տարբեր խմբերի համար. մեծերին նորովի են ներկայացնելու։
Երեկ նորովի ներկայացվեցին նաեւ ժողովրդական հեքիաթները։ Դրանք հավաքագրվել են «Հայ ժողովրդական հեքիաթներ» խորագրով գրքում («Էդիթ պրինտ» հրատ.)։ «Հեքիաթներն ընտրված են «Հայ ժողովրդական հեքիաթների» ակադեմիական 18 հատորներից եւ «Ղարաբաղի հայերը. բանահյուսություն» հեքիաթների ժողովածուից։ Լինելու է եւս 2 հատոր»,—նշեց գրքի կազմող, թարգմանիչ Նազելի Կարապետյանը։
Ռուզան Տոնոյանը նկատում է, որ վերոնշյալ միջոցառումներին մասնակցելու ցանկություն ունեցողների թիվն աննախադեպ մեծ է։ Դեռեւս հունվարից դպրոցները հերթագրվում էին։ Բավականին մեծ հոսք կա։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

19-02-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO