Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


«Հայֆիլմը»՝ ազգային բրենդ

Ներդրումները կարող են փրկել հայկական կինոարտադրությունը

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծել «Հայֆիլմ» ազգային բրենդ՝ հին ավանդույթներով, բայց ժամանակակից գաղափարներով եւ մտածողությամբ։ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեն էլ վստահ է՝ ներդրումները կարող են փրկել հայկական կինոարտադրությունը։
Համո Բեկնազարյանի անվան գեղարվեստական ֆիլմերի «Հայֆիլմ» կինոստուդիայի ճակատագրի վերաբերյալ զրուցեցինք «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանի եւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ։
Հայկ Բաբայանը խոսեց իրենց նպատակների, անելիքների եւ պաշտոնյաների հետ հանդիպումներից ստացած եզրահանգումների մասին։ «Մեր երկրում «Հայֆիլմ» կինոստուդիան որպես բրենդ ունենալը, կարծում եմ, ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այն եւս շատ լուրջ հարց է լուծում, որպեսզի մենք ունենանք մեր անձնագրերից մեկը՝ կինոյի ոլորտում։ Մենք մի շարք գաղափարներ ունենք, որոնք կյանքի կոչելու հնարավորություն ստանալու դեպքում կկարողանանք կինոյի ոլորտում մթնոլորտի փոփոխություն մտցնել եւ այն ավելի առողջ դարձնել»,–նկատեց նա։
Անդրադառնալով կինոկրթությանը՝ նա նշեց, որ իրենք շատ են կարեւորում այն եւ կարծում, որ «Հայֆիլմում» կարելի է ստեղծել կինոդպրոց, որտեղ ուսանողի համար տեսությունն ու պրակտիկ աշխատանքը համադրելու համար հնարավորություն կստեղծվի։ Կինոդպրոցում պետք է սահմանվի որոշակի չափով ուսման վարձ, ինչը պետք է շատ թանկ չլինի։ «Հենց այդ վարձավճարներից կարելի է ձեւավորել արտաբյուջե, ինչով էլ կլրացվեն մնացած բոլոր բացերը»,–ասում է նախաձեռնության հիմնադիրը։
«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության անդամները կինոստուդիայի ճակատագրի վերաբերյալ իրենց ծրագրերը մշակելու ընթացքում շատ բարդ փուլեր են անցել մինչեւ գտել են այն, ինչն իրականում ամենակարեւորն է։ Ծրագիրը կոչել են «Առաջին քայլեր»՝ նկատի ունենալով, որ իրենք չեն սահմանափակվում նրանով, որ միայն այս ծրագրի կետերը կյանքի կոչեն եւ վերջ։ Ասում է, թե այդ ծրագրերն ունենալու են իրենց տրամաբանական շարունակությունը։
«Մի հետաքրքիր բան ենք առաջարկում պետությանը՝ մենք անում ենք 10 քայլ, ինչից հետո պետությունն իրականացնում է 2 քայլ, ինչից հետո մենք կրկին անում ենք 10 քայլ։ Մեր երկրորդ 10 քայլից հետո պետությունն անում է 5 քայլ։ Այսինքն՝ սա մի նախաձեռնություն է, որն աջակցում է պետությանը եւ միայն կառավարությանը, կամ այլ պաշտոնյաներին չենք մեղադրում ամեն ինչում»,–շեշտեց Հայկ Բաբայանն ու հավելեց, որ իրենց ներկայացրած ծրագրերի մի քանի կետ իրականացնելու դեպքում հնարավոր կլինի դարձնել պրեմիերաների, ցուցադրությունների, համաժողովների մի վայր, որը նոր շունչ կհաղորդի կառույցին։
Նրա պնդմամբ՝ պետք է այնպես անել, որպեսզի «Հայֆիլմը» ծառայի կինեմատոգրաֆիային, ռեժիսորին, ժողովրդին։
«Կարծում եմ, որ «Հայֆիլմը» պետք է 6 գործառույթ իրականացնի՝ նկարահանվեն ֆիլմեր, մուլտֆիլմեր, կառույցը պետք է ունենա կինոկրթական, սպասարկման, ինչպես նաեւ զբոսաշրջային կենտրոններ։ Կինոստուդիայի տարածքում մենք ցանկանում ենք ունենալ նաեւ միջոցառումների եւ ցուցադրությունների կենտրոն։ Կարծում եմ, որ հնարավոր է նաեւ «Հայֆիլմի» տարածքում գտնվող այգին «վերաբնակեցնել»՝ կազմակերպելով, օրինակ, համապետական ծառատունկ եւ գեղեցիկ այգի ստեղծել։ Տարիներ անց, բացի նկարահանման հրապարակ լինելուց, այն կարող է դառնալ քաղաքացիների համար զբոսանքի վայր»,–ասաց Հայկը։
Նախաձեռնության հիմնադիրը, անդրադառնալով կինոստուդիայի հին տարբերանշանին, նշեց, որ իրենց կարծիքով՝ «Հայֆիլմի» հին լոգոն, որտեղ Սասունցի Դավիթն է պատկերված, պետք է լինի շենքի ճակատային հատվածում։ Տեղադրման ժամանակ, ըստ նրա, պետք է մի միջոցառում կազմակերպել, ինչը գուցե մարդկանց մոտ մեծ ոգեւորություն կառաջացնի։
Հայկ Բաբայանը եւ նախաձեռնության մյուս անդամներն իրենց ծրագրերը ներկայացրել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանին։
Վարազդատ Կարապետյանը Հայկ Բաբայանին եւ նրա ընկերներին խորհուրդ է տվել նախաձեռնությունը դարձնել հասարակական կազմակերպություն, քանի որ ՀԿ լինելով ավելի հեշտ կկարողանան ծրագրերը ներկայացնել կառավարություն։
Նարեկ Բաբայանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են նախաձեռնության բոլոր ծրագրերը, որոնք կարելի է կյանքի կոչել, սակայն Հայկ Բաբայանի կարծիքով՝ պետությունը կարծես թե «Հայֆիլմին» նայում է որպես ուղղակի գույք եւ ոչ ազգային բրենդ դարձնելու պոտենցիալ կառույց։
«Մենք թողել ենք ծրագրերը պարոն Բաբայանի մոտ, որը դեռեւս պետք է ավելի մանրամասն ուսումնասիրի դրանք։ Մենք նրանից լավ նորությունների ենք սպասում եւ ակնկալում համագործակցության առաջարկ»,–նշեց «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հիմնադիրը։
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը նշեց, որ նախաձեռնության անդամների առաջարկներում շատ հետաքրքիր կետեր կան, որոնք կարող են կյանքի կոչվել։
«Մեծ հաշվով, որպեսզի հնարավոր լինի լուրջ հաջողությունների հասնել, պետք է բարելավվի ֆինանսական վիճակը։ Այս պահին, ֆինանսական առումով, մենք բացասական միտումներ ունենք, քանի որ «Հայֆիլմ» ՓԲԸ—ն պարտքեր է կուտակում։ Նրանց առաջարկներում բավական հետաքրքիր գաղափարներ կան, սակայն «Հայֆիլմը» պետք է շնչի, զարգանա, որպեսզի հնարավոր լինի իրագործել այդ կետերից որոշները։ Նախաձեռնության անդամները կարծում են, որ «Հայֆիլմը» պետք է կինոստուդիա լինի ու ֆիլմ նկարի՝ ինչպես եղել է Խորհրդային Միության ժամանակ»,–նկատեց ՊԳԿ—ի նախագահը եւ հավելեց, որ պետությունը չի պատվիրելու ֆիլմ նկարել, թեեւ մշակույթի նախարարության միջոցով կինոկենտրոնը մրցույթներ է իրականացնում ամեն տարի, եւ տարբեր ռեժիսորներ հաղթում են ու ֆիլմեր նկարում։
Նրա խոսքով՝ Խորհրդային Միության ժամանակ եղել է այդ գաղափարախոսությունը, որ պետությունը պետք է որոշի, թե ինչ ֆիլմեր նկարահանվեն՝ պրոպագանդիստական ուղղությամբ, սակայն այսօր այդպես չի կարող լինել։
«Այսօր չեմ կարծում, որ դա նպատակահարմար է։ «Հայֆիլմն» այսօր խոշոր պարտքեր չունի, սակայն աշխատավարձերի եւ կոմունալ վարձերի մի քանի ամսվա պարտք կա։ «Հայֆիլմի» եկամուտները, որոնք ստացվում էին կինոցուցադրություններից, մշակույթի նախարարության որոշմամբ անցել են կինոկենտրոնին։ Այդ ամենի պատճառով «Հայֆիլմի» եկամուտները զգալիորեն նվազել են։ Եթե մեզ հաջողվի ներդրողների հետ կնքել պայմանագիր, ապա վստահ եմ, որ բարելավումը կշտկի իրավիճակը»,– ասաց Նարեկ Բաբայանը։
Վերջինս անդրադառնալով «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքին՝ նշեց, որ իրենք հիմա շատ ակտիվ բանակցությունների մեջ են «Հայֆիլմի» տարածքի վերաբերյալ։ Կա ներդրող, ով պատրաստ է վարձակալել այդ տարածքի զգալի մասը։ Ըստ ՊԳԿ նախագահի, ներդրողը նախատեսում է այնտեղ ֆիլմարտադրությամբ զբաղվել, կինոօպերատորական դպրոց հիմնել եւ հիմնականում արտասահմանից ունենալ նկարահանող խմբեր, ովքեր օգտվելով այդ տարածքի հնարավորություններից՝ ֆիլմեր կնկարահանեն։
«Այդ ամենն էլ հնարավորություն կտա ֆիլմերի ավելի ցածր ինքնարժեք ստանալու, քան եթե նկարահանեն իրենց երկրներում՝ եվրոպական կամ անգամ Ռուսաստանի Դաշնությունում։ Եթե մենք հաջողությամբ իրականացնենք այս նախագիծը եւ վարձակալության հանձնենք տարածքը, կլինեն լուրջ ներդրումներ, տարածքում աշխուժություն կլինի եւ այդ ամենն էլ շղթայաբար կհանգեցնի կինոստուդիայի զարգացմանը։ Կբարելավվի «Հայֆիլմ» ՓԲԸ—ի ֆինանսական վիճակը եւ կամաց—կամաց այն մտքերից ու գաղափարներից, որոնք ներկայացրել են նախաձեռնության երիտասարդները, հնարավոր կլինի դրանք նույնպես կյանքի կոչել։ Մենք պատրաստ ենք քննարկել այդ առաջարկները եւ որոշակի քայլեր անել՝ իրագործելու համար, որովհետեւ կարծում ենք, որ կան առաջարկներ, որոնք նպատակահարմար են իրագործել։ Առայժմ ամեն ինչ կախված է ֆինանսական վիճակից, ներդրողների հետ բանակցություններից»,–ընդգծեց Նարեկ Բաբայանը։
Կինոստուդիայի դիմաց կա 4 հա, իսկ հետեւի հատվածում՝ 8 հա, որոնք ուղղակի ամայի հողատարածքներ են։ Ինչպես Պետական գույքի կոմիտեի նախագահն է ասում՝ միգուցե հեռանկարում դրանց անհրաժեշտությունը չլինի եւ դա առանձին մասնավորեցվի, սակայն բուն մասնաշենքերը եւ այդ ամբողջ տարածքը պետք է ծառայեն կինոարտադրությանը։
«Եթե այնտեղ աշխուժություն լինի, չի բացառվում, որ ֆիլմ արտադրող տարբեր հայկական ընկերություններ ավելի նպատակահարմար գտնեն իրենց գրասենյակները տեղակայել «Հայֆիլմի» տարածքում։ Այդպիսով նրանք կլինեն ֆիլմարտադրության տարածքում, որը նրանց հնարավորություններն ու հարմարավետությունն ավելի կմեծացնի։ Ամեն ինչ կախված է, թե ներդրողների հետ այս նախագիծն ինչպես կկարողանանք կյանքի կոչել»,–շեշտեց Բաբայանը։
Նա կողմ է, որ «Հայֆիլմը» մասնավորեցման ցանկից հանվի եւ քննարկվի այն տարբերակը, թե ինչ հեռանկար կա «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիայի, «Հայֆիլմի» եւ կինոկենտրոնի հետ կապված։ Այս ամենից հետո, երբ պարզ կդառնա, թե պետությունն ինչպիսի քաղաքականություն է վարելու առաջիկա տարիներին, «Հայֆիլմի» հետ կապված ինչ զարգացումներ կարող են լինել, ապա նոր հնարավոր կլինի ասել այդ ամբողջ տարածքը անհրաժեշտ է, թե՝ ոչ։
Կինոստուդիայի տարածքում ներդրում անողը մեկ ընկերություն է, որը ցանկանում է ներդրում անել եւ երկարաժամկետ վարձակալել այդ տարածքը՝ մոտ 15 տարով։ Նախատեսվում է ներդնել 3.5 մլն եվրո, որից նախնական տվյալներով շուրջ 2 մլն պետք է հատկացվի վերանորոգման աշխատանքների, իսկ մնացածը՝ տեխնիկայի եւ կահավորանքի համար։ «Ցանկալի է, որ այդ ամբողջ տարածքը դառնա մեկ միասնական կենտրոն, որտեղ կինոգործիչներն իրենց գործունեությունը կծավալեն»,–շեշտեց Պետական գույքի կոմիտեի նախագահը։
Նախաձեռնության անդամների հետ հստակ պայմանավորվածություններ չունեն, քանի որ նրանց առաջարկներն ավելի շատ մշակույթի նախարարությանը վերաբերող առաջարկներ են։ Այժմ ՊԳԿ—ն մշակույթի նախարարության հետ նույնպես քննարկումների մեջ է, եւ երբ վերջնական հանգրվանի հասնեն այդ քննարկումներում ու հստակ առաջարկներ ներկայացնեն կառավարությանը՝ այդ ժամանակ գուցե քննարկվեն նաեւ նախաձեռնության անդամների ներկայացված առաջարկները։
Լիլիթ ԴԵՄՈՒՐՅԱՆ

26-02-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO