Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ԵՐԵՎԱՆ


Վերելակային տնտեսությունը վերափոխումների շեմին

Կառաջարկվի վերելակային ֆոնդի վերազինման մի քանի տարբերակ

Վերելակային տնտեսության բարեկարգումը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի դրույթներից մեկն էր։ Քաղաքի կոմունալ տնտեսությանը վերաբերող այս կարեւոր թեմայի շուրջ «ՀՀ»—ի թղթակիցը զրուցել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ։
«Վերելակների կառավարումն ու սպասարկումը գտնվում է հենց շենքի բնակիչների անմիջական մասնակցության դաշտում։ Բնակելի բազմաբնակարան շենքերի պատերից ներս գտնվող ամեն բան, անգամ աստիճանավանդակներն ու աղբատար խողովակները, բնակիչների համասեփականությունն են, այդ թվում նաեւ վերելակը, հետեւաբար այն պետք է տնօրինեն եւ խնամեն սեփականատերերը։ Սակայն, հաշվի առնելով խնդրի սրությունը, հրատապությունն ու բնակիչների անվտանգությունը, քաղաքապետարանը հանձն է առել զբաղվել այս հարցով»,–տեղեկացրեց Կարապետյանը՝ հավելելով, որ այսօր արդեն աշխատանքներ են տարվում վերելակների փոխարինման ծրագրի ուղղությամբ։ Բնակիչներին առաջարկվելու է վերելակային ֆոնդի վերազինման, թարմացման մի քանի տարբերակ։ Առաջարկվող մեթոդներից մեկը մունիցիպալ, համայնքային պարտատոմսերի թողարկումն է։
Կարապետյանն ասաց, որ քաղաքապետարանի տվյալներով՝ քաղաքի 4420 վերելակից չի աշխատում 208—ը, վերանորոգման կարիք ունի 3800—ը. «Վերելակային ֆոնդի մեծ հատվածը վերանորոգման կամ ամբողջովին փոփոխման կարիք ունի, եւ այս խնդիրը քաղաքային տնտեսության մեջ առանձնահատկ նշանակություն ունի»։ Քաղաքապետի մամուլի խոսնակը հիշեցրեց, որ երբ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը անդրադարձել էր Երեւանի 2019 թվականի բյուջեի նախագծին, դրա պակասուրդի, տուրքերի, վճարների բարձրացման, ինչպես նաեւ մի շարք ուղղություններով հատկացվող ֆինանսական միջոցների կրճատման շուրջ հարցերին, նշել էր, որ հավատարիմ են մնալու նախընտրական ծրագրի դրույթներին եւ նախատեսում են զգալի բարեփոխումներ նաեւ վերելակային տնտեսության ոլորտում։ «Քաղաքապետի տեղակալն ասել էր, որ նվազեցրել են վերելակային ֆոնդի պահպանման եւ շահագործման ծախսերը, եւ որ ֆոնդն ուռճացված է եղել առնվազն 3 անգամ։ Նա հայտարարել է, որ եթե որեւէ պահի պարզվի, որ վերելակային ֆոնդի շահագործումն ունի նոր միջոցների կարիք, քան իրենք պլանավորել են, այդ միջոցները կան, Երեւան քաղաքն ունի բավարար ֆինանսական միջոցներ, որ առաջին անհրաժեշտության հոգսերը հոգա»,—հավելեց Կարապետյանը։
Ի դեպ, Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակը երեկ անդրադարձել է «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությանը՝ վերելակների ընթացիկ սպասարկման բյուջեն վերանայելու անհրաժեշտության մասին. «Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նախօրեին գրառում էր արել Երեւանում վերելակային տնտեսության պահպանմանն ուղղված բյուջետային ծախսերի վերաբերյալ՝ Շենգավիթի օրինակով նշելով, որ «վերելակի ընթացամասերի ձեռքբերման ծավալները քաղաքապետարանը էապես նվազեցրել է նախորդ տարվա համեմատ»։
Պարոն Խաժակյանի գրառման վերաբերյալ տեղեկացնում եմ, որ Շենգավիթ վարչական շրջանի կողմից նախորդ տարի ներկայացվել է 29 տեսակի պահեստամասերի պահանջարկ ամբողջ 2018 թվականի համար, եւ 16 տեսակի պահեստամասերի հայտ՝ 2019 թվականի միայն առաջին կիսամյակի համար։ Ուստի, համադրելի չէ 2018—ի տարեկան ծավալի կամ տեսակների համեմատությունը 2019—ի առաջին կեսի ծավալի եւ տեսակների հետ։ Առհասարակ, պահեստամասերի ընդհանուր թվաքանակները տարուց տարի էլ համեմատելի չեն, քանի որ յուրաքանչյուր տարի ծագում է իրարից տարբեր վերելակների եւ, հետեւաբար, պահեստամասերի տեսակների ու քանակների անհրաժեշտություն։ Վերահաստատում ենք, որ վերելակների ընթացիկ պահպանման աշխատանքների, ինչպես նաեւ ձեռք բերվող անհրաժեշտ նյութերի ծավալի եւ որակի կրճատում չի նախատեսվում՝ չնայած բյուջեում այդ գծով պլանավորվող ծախսերի կրճատմանը»։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

22-02-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO