Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԱՇԽԱՐՀ


Սիրիայում քրդերը հայտնվել են երկընտրանքի առջեւ

Օրերս Սոչիում Սիրիայի հիմնահարցին նվիրված եռակողմ՝ Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա գագաթնաժողովը, ինչպես կանխատեսել էր «ՀՀ—ն», լիովին չարդարացրին Անկարայի սպասումները, որի օրակարգի գխավոր հարցերն Իդլիբ նահանգի իրավիճակն ու սահմանադրության կոմիտեի ձեւավորումն էին։ Ավելին, գագաթնաժողովի հրապարակած համատեղ հայտարարության մեջ խոսվում է այդ ուղղությամբ ձեռք բերված համաձայնությունների, այդ թվում՝ Իդլիբի արվարձաններում ռուս—թուրքական համատեղ վերահսկողության մասին։ Սակայն իրականում այդ փոխզիջումային համաձայնությունը կողմերից եւ ոչ մեկի սրտով չէ։ Ռուսաստանը, ինչպես բնութագրեց նախագահ Պուտինը, Իդլիբը համարում է «ահաբեկիչների դարանատեղի»։ Իսկ դա համապատասխանում է իրականությանը, հաշվի առնելով, որ Իդլիբի տարածքի ավելի քան 60 տոկոսը վերահսկում է ահաբեկչական «Ալ Նոսրան», այժմ՝ «Թահրիր ալ Շամը», որն «Ալ Կայիդայի» սիրիական մասնաճյուղն է։ 20 տոկոսը վերահսկում են այլ ծայրահեղական խմբեր, իսկ 20 տոկոսն էլ՝ Թուրքիայի բազմակողմանի աջակցությունն ու հովանավորությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» կազմակերպությունը։ Թերեւս հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ Անկարան ի զորու չեղավ լիարժեք իրականացնել դեռեւս 2018թ. սեպտեմբերի 17—ին Սոչիում Պուտին—Էրդողան հանդիպմանը ձեռք բերված համաձայնությունը՝ Իդլիբում զինտեխնիկայից զերծ գոտի ստեղծելու առնչությամբ։ Ավելին, ռուսական կողմը Իդլիբի վրա Դամասկոսի վերահսկողությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է համարում լայնածավալ հարձակում իրականացնելը, տեսակետ, որի հետ համաձայն է նաեւ իրանական կողմը, սակայն խիստ դեմ է Թուրքիան։ Թեեւ գագաթնաժողովի հայտարարության մեջ ողջունվել է ԱՄՆ զորքերի դուրս բերումը Սիրիայից, սակայն Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի հարեւանությամբ անվտանգության գոտի ստեղծելու հարցում Ռուսաստանը խիստ դեմ է եւ ընդգծել է, թե դա կարող է տեղի ունենալ միայն նախագահ Ասադի համաձայնությամբ։ Այլ կերպ ասած՝ Անկարայի՝ 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու եւ այն վերահսկելու ցանկությունները հազիվ թե կյանքի կոչվեն։ Իրանի նախագահ Հասան Ռուհանին այս առնչությամբ գագաթնաժողովին հայտարարել է, թե Սիրիայի հյուսիսում սիրիական ուժերի տեղակայման հարցում թուրք—սիրիական գործակցությունը լավագույն լուծումը կլինի Անկարայի մտահոգությունները փարատելու համար։ Նա շեշտել է, որ ցանկացած այլ լուծում ավելի կբարդացնի իրավիճակը։
Թուրքիայի պաշտպանության նախարար Խուլուսի Աքարը Մյունխենի անվտանգության համաժողովին հայտարարել է, որ Թուրքիայի գլխավոր նպատակը իր ժողովրդի եւ սահմանների անվտանգությունն ապահովելն է, ինչի համար Եփրատի արեւելյան հատվածի 440 քառակուսի կմ տարածքում պետք է ոչնչացվեն քրդական ահաբեկիչները եւ այդտեղ տեղակայվեն թուրքական ուժերը։ Մյունխենյան համաժողովում հարցին անդրադարձել է նաեւ ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը՝ նշելով, թե տարածաշրջան նոր ուժեր տեղակայելու շուրջ ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբը բանակցություններ է վարում եվրոպական երկրների հետ։ Միաժամանակ շեշտել է քրդերին հովանավորելու անհրաժեշտությունը։
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին, քննադատելով ԱՄՆ նախագահ Թրամփի այդ որոշումը, շեշտել է, որ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու Սիրիայում ԱՄՆ—ի ուժերի հեռանալուց հետո։ Պարլիի կարծիքով, ԱՄՆ ուժերի դուրս գալուց հետո քրդական հարցի լուծման լավագույն տարբերակը Դամասկոսի եւ քրդերի համապարփակ համաձայնության գալն է։ Մոսկվան եւս քրդերին հորդորում է բանակցել Դամասկոսի հետ՝ շեշտելով, որ կհովանավորի այդ քայլը։
Փաստորեն քրդերը կրկին դժվարին երկընտրանքի առջեւ են հայտնվել։ Եթե ապավինեն Արեւմուտքի, մասնավորապես ԱՄՆ հովանավորությանը, ապա բացառված չէ, որ Թուրքիայի դեմ մենակ կմնան, դա է վկայում պատմական փորձը։ Մանավանդ որ Սիրիայի հարցով Վաշինգտոնի հատուկ բանագնաց Ջեյմս Ֆրանկլին Ջեֆրին, մտահոգություն հայտնելով քրդերի ճակատագրի վերաբերյալ, միաժամանակ շեշտել է, որ ԱՄՆ—ին մտահոգում է ՆԱՏՕ—ում իր դաշնակցի՝ Թուրքիայի անվտանգությունը։ Մյուս կողմից, թեեւ Դամասկոսի եւ քրդերի տարաձայնությունների մասին տեղեկություններ չկան, սակայն կարելի է ենթադրել, որ իշխանությունները դեմ են երկրի դաշնային կառուցվածքին։
Նշենք նաեւ, որ Ասադը, դիմելով Անկարային, հայտարարել է, որ չի պատարաստվում Սահմանադրության հարցում բանակցել Թուրքիայի հովանավորությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման հետ։ Մյուս կողմից՝ Թուրքիան է խիստ դեմ քրդերի մասնակցությանը այդ հարցին։ Այլ կերպ ասած՝ Սիրիայում շահագրգիռ միջազգային եւ տարածաշրջանային գերտերությունների շահերը մերթ համընկնում եւ մերթ հակասում են, ինչի պատճառով, թեեւ երկրում հարաբերական խաղաղություն է հաստատվել, սակայն, դեռեւս վաղ է խոսել խնդրի վերջնական լուծման հասնելու մասին, անգամ նոր բախումները բացառել։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

19-02-2019





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO