Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2019
ԱՅԼՔ...


Հանցագործություն՝ պետական մակարդակով

Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի սպանությունն Իլհամ Ալիեւի առաջին մեսիջն էր աշխարհին

Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի նկատմամբ կատարված հանցագործությունն Ադրբեջանում իշխանության եկած Իլհամ Ալիեւի առաջին մեսիջն էր աշխարհին, թե նա ինչ քաղաքականություն է պատրաստվում իրականացնել եւ ինչ մտադրություններ ունի։ «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը։
«Այդ հանցագործությունը վկայում էր այն մասին, որ Իլհամ Ալիեւի մտադրությունն էր հայատյացությունը դարձնել Ադրբեջանի պետական քաղաքականությունը։ Բոլոր այն գործողությունները, որոնք տեղի ունեցան նշված հանցագործությունից անմիջապես հետո՝ կապված Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի դատավարության, նրան արտահանձնելու հետ, ինչպես նաեւ մինչ օրս իրականացվող քայլերը ցույց են տալիս, որ Ալիեւը հետեւողականորեն հենց այդ քաղաքականությունն է իրականացնում»,—ասաց Մարինա Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ այդ հանցագործությունը կազմակերպվել է պետական մակարդակով եւ եղել է Իլհամ Ալիեւի պետական պատվերը Ռամիլ Սաֆարովին։ Դա հաստատվել է հենց առաջին օրերին, երբ Սաֆարովը տվել է իր առաջին ցուցմունքը։
«Ամեն ինչ նա անկեղծ ասաց, իսկ նրա ասածը հաստատել է մյուս ադրբեջանցի մասնակիցը՝ Անար Ալիեւը։ Դեպքից հետո Սաֆարովն ասել է իր գործընկերոջը՝ կգնաս Բաքու եւ կասես՝ կատարեցի այն, ինչ պետք է կատարեի։ Սա պաշտոնական փաստաթղթում կա, առկա է դատական գործի նյութերում»,—ասաց նա։
Մարինա Գրիգորյանը նշեց, որ արդեն երկու տարի անց, երբ կայացվում էր դատավճիռը, դահլիճում հիշարժան հայտարարություն եղավ։ Հունգարացի դատապաշտպանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ Ադրբեջանում հայի սպանությունը չի համարվում հանցագործություն։
«Դա Ադրբեջանի ամբողջ քաղաքականության դրսեւորումն է։ Այն փաստը, որ Սաֆարովին հերոսացրին, նա համարվեց ազգային հերոս, եւս մեկ ապացույցն է հունգարացի փաստաբանի հնչեցրած թեզի։ Ուզում եմ հիշեցնել նաեւ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովայի հայտարարությունը, որը հնչեց 2004 թվականի ամռանը։ Նա հայտարարեց, որ Ռամիլ Սաֆարովը պետք է օրինակ ծառայի Ադրբեջանի երիտասարդների համար։ Այսինքն՝ ՄԻՊ—ը կոչ է անում հետեւել Սաֆարովի օրինակին»,—ասաց Մարինա Գրիգորյանը
Նա նշեց, որ հետագայում այդ դրսեւորումները երեւացին ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ հայկական բանակի զինվորի գլուխը կտրող զինծառայողը պարգեւատրում ստացավ ամենաբարձր մակարդակով՝ Իլհամ Ալիեւի ձեռքից։ Մարինա Գրիգորյանն ընդգծեց, որ հայերին սպանողներին հերոսացնելու քաղաքականությունն առկա էր դեռ Սումգայիթի ջարդերից հետո։
«Այսօր վկա ենք նրան, թե ինչպես է Ալիեւը փորձում ամեն կերպ ազատել երկու դիվերսանտներին, որոնք դատապարտված են եւ գտնվում են Արցախում։ Նրանք մարդասպաններ են, եւ Ալիեւի համար կարեւոր է վերադարձնել նրանց եւ նույնպես հերոսացնել։ Ահա այս պայմաններում էլ մեզ առաջարկում են խոսել, մտածել խաղաղության մասին, պատրաստվել դրան»,—ասաց Մարինա Գրիգորյանը։
Ադրբեջան պետությունը պատասխանատու է Գուրգեն Մարգարյանի սպանության համար։ Փաստաբան Նազելի Վարդանյանը նշեց, որ այդ տարիներին պետական մակարդակով միջամտությունը, Հունգարիայում դեսպանություն բացելը, փորձաքննությունների վրա ազդելը, արտահանձնումից հետո Սաֆարովին ազատ արձակելը պլանավորված գործողություն էր։
«Ակնհայտ է, որ այստեղ պետական պատվեր կա։ Երբ ուսումնասիրում ես Սաֆարովի գործունեությունը, ապա տեսնում ես, որ նա հեռանկարային սպա է եղել։ Բաքվում ավարտել է ուսումնարան, կրթությունը շարունակել է Թուրքիայում, Հյուսիսային Կիպրոսում զորավարժանքների է մասնակցել, գործուղվել էր Հունգարիա անգլերեն սովորելու։ Չեմ կարծում, որ նա չէր գիտակցում, որ նման արարքից հետո պատիժ չի կրի։ Եթե ինքը համոզված չլիներ, որ իր մեջքին պետությունը կանգնած է, ապա նման բանի չէր գնա»,—հավելեց փաստաբանը։
Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի՝ նշեց Նազելի Վարդանյանը՝ հավելելով.
«Տարիներ առաջ դիմեցինք ՄԻԵԴ, 2016 թվականին սկսվեց կոմունիկացիան, եւ հարցեր առաջադրվեցին Հունգարիայի ու Ադրբեջանի կառավարություններին։ Ադրբեջանին առաջադրվեցին հարցեր կյանքի իրավունքի խախտման, ազգային խտրականության վերաբերյալ։ Նաեւ հարց կա այն մասին, թե որն է եղել անհրաժեշտությունը, որի հիման վրա Սաֆարովը ստացել է մի շարք արտոնություններ։ Հունգարիայի կառավարությանը հարց ենք ուղղել, թե արդյոք ստացե՞լ են ադրբեջանական կողմից բոլոր հավաստիացումներն այն մասին, որ Սաֆարովը պատիժը կկրի Բաքվում նույն դատավճռին համապատասխան։ Ինչպես նաեւ հարց է եղել այն մասին, թե արդյոք մինչեւ 2012 թվականը Ադրբեջանը դիմե՞լ է Հունգարիային՝ Սաֆարովին արտահանձնելու խնդրանքով, եթե այո, ապա ի՞նչ հիմքով է մերժվել։ Պատահական չէ, որ այս հարցը տրվել է, որովհետեւ հիմքեր են եղել, որ մերժվել է Ադրբեջանի խնդրանքը։ Հիմա ցանկանում ենք, որ դրանք ներկայացվեն կոնկրետ փաստաթղթերով»։
Փաստաբանը նշեց, որ այժմ ՄԻԵԴ ներկայացված գանգատով կոմունիկացիան ավարտման փուլում է, ակնկալվում է, որ այս տարի որոշում կլինի։
«Մեր պահանջն է Ռամիլ Սաֆարովին վերադարձնել Հունգարիա կամ երրորդ երկիր, որտեղ նա իր պատիժը կկրի։ Եթե այդպես չլինի, ապա ճանապարհներ կան այլ դատարաններ դիմելու, դրա մասին պետք է մտածել։ Այն, որ մենք հետեւողական ենք, բոլորն էլ տեսնում են, պետք է գնալ առաջ»,—ասաց Նազելի Վարդանյանը։

20-02-2019





15-11-2019
Հետկանչի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը
Որքանով այն կնպաստի ուղիղ ժողովրդավարության ամրապնդմանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Արդարադատության ...


15-11-2019
Նոր դասագրքերի հիմքում կդրվի քննական մտածողություն
Ո՞ր ուղղությամբ է փոխվում կրթական համակարգը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Վերջին ...


15-11-2019
Հայոց գրականության երկու դարը եւ իր մեկնաբանը
Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ցանկությունների ցանկությունն էր՝ գրականագիտությունը տեսնել ...


15-11-2019
Դեռ ոչինչ պարզ չէ, երբ դիվանագիտությունը դրական ու լայն ժպիտով է
Սա պետք է դադար համարել եւ շարունակել պայքարը ...


15-11-2019
45.8 մլն եվրոյի վարկ՝ պակասուրդի ֆինանսավորմանը
Գործադիրը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրմանը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Գործադիրը երեկվա ...


15-11-2019
Արտոնություններ ալյուրի եւ հագուստի արտադրության համար
Գործադիրը կայացրեց համապատասխան որոշումները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության ...


15-11-2019
Հայ քաղաքացիների ապագան Հայաստանում է
Աջակցություն կտրամադրվի Գերմանիայից կամավոր վերադարձած մեր հայրենակիցներին

Գերմանիայում ...



15-11-2019
Ադամ Սահակյանի անվան դպրոց՝ Արցախի Տանձուտում
Ազատագրված հողի վրա ապրող յուրաքանչյուր ...

15-11-2019
Անտրամաբանական պահանջներից մինչեւ «հուսադրող» մերժում
Աշխատատեղի մասին հայտարարությունը միշտ ...

15-11-2019
Հայաստանում առկա բարձր տնտեսական տրամադրությունը հույս է տալիս, որ 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի տեմպերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ...

15-11-2019
Երեկ պարտվեցինք, սպասենք այսօրվան
Մինչ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO