Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով

Մատենադարանը ցուցանմուշները ներկայացնում է նորովի

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտը 2019 թվականին իրականացնելու է խոշոր ծրագրեր թե գրահրատարակչական, թե գիտաժողովների, թե ցուցադրությունների կազմակերպման առումով։ Մատենադարան ինստիտուտի տնօրեն Վահան Տեր—Ղեւոնդյանը մեզ հետ զրույցում առանձնացրեց մատենաշարերի հրատարակությունը։
«Այդ մատենաշարերի մեջ բացառիկ նշանակություն ունի «Մատենագիրք Հայոցը», որն ընդգրկում է մեր ամբողջ մատենագրությունն առաջին իսկ հայերեն գրված երկից, մինչեւ 18—րդ դարի վերջ գրվածը։ Այսինքն՝ մեր ամբողջ միջնադարյան ժառանգությունը մեկ տեղ հավաքված։ Ներկայումս տպարանում է մատենաշարի 21—րդ հատորը, որը նվիրված է Ներսես Շնորհալու չափածո երկերին։ Հաջորդ հատորը նվիրված է լինելու Ներսես Շնորհալու արձակին։ Մատենաշարի հրատարակությունը շատ կարեւոր մի գործ է, որի նշանակությունը դուրս է գալիս Մատենադարանի սահմաններից։ Ամբողջ աշխարհի հայագետներն անհամբերությամբ սպասում են այդ հատորներին։ Այս գործընթացը ֆինանսավորում է «Գյուլբենկյան հիմնարկությունը», որի համար երախտապարտ ենք»,–ասաց Վահան Տեր—Ղեւոնդյանը։
Մատենադարան ինստիտուտի տնօրենը ներկայացրեց «Մայր ցուցակ հայերեն ձեռագրացի» հրատարակությունը, որի 9 հատորներն արդեն կան, այս տարի նախատեսվում է հրատարակել 10—րդ հատորը։
«Մատենադարանի հայերեն ձեռագրերն ունեն ցուցակ, բայց դա համառոտ է։ Հիմա մենք հրատարակում ենք լիակատար մանրամասն ցուցակ, ինչը մեծ ջանքեր է պահանջում, սակայն փոխարենն ուսումնասիրողին շատ ավելի հարուստ տվյալներ է հաղորդում։ Համառոտ ցանկի մեջ ձեռագրի մասին գրված է մի քանի տող, իսկ նոր ցուցակի մեջ՝ տասնյակ էջեր»,—ասաց նա։
Եվս մեկ մատենաշար, որին Մատենադարանը մեծ նշանակություն է տալիս։ Այն հայերեն ձեռագրերի հիշատակարաններն են։ Դրանցում տեղեկություններ են կոնկրետ ձեռագրի մասին, թե այն երբ է գրվել, որ թագավորի օրոք, ինչ պայմաններում, ինչ թվականին եւ այլն։
«Այս հիշատակարանները կարեւոր աղբյուր են, եւ դրանց նշանակությունը շատ մեծ է հատկապես այն դարերի համար, երբ պատմագրությունն ապրում էր, եթե կարելի է այդպես անվանել, ամուլ շրջան։ 14—րդ դարի երկրորդ կեսից մինչեւ 17—րդ դարի սկիզբը պատմագրությունն անկում էր ապրել։ Երբ չունես այլ պատմական երկեր, չես կարող տեղեկություններ քաղել այդ դարաշրջանի մասին, ուրեմն այդ հիշատակարանները դառնում են բացառիկ աղբյուր։ Դրա համար պատմաբանները շատ մեծ կարեւորություն են տալիս դրանց»,—ասաց Վահան Տեր—Ղեւոնդյանը։ Այս հիշատակարանների վերջին հատորը հրատարակվել է 1988 թվականին։ Նախորդ տարի այդքան ընդմիջումից հետո գիտաշխատող Արփենիկ Ղազարոսյանի ջանքերով հրատարակվեց նոր հատոր, որը հնարավորություն տվեց այդ արժեքավոր մատենաշարին նոր կյանք տալ։ Եվս մեկը նախատեսվում է հրատարակել 2019—ին։
Մատենադարանը 2018 թվականին ունեցավ բավական ակտիվ ցուցահանդեսային գործունեություն՝ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս։ Այս տարի Մատենադարանում սպասվում են նոր ցուցադրություններ, կվերափոխվի արխիվային փաստաթղթերի ցուցադրությունը, նորովի կներկայացվի հնատիպ գրքերի ցուցադրությունը։
«Այս տարի նախատեսում ենք նորույթ նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Ունենք մեծ քարտեզ, որտեղ ներկայացվում են գրչության կենտրոնները ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում։ Նոր ծրագրով նախատեսում ենք էլեկտրոնային քարտեզի վրա ինտերակտիվ ձեւով ներկայացնել գրչության կենտրոնները։ Կոճակը սեղմելով, օրինակ՝ էկրանի վրա կբերի Վասպուրականում եղած կենտրոնները, այնուհետեւ կարող եք ընտրել դրանցից մեկը, տեսնել այդտեղ գրված ձեռագրեր եւ այլն։ Այսինքն՝ ինտերակտիվ ձեւով, անընդհատ բացվող տեղեկատվական հարթակ է, որը պարբերաբար հնարավոր է նոր տվյալներով համալրել։ Այն շատ դիտարժան կլինի, ինչպես նաեւ ուսուցողական նշանակություն կունենա»,—ասաց Վահան Տեր—Ղեւոնդյանը։
Մատենադարանը շարունակում է համալրվել նոր ձեռագրերով։ 2018 թվականին կառույցը ստացել է 50—ից ավելի նոր ձեռագրեր։ Դրանում եղել է խոշոր նվիրատվություն՝ 27 ձեռագիր, որը ստացվել է Համազգային մշակութային միությունից։ Նախորդ տարի նաեւ ստացվել են հետաքրքիր արխիվային հավաքածուներ, որում եղել են նշանավոր հայագետներ Չարլզ Դաուսեթի, Հրաչ Բարդիկյանի, Անդրանիկ Զեյթունյանի արխիվները։
Ամեն տարի Մատենադարանը կազմակերպում է նարեկացիական ընթերցումներ, որի հիմքը դրել է Մատենադարանի նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանը։ Ընթերցումները դարձնել են ամենամյա եւ 2019—ին կանցկացվի 5—րդ միջոցառումը։
«Այս տարի նախատեսվում է կազմակերպել միջազգային գիտաժողով՝ նվիրված Մատենադարանի երկրորդ տնօրեն Սեն Արեւշատյանի 90—ամյակին։ Սեն Արեւշատյանը զարգացրեց եւ առաջ տարավ հայ միջնադարյան փիլիսոփայության ուղղությունը եւ լավ կլիներ, որ այս գիտաժողովը խթան հանդիսանար այս գծով նոր մասնագետների ի հայտ գալուն»,—հավելեց նա։
Աննա ԳԶԻՐՅԱՆ

20-02-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO