Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Պատվաստումն օգնում է

Կողմնակիցների ու հակառակորդների ճամբարներն իրենց փաստարկներն են բերում

Չպատվաստել, դրանով իսկ փրկել երեխայի կյանքը. հասարակության որոշ խմբեր դա ոչ միայն հորդորում կամ խորհուրդ են տալիս, այլ այդ մասին անգամ խնդրում են։ Ավելին՝ «իրենց փորձից», այսպես ասած, փաստարկներ ու օրինակներ էլ են բերում պատվաստումների վնասակար հետեւանքների վերաբերյալ, պատվաստանյութով պայմանավորում երեխայի մոտ առաջացած այս կամ այն խնդիրը։ Ոմանք էլ կարծում են, որ պատվաստելուց առաջ երեխային լուրջ հետազոտության պետք է ենթարկել, որովհետեւ հնարավոր է՝ երեխայի մոտ նոր դրսեւորվող երեւույթներ լինեն, որոնք պատվաստման համար հակացուցում հանդիսանան։ Նաեւ տեսակետներ կան, որ պատվաստումից առաջ ալերգիկ ռեակցիան պետք է ստուգվի։ Տարակարծությունները, այսպիսով, շատ են, ու դրանց հիմքում միշտ չէ, որ մասնագիտական հիմնավորումն է։
Թեմայի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման եւ կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի հետ։
—Տիկի՛ն Գրիգորյան, ինչո՞ւ է ծնողը երեխային պատվաստման տանելուց առաջ սթրես ապրում։
—Բոլորը խոսում են պատվաստումների մասին, կապ չունի՝ բժի՞շկ են, թե՞ ոչ։ Ամեն ոք կարող է կարծիք հայտնել, ու թե դա որքանով է մասնագիտական, ապացուցողական բժշկագիտության տվյալներին համապատասխան՝ ոչ ոք հաշվի չի առնում։ Դրա համար է այս իրարանցումն առաջացել, թե պատվաստումով իբր երեխային, անհատին վնասում ենք։ Մինչդեռ պատվաստումը հանրային առողջապահության ամենաանվտանգ եւ արդյունավետ միջոցն է։ Դիֆթերիայի մասին մենք մոռացել ենք, ինչը մահացու հիվանդություն է։ Փայտացման մասին ենք մոռացել, հազվադեպ է հայտնաբերվում, այն էլ այն անձանց մոտ, որոնք պատվաստված չեն։ Չունենք պոլիոմելիտ 1995 թվականից։ Համաճարակային հանգիստ ֆոնի վրա բոլորը սկսում են քննարկել հետպատվաստումային երեւույթները։ Նախկինում հիվանդությունները երբ շատ ավելի տարածված էին, բոլորը միաժամանակ քննարկում էին կանխարգելումը, դրա արդյունավետությունը, իսկ երբ հիվանդությունը չեն տեսնում տասնամյակներ շարունակ, մտածում են՝ եթե չկա հիվանդությունը, ինչո՞ւ պատվաստվենք, որ մի հատ էլ հետպատվաստումային երեւույթների սպասենք։ Ու երբ հակապատվաստումային քարոզն ակտիվանում է, պատվաստումներում ընդգրկվածությունը հենց մի փոքր իջնում է, արդեն հիվանդություններն են գլուխ բարձրացնում։ Այդ պատկերն ունենք եվրոպական տարածաշրջանի երկրներում, որտեղ կարմրուկի բռնկումներ են, Ուկրաինայում դիֆթերիայի դեպքեր կան, հարեւան Վրաստանում եւս կարմրուկի բռնկում է։ Իսկ Հայաստանում, քանի դեռ պատվաստումներում բարձր ընդգրկվածություն ունենք, հանգիստ շնչում ենք։
—Ո՞ր դեպքերում է պատվաստումը հակացուցված։
—Իրականում պատվաստումների հակացուցումները շատ քիչ են՝ հիմնականում ցանկացած սուր ընթացք կամ քրոնիկ հիվանդության սրացում, տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից ծանր ալերգաբանական ռեակցիա՝ անաֆիլաքսիա, իմունոդեֆիցիտ վիճակ՝ միայն կենդանի պատվաստանյութերի համար, այն էլ պետք է գնահատել իմունիտետի վիճակը եւ ըստ այդմ կողմնորոշվել։
Իսկ անկենդան պատվաստանյութերը ընկճված իմունիտետ կամ ՄԻԱՎ վարակ ունեցողների համար հակացուցում չեն, հակառակը՝ ցուցված են։ Նրանք պետք է պաշտպանվեն մյուս վարակներից։
Յուրաքանչյուր պատվաստումից առաջ բժիշկը զննում է պատվաստվողին։ Եթե դիտարկվում է առողջ, պատվաստումն արվում է։ Պարզապես խնդիրն այն է, որ որոշ դեպքերում պատվաստումից հետո դիտարկվող երեւույթները հաճախ կապվում են պատվաստման հետ, առանց հաշվի առնելու պատճառահետեւանքային կապը։ Այդտեղ պատվաստումը կապ չունի։
Ամեն դեպքում տվյալ անհատի մոտ երեւույթը դիտարկվելու էր, պարզապես ժամանակային առումով համընկնում է հետպատվաստումային շրջանի հետ։ Եվ ավելի հեշտ է դա կապել պատվաստման հետ, քան այլ պատճառ փնտրել։
—Շատ դեպքերում ասում են՝ պատվաստվեց, այսինչ հիվանդությունն առաջացավ։
—Հիվանդությունը պատվաստումից չի կարող առաջանալ։ Չեն կարող առաջանալ արատներ։ Երբեմն ասում են՝ սրտի արատ ուներ, այս արատն ուներ, պատվաստումը հակացուցված էր։ Հակառակը՝ հենց այդ երեխաներին է ցուցված պատվաստվել առաջնահերթ, որովհետեւ այդ երեխաները պետք է պաշտպանված լինեն վարակներից։ Եթե երեխան ունի սրտի խնդիր, բնածին կամ ձեռքբերովի արատ, նրան պետք է պաշտպանել վարակիչ հիվանդություններից։ Պատվաստանյութը իրեն չի վնասում, օգնում է, իրավիճակը չի բարդացնում, հիվանդությունը չի ծանրացնում։ Ընդամենը հակամարմիններ է ստեղծում օրգանիզմում, որպեսզի այդ անհատը չհիվանդանա։
—Նախապատվաստումային համապատասխան զննումը բավարար պատկերացում տալի՞ս է երեխայի առողջական վիճակի մասին։
—Այդ զննումը բավական է օբյեկտիվ գնահատելու երեխայի առողջական վիճակը, եթե ուզում եք հարցնել՝ արյան հետազոտություն պե՞տք է, թե՞ ոչ՝ պատվաստումից առաջ ցուցված չէ եւ ոչ մի երկրում, ինչպես նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դա խորհուրդ չի տրվում։ Դա ոչ նպատակահարմար միջոցառում է։ Արյան պատկերը շատ արագ փոփոխվում է։ Տվյալ պահին կարող է նորմայի մեջ լինել, մի քանի ժամ հետո կտրուկ փոխվել։ Այդ առումով դա մեզ համար ինֆորմատիվ չէ։
—Իսկ ալերգիկ ռեակցիան պարզող թե՞ստ։
—Դրա անհրաժեշտությունը եւս չկա։
—Ի՞նչ իրավունքներ ունի ծնողը։
—Ծնողն իրավունք ունի ծանոթանալու պատվաստանյութին, դրա պիտանելիության ժամկետին, բժիշկը պետք է տրամադրի տեղեկատվություն հետպատվաստումային շրջանում սպասվող երեւույթների վերաբերյալ։ Տեղեկացված լինելը, այդ թվում՝ պատվաստումից հրաժարվելու դեպքում սպասվող ռիսկերի վերաբերյալ, ծնողի իրավունքն է։
—Կարո՞ղ ենք հաստատել, որ մեր բոլոր մանկաբույժները փորձառու են, ցանկացած մանրուք, հանգամանք հաշվի են առնում։
—Հույս ունենանք, որ այդպես է։ Հաստատել՝ բոլորն են այդպես, թե ոչ… Բոլորն էլ պետք է այդպես լինեն։
—Կա՞ վիճակագրություն՝ մանկաբույժի թերի աշխատանքի հետեւանքով պատվաստման հասցրած վնասների վերաբերյալ, կա՞ն նման դեպքեր։
—Տեսեք, շատ են քննարկում, բայց երբ փաստեր, ապացույցներ ենք ուզում, դրանք մնում են օդում։ Երբ կոնկրետ փաստեր ենք ուզում, բոլորը փորձում են ձեռնպահ մնալ։
—Այսինքն՝ դեռեւս դեպքեր չունե՞նք։
—Դեպքեր չունենք։
—Իսկ բժիշկների համար որեւէ խրախուսանք կա՞, կամ պլան դրվա՞ծ է պատվաստումների մասով, որովհետեւ հաճախ ծնողները նրանց համարում են շահագրգիռ կողմ, դա պայմանավորում նշածս հանգամանքներով։
—Խրախուսանքներ չկան, պլան որպես այդպիսին՝ չկա, ուղղակի կան համաճարակաբանական գործընթացների, այսպես ասած, ցուցանիշներ։ Կա կոլեկտիվ իմունիտետի հասկացողություն, եթե տվյալ տարածքում բնակչության 95 տոկոսն ունի տվյալ հիվանդության նկատմամբ անընկալություն, այսինքն՝ պատվաստված է, ուրեմն՝ հարուցիչը չի կարող տվյալ բնակչության մեջ շրջանառել։ Եթե ուզում ենք հիվանդությունը վերացնել, ուրեմն պետք է հասնենք այդ ցուցանիշին, որպեսզի պատվաստման համար հակացուցումներ ունեցողները եւս չտուժեն։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

21-02-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO