Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2019
ԱՇԽԱՐՀ


ԱԼ—ԵՄ գագաթնաժողովից ակնկալիքները մեծ չեն

Երեկ Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում ավարտվել է Եվրամիության եւ Արաբական լիգայի՝ «Ներդրումներ կատարենք հանուն մեր կայունության» կարգախոսով համատեղ երկօրյա առաջին գագաթնաժողովը՝ 50 երկրների մասնակցությամբ։ 24 երկիր մասնակցել է առաջին դեմքի մակարդակով, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Սաուդիան Արաբիայի արքա Մալեք Սալման բին Աբդուլազիզը, Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը եւ այլք։
Գագաթնաժողովի քննարկման թեմաներ են հայտարարվել ահաբեկչության սպառնալիքների կրճատումը, Եվրոպա ներթափանցող փախստականների խնդիրը, տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելը, Սիրիայում, Եմենում ու Լիբիայում խաղաղության գործընթացի բարելավումը եւ բնապահպանական հարցեր։ Եվրոպացի դիվանագետների կարծիքով գագաթնաժողովում եվրոպացիներին հետաքրքրում էր երեք առանցքային հարց՝ անվտանգություն, զարգացում եւ տարածաշրջանային խնդիրներ։ Գագաթնաժողովը համատեղ նախագահել են Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Եգիպտոսի նախագահ Աբդուլ ֆաթահ ալ Սիսին։ Վերջինս բացման ելույթում հույս է հայտնել, որ կողմերը համատեղ ջանքերով կկարողանան Պաղեստինում, Եմենում, Սիրիայում եւ Լիբիայում խաղաղություն հաստատելու ուղիներ գտնել։ Սիսին, Եվրոպայի ու արաբական աշխարհի համար ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը համարելով երկու գլխավոր սպառնալիք, շեշտել է, թե դրանք չարիք են, որոնք թիրախավորել են ողջ աշխարհը, ուստի դրա դեմ պայքարելու նպատակով միջազգային հանրության համերաշխությունը անհրաժեշտություն է։ Իսկ Տուսկը իր ելույթում նշել է, որ թեեւ կողմերի միջեւ առկա են տարաձայնություններ, սակայն Եվրոպա—արաբական աշխարհ համագործակցությունը ոչ թե այլընտրանք է, այլ անհրաժեշտություն։ Ելույթներ են ունեցել Եվրամիությունը նախագահող Ռումինիայի նախագահ Կլայուս Յուանիսը, Սաուդյան Արաբիայի թագավորը, ուրիշներ։ Գագաթնաժողովի առաջին օրվա ելույթներից ակնհայտ է դարձել, որ յուրաքանչյուր կողմ կարեւորում է իրեն հետաքրքրող հարցերը, Եվրոպան՝ փախստականների, ապօրինի ներգաղթյալների, երկկողմ առեւտրատնտեսական հարցերը, իսկ արաբական աշխարհի առաջնորդները՝ տարածաշրջանի թեժ կետերն ու կայունություն հաստատելը։
Թեեւ գագաթնաժողովի բանախոսների պնդմամբ կողմերի շահերի համընկնումը գերազանցում է նրանց միջեւ առկա տարաձայնություններին, սակայն, ըստ երեւույթին, տարաձայնություններն ավելի լուրջ բնույթ են կրում։ Գործնականում Եվրոպան ջանքեր է գործադրում Հյուսիսային Աֆրիկայի եւ Միջին Արեւելքի արաբական երկրներից փախստականների հոսքը դեպի Եվրոպա կասեցնելու ուղղությամբ։ Արաբական երկրներից պահանջում է փախստականների համար ապրուստի լավ պայմաններ ստեղծել, որպեսզի նրանց արտագաղթը կասեցվի, ինչի նպատակով Եվրոպան պատրաստ է շարունակել իր աջակցությունն արաբական երկրներին։
Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյտը գագաթնաժողովի շրջանակներում տված մամուլի ասուլիսին նշել է, որ վերջին տարիներին Եվրոպան բացասական դեր է ունեցել Սիրիայում եւ Լիբիայում ազգային կառավարությունների տապալմանը, իսկ Եմենում ու Իրաքում դրանք հայտնվել են փլուզման շեմին՝ մասամբ դրանցով պայմանավորելով փախստականների թվի աճը։
Նա թեւերս արդարացրել է արաբական երկրներում իշխող վարչակարգերին՝ նշելով, որ ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է անվտանգության միջոցառումներ, որոնք չպետք դիտել իբրեւ մարդու իրավունքների ոտնահարում։ Վերլուծաբանները Արաբական լիգայի գլխավոր քատուղարի վերոհիշյալ մամուլի ասուլիսը բնութագրել են որպես արաբական երկրների պահանջները Եվրոպայից։ Դիտորդները հաշվի առնելով կողմերի նման դիրքորոշումները, արդարացիորեն, նշում են, որ գագաթնաժողովում ռազմավարական նշանակությամբ համաձայնություն կողմերի միջեւ հազիվ թե կայանա։
Նշենք, որ կողմերի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել նաեւ գագաթնաժողով գումարել յուրաքանյուր 3 տարին մեկ, հաջորդը կլինի 2022թ. Բրյուսելում։ Բացի այդ յուրաքանչյուր երկու տարին մեկ գումարվելու է ԱԳ նախարարների համաժողով։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

26-02-2019





13-07-2019
Կարեւոր ազդակներ Ադրբեջանին ԱՄՆ օրենսդիրներից
Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայանպաստ օրենքներ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Նախօրեին ...


13-07-2019
Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես քննարկման առարկա չէ կառավարությունում
Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողովի եզրակացությունը հանրության համար ...


13-07-2019
«Ամեն մի մարդ ունի կյանքի փիլիսոփայության իր վարքականոնը»
Ջոն Դեւիսոն Ռոքֆելլերը (1839 1937) պատմության մեջ է մտել ...


13-07-2019
«Գիեդանիի պորտը». հարուստի ու աղքատի մշտական հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրած ֆիլմերի ...


13-07-2019
Հաղթահարելով պատերազմի արհավիրքները
«Լողլողը» ժապավենը երեւանյան մեծ էկրանին է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Լենինգրադ, ...


13-07-2019
«Բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը մեզ համար առաջնահերթություն է»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԵՊԲՀ շրջանավարտներին

Վարչապետ ...


13-07-2019
Հյուրընկալել է Արմեն Սարգսյանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ...



13-07-2019
Համամարդկային Չեքիջյանը
Գիտական նստաշրջան՝ նվիրված մաեստրոյի ...

 
13-07-2019
Մշակույթը ճակատագիր է
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ...

13-07-2019
Երեւանում կառուցվում է նոր էլեկտրակայան
Կայացել է կառույցի շինարարական փուլի ...

13-07-2019
Ունենալ տեսլական, ռազմավարություն, գործողությունների ծրագիր. սա է զարգացման ճանապարհը
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO