Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.05.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի տնօրեն Ռիչարդ Դորնբոշին, ով ներկայացնում է Հայաստանը ԱՄՀ—ում, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է ԱՄՀ հետ շարունակական համագործակցությունը եւ շահագրգռված է կառուցողական գործընկերության հետագա խորացմամբ։
ԱՄՀ գործադիր խորհրդի տնօրենի խոսքով՝ Հայաստանը հուսալի գործընկեր է Արժույթի միջազգային հիմնադրամի համար, եւ ԱՄՀ—ն պատրաստակամ է օժանդակություն տրամադրել ՀՀ կառավարությանը՝ տարբեր ուղղություններով նախաձեռնած բարեփոխումները հաջողելու համար։
Զրուցակիցները քննարկել են համագործակցության ընդլայնման եւ զարգացման հեռանկարները։
Վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին՝ խոսելով տնտեսության կառուցվածքում բարձր տեխնոլոգիաների խթանման, հարկային օրենսգրքի բարեփոխման, միկրոբիզնեսի ստեղծման, բիզնես միջավայրի համար կարգավորումների դյուրացման, պետական կառավարման եւ կրթության համակարգերի բարեփոխման, հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում տարվող աշխատանքների մասին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տնտեսության կառուցվածքի փոփոխությամբ եւ տարբեր ճյուղերում բարձր տեխնոլոգիաների կիրառման խթանմամբ կառավարությունը նպատակ ունի Հայաստանը դիրքավորել որպես տեխնոլոգիական երկիր եւ, հաշվի առնելով ՏՏ ոլորտում առկա մեծ ներուժը, արտահանմանը միտված տնտեսություն ձեւավորել։ Վարչապետի խոսքով՝ կառավարության խնդիրը Հայաստանում հնարավորությունների ստեղծումն է եւ նախաձեռնողականության խթանումը, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա իրացնել իր ներուժը եւ նպաստել երկրի զարգացմանը։
Ընդգծելով բարեփոխումների հաջողման գործում ինստիտուցիոնալ եւ փորձագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությունը՝ կառավարության ղեկավարը կարեւորել է այդ համատեքստում միջազգային գործըկեր կառույցների, այդ թվում՝ ԱՄՀ—ի համապատասխան օժանդակությունը։
Ռիչարդ Դորնբոշը նշել է, որ ԱՄՀ—ն պատրաստ է քննարկել ՀՀ վարչապետի նշած ոլորտներում բարեփոխումների իրականացմանը աջակցություն տրամադրելու հնարավորությունները։
Վերահաստատելով համագործակցության պատրաստակամությունը՝ վարչապետ Փաշինյանն առաջարկել է պատկան գերատեսչությունների ղեկավարների հետ համատեղ քննարկել կոնկրետ անելիքները։

26-02-2019





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO