Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ՊՆ


Հայաստանը նորություններ էր ներկայացրել «IDEX 2019»-ում

Միջազգային ռազմական փորձագետները մեր արտադրանքը բարձր են գնահատել

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում ընթացող «IDEX—2019» համաշխարհային ցուցահանդեսի տաղավարներում ցուցադրված հայկական ռազմական արտադրանքը բարձր գնահատականի է արժանացել միջազգային ռազմական փորձագետների կողմից։
«IDEX—2019»—ը Աբու Դաբիում երկու տարին մեկ անգամ անցկացվող համաշխարհային մեծ ցուցահանդես է՝ զենք—զինամթերքի, ռազմական արդյունաբերության եւ ընդհանրապես ռազմական արտադրանքի։ Լինում է պրոֆիլային երկու ուղղությամբ՝ ցամաքային եւ ծովային։ Հայաստանը ոչ միայն առաջին անգամ էր մասնակցում այդ միջոցառմանը, այլ ընդհանրապես առաջին անգամ էինք որոշակի արտադրանք ներկայացնում միջազգային ցուցահանդեսներում։ Պետք է ասեմ, որ միջազգային որոշ փորձագետներ արդեն ֆիքսել են եւ բարձր գնահատել, որ Հայաստանն այդպիսի հետաքրքիր նորություններ է ներկայացրել»,–մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, որը նախարար Դավիթ Տոնոյանի պատվիրակության կազմում օրերս ԱՄԷ—ում էր։
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը նշեց, որ ներկայացվել են հայկական ռազմարդյունաբերության նորությունները։
«Մի շարք նորություններ կային, հատկապես՝ ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում՝ հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների կողմից։ Միջոցառումը նոր է ավարտվել, թե ովքեր ինչ հետաքրքրություն են դրսեւորել, որոշ ժամանակ անց կունենանք այդ ամենն ամփոփելու հնարավորությունը»,–նշեց նա։
Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ միջազգային այսպիսի հարթակներում հանդես գալով՝ Հայաստանը կարող է լուրջ կապեր ձեռք բերել, որոնք եթե ոչ այսօր, ապա պետք կգան հետագայում։
«IDEX» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցում է աշխարհի շուրջ 95 պետություն։ Ռազմական համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանը ներկայացրել է հետեւյալ արտադրանքները՝ էլեկտրաօպտիկական հակահարվածային համակարգ–3k01, դիպուկահար հրացան–K—8, T72A տեսակի տանկի գնդացրի համար նախատեսված ջերմատեսիլ նշանառության սարք, ականազերծման ինդուկցիոն սարք–RIA—1, զրահաբաճկոն— GS—47/0717, հետախուզական անօդաչու թռչող սարքերի տարբեր տեսակներ, ռազմական եւ ստրատեգիական կոշիկներ, դիպուկահարի 3x9 նշանառու սարք, թիրախի հայտնաբերման միկրոալիքային ուժեղացուցիչ–75G։
Հիացական գնահատականի է արժանացել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական նվագախմբի ու պատվո պահակախմբի ելույթը։ «Վերջին տարիներին համագործակցության լավ ավանդույթ է ձեւավորվել «Երեւանի թմբուկներ» խմբի եւ ՀՀ ԶՈՒ պատվո պահակախմբի միջեւ ինչպես Հայաստանում տեղի ունեցող միջոցառումների ժամանակ, այնպես էլ՝ դրսում։ Դա մշակույթի տեսակ է դարձել արդեն։ Այդ խմբերը ԱՄԷ են մեկնել հյուրընկալող երկրի հրավերով, եւ հատուկ ուզում եմ շեշտել, որ իրենք արդեն այսօրվա դրությամբ դեռ չեն վերադարձել, որովհետեւ նրանց ուղղակի պահում են այնտեղ։ Այդքան շատ նրանց սիրել են։ Ամեն օր գրեթե նույն հաճախականությամբ շարունակում են ելույթ ունենալ հյուրերի ու այցելուների համար։ Արդեն ունեն նաեւ այլ միջոցառումներին մասնակցելու հրավերներ»,–ասաց Հովհաննիսյանը։
Նորայր ՇՈՂԻԿՅԱՆ

22-02-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO