Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Կշարունակեն գործել շրջանառության հարկի համակարգում

ՀՀ ֆինանսների նախարարությունը փոփոխություն է կատարել հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծում՝ հանելով իրավաբանական, խորհրդատվական, հաշվապահական ծառայություն մատուցողներին ավելացված արժեքի հարկով հարկելու դրույթը։ «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
«Նախագիծն այդ մասով արդեն իսկ փոփոխություններ է կրել։ Լրացուցիչ քննարկումների արդյունքներով մենք որոշում կայացրեցինք այս փուլում հրաժարվել այդ գաղափարից։ Բայց սա ժամանակավոր լուծում է, որովհետեւ մենք այստեղ այնուհանդերձ շարունակում ենք խնդիրներ տեսնել այն առումով, որ շրջանառության հարկի համակարգը մեր դիտարկմամբ չի ապահովում այս գործունեության տեսակների համարժեք հարկում։ Եվ բացի այդ, մենք այստեղ տեսնում ենք նաեւ հարկային տարբեր համակարգերի միջեւ հարկային պլանավորումներ իրականացնելու հնարավորություններ, նաեւ հարկման ոչ արդարացի մոտեցումներ»,–ասաց Պողոսյանը։
Փոխնախարարի հիմնավորմամբ՝ այս փուլում հրաժարվել են նախապես առաջարկված տարբերակից, քանի որ իրենց գնահատմամբ՝ հարկային բեռը էականորեն բարձրանում էր, եւ միգուցե այս գործունության տեսակները ստվերային դաշտ տեղափոխելու մոտիվացիա լիներ։ Եվ հարկային վարչարարությունն այդ դեպքում էականորեն կբարդանար։ Սակայն հարկային վարչարարությունը կատարելագործելու գործիքակազմն ընդլայնելու խնդիրը լուծելուց հետո նախարարությունն անպայմանորեն անդրադառնալու է այդ հարցի քննարկմանը։
Փոխնախարարը դժվարացավ հստակ ասել, թե իրավաբանական, խորհրդատվական եւ հաշվապահական ծառայություն մատուցողները որքան ժամանակ կշարունակեն գործել շրջանառության հարկով։ Ամեն ինչ կախված կլինի վարչարարության մակարդակում ունեցած խնդիրները լուծելու ժամկետներից։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

26-02-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO