Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Քր.օր.-ը փոփոխվելու կարիք ունի

Կոսմետիկ միջամտությունները չեն օգնի

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրավիրված է մասնակցելու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին։ Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը երեկ լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպման ընթացքում մշակելու են համատեղ աշխատանքների կազմակերպման ճանապարհային քարտեզ, ինչը հնարավորություն կստեղծի լուծելու քրեակատարողական հիմնարկներում, քրեական օրենսգրքի հետ կապված հարցերի լայն օրակարգը։ «Նմանատիպ հանդիպումները մեկանգամյա չեն լինելու, ամենօրյա ռեժիմով աշխատելու ենք, ինչպես մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Օրինակ, երեկ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներից մի կալանավորի շտապ պետք էր տեղափոխել «Աստղիկ» ԲԿ հետազոտության»,– ասաց նա՝ ընդգծելով, որ ստիպված են օպերատիվ արձագանքել առկա խնդիրներին, մինչեւ կկարողանան օրենսդրական փոփոխություններով հիմնարար լուծումներ գտնել։
Պատգամավորը խնդիրներից առանձնացրեց այն, որ բոլոր քրեակատարողական հիմնարկներում բժիշկների, նաեւ հերթապահ տեսուչների տասնյակ թափուր հաստիքներ կան, որովհետեւ որեւէ մեկը չի ցանկանում 60—65 հազարով բժիշկ աշխատել նման ծանր պայմաններում։ «Սա գոյություն ունեցող տասնյակ խնդիրներից ընդամենը մեկն է, որոնք կամ օրենսդրական լուծում են պահանջում, կամ կառավարության որոշումներում փոփոխություններ։ Երբ քրեակատարողական հիմնարկներում բացում ես դարակները, տեսնում ես, որ անհրաժեշտ դեղերը, որը վստահաբար պետք է լինեն, քանի որ կան անհատներ, որոնք դրա անհրաժեշտությունն ունեն, բացակայում են։ Պատասխանն այն է, որ կառավարությունն ունի հաստատված դեղորայքային ցանկ, եւ այդ ցանկի մեջ դրանք չեն մտնում»,–մանրամասնեց Զոհրաբյանը։ Այս առումով առաջնահերթ է դառնում բժշկական անձնակազմը քրեակատարողական վարչության ենթակայությունից դուրս բերելը։ Առանձին ՊՈԱԿ ստեղծելու մասին կառավարությունը որոշում էր ընդունել դեռեւս 2018 թվականի մայիսին, բայց առայսօր այն կյանքի չի կոչվել։ Այս հարցը նույնպես նախատեսում են բարձրացնել արդարադատության նախարարի հետ հանդիպման ժամանակ։
Անդրադառնալով վերջին շրջանում ներման հարցերի հանձնաժողովի զանգվածային մերժումներին, Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ դա պայմանավորված է մեկ ցմահ դատապարտյալի հարցով լրատվական արտահոսքով։ Այսինքն՝ մերժումներով փորձ է արվել հանրային բացասական տրամադրությունների էսկալացիա չառաջացնել, ինչը պատգամավորը ճիշտ մոտեցում չի համարում։ «Մեր արդարադատությունը, իրավական համակարգը պիտի վաղուց գնացած լիներին անհատական մոտեցման ճանապարհով, երբ յուրաքանչյուր դեպքին անհատական մոտեցում կցուցաբերվի։ Չի կարելի նույն հոդվածով դատապարտված երկուսի համար մշտապես կիրառել մինույն մոտեցումը, որովհետեւ մեկը ունակ է ինտեգրվել, սոցիալականացվել հասարակությանը, իսկ մյուսը չի կարող։ Դրա համար քրեակատարողական հիմնարկներում պետք է լինեն հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, որոնք կաշխատեն այդ մարդկանց հետ։ Մարդուն պետք է աստիճանաբար նախապատրաստել ազատության, մինչդեռ մեր քրեակատարողական հիմնարկներում մարդուն նախապատրաստում են ավելի գազանանալուն։ Այստեղ կոսմետիկ միջամտությունները չեն օգնի, պետք են հեղափոխական մոտեցումներ»,–շեշտեց նա։    
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

22-02-2019





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO