Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Լինել նախաձեռնողական ու ակտիվ

Իրանագետը տեսնում է ՀՀ-Իրան հարաբերությունների զարգացման լուրջ հեռանկարներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան նոր խթան կհաղորդի երկու երկրների հարաբերություններին։ «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում իրանագետ Արմեն Իսրայելյանը նշեց, որ այցի ընթացքում կքննարկվեն հարցեր մի քանի ուղղություններով։
«Ըստ ամենայնի՝ կքննարկվեն երկկողմ օրակարգին, տարածաշրջանային համագործակցությանը եւ միջազգային խնդիրներին վերաբերող հարցեր։ Մենք միշտ ընդգծել ենք Հայաստանի համար Իրանի ռազմավարական նշանակությունը։ Այս առումով երկկողմ ձեւաչափով համագործակցությունը բավական կարեւոր պետք է լինի երկու ղեկավարների համար։ Կարծում եմ, որ կլինի քաղաքական օրակարգի հստակեցում՝ հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, Իրանում տեղի ունեցող զարգացումները, վերջինիս նկատմամբ պատժամիջոցները եւ այլ հարցեր»,–ասաց Արմեն Իսրայելյանը։
Իրանագետը նկատեց, որ քաղաքական առումով երկրների հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են, ինչը նույն ձեւով չի արտացոլվում տնտեսության մեջ։ 2015 թվականին, երբ ստորագրվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը, այդ ժամանակ ակնկալվում էր, որ Հայաստանի հետ հարաբերություններում տնտեսության ոլորտում լուրջ առաջընթաց կլինի։ Արմեն Իսրայելյանը նշեց, որ խոշոր տնտեսական ծրագրեր չիրականացվեցին, իսկ առեւտրաշրջանառության ծավալի ցուցանիշները շարունակում են գոհացուցիչ չլինել։
«Այնինչ, պետք է բավական ակտիվ լինել, որովհետեւ տարբեր ոլորտներում զարգացման լուրջ հեռանկարներ կան՝ էներգետիկա, զբոսաշրջություն, տրանսպորտ, արդյունաբերություն եւ այլն։ Հարցն այն է, որ պետք է Իրանի հասարակությանը, գործարարներին որքան հնարավոր է լավ ներկայացնել Հայաստանը, մեր երկրի տնտեսության, ներդրումային հնարավորությունները։ Շատ ժամանակ թվում է, թե Իրանում շատ լավ գիտեն այդ ամենի մասին, սակայն, հավատացնում եմ ձեզ, այդպես չէ։ Այդ ուղղությամբ պետք է ամենօրյա աշխատանք»,–ասաց Արմեն Իսրայելյանը։ Իրանագետը շատ ուրախալի համարեց այն, որ Հայաստանը շեշտը դրել է ենթակառուցվածքների արդիականացման վրա։ Նա նշեց՝ քանի դեռ Հայաստանն այդ ուղղությամբ բավարար չափով աշխատանք չի տարել, հետեւաբար, տնտեսության ոլորտում լուրջ, շեշտակի առաջընթաց չենք կարող արձանագրել։
Խոսելով տարածաշրջանային հարցերից՝ իրանագետը նշեց, որ Արցախի հարցի հետ կապված Հայաստանի իշխանությունները հստակ հայտարարել են այն ուղենիշները, որոնց շուրջ պատրաստ են շարժվել ու քաղաքականությունն առաջ տանել։
«Այստեղ, կարծում եմ, որ իրանական կողմին հետաքրքիր կլինի անձամբ Հայաստանի ղեկավարից լսել այդ ուղենիշները։ Մյուս կողմից Հայաստանի կողմին հետաքրքիր կլինի լսել Իրանի դիրքորոշումը Արցախի հարցի հետ կապված։ Տարբեր գործիչներ ժամանակ առ ժամանակ այնպիսի հայտարարություններ են հնչեցնում, որոնք մեզ համար խնդրահարույց են։ Իհարկե, դրանք հետո հերքվում են Իրանի ԱԳՆ—ի կողմից, սակայն կարեւոր է, որ Իրանը բարձր մակարդակով հայտարարի, թե ինչ դիրքորոշում ունի Արցախի հարցում»,–ասաց նա։
Իրանագետը նշեց, որ Իրանի հետ համագործակցությունից տնտեսական օգուտներ կարելի է ստանալ նաեւ ԵԱՏՄ—ի շրջանակում։ Նախատեսվում է, որ 2019 թվականի անդամ երկրների խորհրդարանների կողմից կվավերացվի Իրան—ԵԱՏՄ ազատ առեւտրի համաձայնագիրը։ Արմեն Իսրայելյանը նշեց, որ այստեղ Հայաստանը պետք է ակտիվ աշխատի՝ հնարավորինս շատ տնտեսական օգուտներ քաղելու համար։
«Հայաստանը կարող է օգուտներ ստանալ ԵՄ—Իրան համագործակցության համատեքստում։ Չնայած ԱՄՆ—ի պատժամիջոցներին, այնուամենայնիվ, ԵՄ առաջատար երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, հակված են Իրանի հետ շարունակելու իրենց տնտեսական համագործակցությունը։ Դրա վերաբերյալ հստակ խոսվեց օրերս Վարշավայում տեղի ունեցած համաժողովի շրջանակում, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատարի կողմից։ Այստեղ եւս Հայաստանը պետք է նախաձեռնող լինի՝ Իրանի հետ կապված հարցերը օրակարգում պահելով»,–հավելեց իրանագետը։

26-02-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO