Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հովհաննես Թումանյանի նամակը զորավար Անդրանիկին

Այս օրերին, երբ համայն հայությունը մեծ սիրով ու ջերմությամբ նշում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150—ամյակը, լրացավ հիշատակելի ու խնկելի եւս մեկ մեծ հայի ծննդյան օրը՝ զորավար Անդրանիկ Օզանյանի 154—ամյակը։ Թե՛ Թումանյանի, թե՛ Անդրանիկի համար հայրենիքը վերացական գաղափար, գեղեցիկ կենացների առարկա չէր, նրանք ապրում եւ գործում էին հանուն հայրենիքի անձնազոհաբար, անմնացորդ նվիրումով։ Այս համատեքստում մեր եւ հետագա սերունդների համար հայրենասիրության չխամրող օրինակ է երկու մեծերի առնչությունների այն դրվագը, երբ 1917 թվականի դեկտեմբերի 22—ին հայ մամուլում տպագրվում է զորավար Անդրանիկի՝ հայ ժողովրդին ուղղած «Կոչը», որտեղ նա դիմում էր բոլոր նրանց, ովքեր կարող էին զենք պահել՝ գալ եւ կռվել հայրենիքի փրկության համար։ Թուրքական կանոնավոր զորքերի դեմ այդ ժամանակ կանգնած էին Հայկական կորպուսը՝ Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ, եւ Անդրանիկ Օզանյանի գլխավորած Հայկական առանձին հարվածող դիվիզիան։
«Կոչ կընեմ բոլոր զենքի ընդունակ՝ առանց դասակարգերու խտրության, գյուղացիեն, արհեստավորեն մինչեւ բարձր դասու մտավորականությունն ու հարուստը։ Ես կոչ կընեմ բոլոր չափահաս դպրոցականներուն, որոնք կը բաղձան ծաղկավետ տեսնել վաղվան մշակույթի դաշտը, թող դիմեն զենքի, թող վազեն դեպի ճակատ։ Ուղղելով իմ խոսքս մեր բոլոր մայրերուն եւ քույրերուն՝ կը հորդորեմ, որ չընդունեն իրենց սրբազան հարկի տակ հուդաներն ու դավաճաններն, թող թքեն անոնց երեսին եւ ղրկեն դեպի զորանոց։ Դավաճան է այն մայրը, որ կքաջալերե իր զավակը, ամուսինը կամ եղբայրը մնալու տունը, իբրեւ կորովազուրկ, որբացած ազատության սերեն…»,–մասնավորապես հայտարարում է զորավարը։
Հովհաննես Թումանյանը անմիջապես հաջորդ օրը արձագանքում է Անդրանիկի կոչին։
«Սիրելի Անդրանիկ,
Ահավոր մոմենտի առջեւ ամեն մարդ պետք է ընդհանուր սեղանին բերի ինչ որ ունի եւ կարող է՝ թե՛ վերահաս վտանգը կանխելու եւ թե՛ բաղձալի հաղթությանը հասնելու համար։
Ես չորս տղա ունեմ, չորսն էլ երկրի կառավարության, Ազգային խորհրդի եւ քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին՝ ինչի որ ընդունակ կլինեն։ Ես էլ, անշուշտ, սրանցից թանկ ոչինչ չունեմ, հետեւաբար ոչինչ չեմ խնայի, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների եւ ազատասեր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը եւ պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունները։ Ես անսասան հավատում եմ Քո՝ շատ փոթորիկների մեջ ձեռք բերած փորձությանը, վառ հայրենասիրությանն ու ազատասիրությանը, այլեւ բնական մարդասիրությանն ու զինվորական բարձր տաղանդին, եւ պատրաստ եմ գալու երբ եւ ուր կկոչի Քո եղբայրական ձայնը։
Համբուրում եմ հերոսական ճակատդ,
միշտ Քո՝ Հովհաննես Թումանյան։
Հ. Գ. Սրա հետ միասին, որովհետեւ ես էն կարծիքին եմ, որ ամեն Հայ այժմ պետք է իրեն դնի կամավոր տուրքի տակ, պարտավորվում եմ ամսական հարյուր ռուբլի տալ էս նպատակով մեր ընդհանուր գանձարանին»։
Պատահական չէ, որ Թումանյանի նամակը մեծ արձագանք ունեցավ եւ ոգեւորության ալիք բարձրացրեց հայ հասարակության շրջանում։

27-02-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO