Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


ԵՊՀ 100-ամյակի միջոցառումները լինելու են

Նախօրեին ռեկտոր Արամ Սիմոնյանը գիտխորհրդի նիստում խոսել էր իր նկատմամբ որոշակի ճնշումների մասին։ Ինչո՞ւ կրթության նախարարի եւ ԵՊՀ ռեկտորի ջրերը մի առվով չեն հոսում։ Երեկ գործադիրի նիստից հետո ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նկատեց, որ բուհերը ապաքաղաքական են, քաղաքական որեւէ ճնշում չի կարող լինել։ Նրա խոսքով՝ ԵՊՀ ռեկտորը «ակնհայտորեն մանիպուլյացիաների է դիմում», փորձում է իր ղեկավարման տարիների հետ կապված հարուցված քրեական գործերը ինչ—որ ձեւով քաղաքականացնել։
Իսկ ինչու է խոչընդոտվում ԵՊՀ հիմնադրման 100—ամյակի հանդիսության կազմակերպումը։    Նախարարի խոսքով, նման խնդիր չկա, ընդհակառակը, ԵՊՀ 100—ամյակը մեծ շուքով նշելու հանձնարարական է ստացել վարչապետից։
«ԵՊՀ 100—ամյակի միջոցառումների հանձնաժողովի ստեղծման նախագիծը պատրաստ է,–պարզաբանեց Արայիկ Հարությունյանը,–իսկ այս պահին այն ստեղծված չէ, որովհետեւ ղեկավարում եմ Թումանյանի 150—ամյակի եւ Կոմիտասի 150—ամյակի հոբելյանական հանձնաժողովները։ Արամ Սիմոնյանի հետ զրույցը եղել է անցած շաբաթ, եթե մարդը մտահոգություն ուներ դրա հետ կապված, կարծում եմ՝ գիտխորհրդին ավելի շուտ պետք է ասեր դրա մասին»։
Այնուամենայնիվ, Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջ կա՞։ Հարցին ի պատասխան Հարությույնանը եզրափակեց. «ԵՊՀ—ն ինքը թող որոշի՝ ուզո՞ւմ է ունենալ այդպիսի ռեկտոր»։
Ի դեպ, երեկ ԵՊՀ գիտխորհուրդը տարածել է հայտարարություն, կոչ անելով «հարգել բուհական ինքնավարության սկզբունքը եւ ակադեմիական ազատությունները, անհապաղ միջոցներ ձեռնարկել մայր բուհի 100—ամյա հոբելյանը հավուր պատշաճի կազմակերպելու եւ նշելու ուղղությամբ»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

22-02-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO