Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ԼՂՀ


Կոմիտասը նրա ոգեւորության, ներշնչանքի աղբյուրն է

Զինծառայող երգչի առաջին մենահամերգը Ստեփանակերտում

Օպերային երգիչ Հովհաննես Կարապետյանը, որը ծնունդով արվեստների քաղաք Գյումրիից է, տարբեր ձեւաչափերով հաճախ է ելույթներ ունենում Արցախում՝ արժանանալով երաժշտասերների ջերմ ընդունելությանը։ Թեեւ Կոմիտասի անվան կոնսերվատորիան ավարտելուց հետո, ընդամենը 7 ամիս է, ինչ զորակոչվել է՝ զինվորական պարտքը կատարելու, կարճ ժամանակահատվածում հանդիսատեսը հասցրել է ունկնդրել նրա աստվածատուր ձայնը եւ մեծ բավականություն ստանալ՝ անթաքույց ուրախանալ երիտասարդ արվեստագետի տաղանդի դրսեւորումներով։
Երեկ մայրաքաղաք Ստեփանակերտում Հ. Կարապետյանի կայացած մենահամերգը վերստին ապացուցեց նրա անսպառ ներուժի եւ բացառիկ ընդունակությունների մասին։ Իսկ համերգային ծրագրում ընդգրկված էին ինչպես հայ, ռուս, այնպես էլ արեւմտաեվրոպական դասականների, նաեւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ընդ որում, միայն երեք երգեր («Մոկաց Միրզա», «Երազ», «Չինար») հնչեցին մեծն Կոմիտասից։ Շուրջ մեկուկես ժամ հանդիսատեսը ոգեւորված ունկնդրեց նրա բարձրարվեստ կատարումները, եւ «քար լռություն» պահպանող դահլիճը տեւական անդորրը բացառապես «խախտում» էր ելույթից հետո՝ արձագանքելով որոտընդոստ ծափերով եւ ուրախ բացականչություններով։
Համերգի ժամանակ հնչեցին Ռախմանինովի («Մի հեռացիր»), Ա. Սպենդիարյանի («Օ՜, վարդեր, ջահել իմ օրերի»), Չայկովսկու («Ոչ մի խոսք, բարեկամ»), Ա. Մայիլյանի («Ծովի երգը»), իտալացի մի շարք կոմպոզիտորների գործեր։ Հ. Կարապետյանի մենահամերգը (նվագակցում էին դաշնակահարներ Կարինե Առաքելյանը, Սվետլանա Ստեփանյանը եւ Պավլիկ Գրիգորյանը) եզրափակվեց «Իմ հայոց Շուշի» (խոսք՝ Դ. Միքայելյանի, երաժշտությունը՝ Ա. Նասիբյանի) ստեղծագործության կատարմամբ։
Նշենք, որ Հովհաննեսը Տաթեւիկ Սազանդարյանի անվան օպերային մեներգիչների 7—րդ, Կոմիտասի անվան հայ երգի հանրապետական, Նոդար Անգուլաձեի անվան օպերային մեներգիչների միջազգային մրցույթների դափնեկիր է։ Մինչեւ բանակ զորակոչվելը նա երգում էր «Տաղարան» պետական համույթում (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան)։ Երիտասարդ արվեստագետը հասցրել է համերգներով հանդես գալ Իտալիայում, Ավստրալիայում, Չեխիայում, Սլովակիայում, Վրաստանում, Ռուսաստանում, Բուլղարիայում...
Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում խոստովանեց Հ. Կարապետյանը, զորացրվելուց հետո մտադիր է մեկնել Եվրոպա՝ «հղկվելու եւ կատարելագործվելու, հագեցնելու ուսման ծարավը»։ Այն հարցին, ով է իր ոգեւորության կուռքը, ումից ավիշ եւ լիցքեր է ստանում, Հովհաննեսը պատասխանեց. «Կոմիտասի ստեղծագործությունները հայ երաժշտության այբուբենն են։ Իմ առաջին երգը «Մոկաց Միրզան» էր, որից խանդավառված կատարել եմ նրա մյուս սքանչելի ստեղծագործությունները։ Տարին հոբելյանական է եւ, բնականաբար, իմ երգացանկում ես առանձնակի տեղ եմ հատկացնելու անմահ արվեստագետի գործերին։ Կարծում եմ, ոչ միայն իմ, այլեւ ճանաչված արվեստագետների, հայ ժողովրդի համար Կոմիտասը ոգեւորության, ներշնչանքի աղբյուր է շարունակում մնալ, եւ երաժշտական արվեստի նրա գոհարները բացառիկ արժեքներ են, որոնցով սնվում ենք ամեն օր, փորձում ինքնամաքրվել եւ անաղարտ պահել մեր հոգիները»։
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

26-02-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO