Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԱՅԼՔ...


Հարկային օրենսգիրքը հիմնովին փոփոխվում է

Հարցազրույց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հետ

ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվող եկամտահարկի համահարթեցումը կլուծի աշխատավարձերի թերի հայտարարագրման խնդիրը։ Թեեւ փոփոխությունը կբերի բյուջեում որոշակի կորստի, սակայն այս եւ մի շարք այլ փոփոխություններ երկարաժամկետ կտրվածքում կնպաստեն 0.8 տոկոսով ավելի տնտեսական աճի, տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանը։ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ զրուցել ենք ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հետ։
—Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի ամենաքննարկվող դրույթներից դարձավ եկամտահարկի դրույքաչափի համահարթեցումը (23 տոկոս)։ Կարծիքներ են հնչում, թե դա կարող է առաջացնել սոցիալական անհավասարության խնդիր, միեւնույն ժամանակ ոմանք նշում են՝ համահարթեցումը կվերացնի ստվերը։ Ի՞նչ գործոններ եք հաշվի առել այս որոշմանը գալիս։
—Եկամտային հարկերի պրոգրեսիվ դրույքաչափի կիրառումը սոցիալական արդարության եւ եկամուտների վերաբաշխման տեսանկյունից ավելի հիմնավոր մոտեցում է։ Կարծում եմ՝ երկրորդ կարծիք չկա, բոլորն են այդ կերպ ընկալում։ Սակայն այստեղ շատ կարեւոր է, թե ինչ խնդիր ենք ուզում լուծել եկամտային հարկի համակարգի վերանայմամբ։ Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ եկամտային հարկի բեռը Հայաստանում բարձր է համադրելի երկրների հետ համեմատ։ Եկամտային հարկն, ըստ էության, աշխատավարձի հարկ է, որովհետեւ եկամտային հարկի հիմնական մասը հավաքագրվում է աշխատավարձ տեսակի եկամտից։ Արդյունքում ստացվում է, որ գործատուների կողմից աշխատավարձի ուղղությամբ կատարվող ծախսը մեր երկրում մեծանում է, եւ դա ունենում է որոշակի բացասական հետեւանքներ։ Դա դառնում է մասնավորապես ապրանքների եւ ծառայությունների ինքնարժեքի մաս։ Դրանով իսկ գները բարձրանում են։ Եվ հատկապես արտահանվող ապրանքը միջազգային շուկաներում կորցնում է իր մրցունակությունը։ Հիմա այս դրույքաչափերի համահարթեցմամբ մենք մի քանի խնդիր ենք ուզում լուծել։ Ցանկանում ենք նվազեցնել աշխատուժի գծով հարկային բեռը եւ ըստ այդմ նաեւ գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսը՝ այն դեպքում, երբ գործատուները որոշում կկայացնեն նվազեցնել անվանական աշխատավարձը, պահպանել տնօրինվող աշխատավարձը։ Այսօրվա եկամտային հարկի համակարգը միայն անվանական է պրոգրեսիվ, իրականության մեջ այն այդքան էլ պրոգրեսիվ չէ։ Գործատուները հաճախ թերհայտարարագրում են աշխատավարձերը, եւ արդյունքում պրոգրեսիվ համակարգը չի դրսեւորում իր հիմնական կողմերը։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ առաջարկվում է ներկա փուլում անցում կատարել հաստատուն դրույքաչափերի, դրանով իսկ լուծել նշված խնդիրները՝ ազգային տնտեսությունը, արտահանմանը կողմնորոշված ճյուղերը դարձնել ավելի մրցունակ եւ նաեւ ակնկալել, որ կունենանք ստվերից դուրս եկող աշխատավարձերի մակարդակ։
—Որոշ տնտեսագետներ եկամտահարկի համահարթ դրույքաչափի պայմաններում սոցիալական արդարություն ապահովելու համար առաջարկում են սահմանել նաեւ չհարկվող շեմ։ Այս տարբերակը քննարկե՞լ եք։
— Չհարկվող շեմի սահմանումը, մեր գնահատմամբ, հանգեցնելու է եկամուտների այնպիսի մեծ կորստի, որն այս փուլում հնարավոր չէ փոխհատուցել։ Օրինակ, եթե ամսական նվազագույն աշխատավարձի՝ 55 000 դրամի չափով սահմանվի չհարկվող շեմ, տարեկան կտրվածքով պետական բյուջեի վրա բացասական ազդեցությունը կկազմի շուրջ 100 մլրդ դրամ։ Դա լուրջ ռիսկ է հարկաբյուջետային կայունության տեսանկյունից։ Եկամտային հարկի մեկ տասնյակից ավելի դրույքաչափերի հարաբերակցություններ եւ սցենարներ են քննարկվել։ Բոլոր սցենարները գնահատվել են առնվազն հարկային եկամուտների վրա իրենց ազդեցության տեսանկյունից, եկամուտների վերաբաշխման գործառույթի իրականացման տեսանկյունից։ Եվ ողջ դրական ու բացասական կողմերի համադրմամբ է ընտրվել այս լուծումը։
—Պարոն Պողոսյան, բարձր սպիրտայնության խմիչքների ակցիզային հարկը կբարձրանա։ Դրա նպատակը միայն եկամտահարկի համահարթեցման արդյունքում բյուջեի կորուստը վերականգնե՞լն է, թե՞ որոշակի նպատակի համար է ընտրվել այս ապրանքատեսակը։
—Եկամտային հարկի դրույքաչափերի վերանայումը հանգեցնում է տարեկան կտրվածքով շուրջ 27.5 մլրդ դրամ հարկային եկամուտների կորստի։ Եվ ակցիզային հարկերի դրույքաչափերի բարձրացման նպատակներից մեկն էլ այս եկամուտները որոշակիորեն փոխհատուցելն է։ Սակայն, իհարկե, միայն դա չէ նպատակը։ Սպիրտային խմիչքների դրույքաչափերն առաջանցիկ տեմպերով ենք բարձրացնում մի քանի նպատակներով։ Նպատակներից մեկն է հավաքագրել լրացուցիչ հարկային եկամուտներ։ Իսկ հաջորդ նպատակն ալկոհոլային խմիչքների սպառման կառուցվածքի փոփոխությունն է։ Այսօր մեր դիտարկումները ցույց են տալիս, որ թունդ ալկոհոլային խմիչքները, օրինակ՝ օղին մի քանի տասնյակ անգամ ավելի շատ է սպառվում, քան թույլ ալկոհոլային խմիչքները՝ գարեջուրը կամ գինին, ինչը նորմալ չէ համամասնության առումով։ Միջազգային պրակտիկայում դա ոչ բարենպաստ վիճակագրություն է համարվում։ Դրա պատճառները գուցե բազմազան են, բայց դրանցից մեկն էլ այն է, որ ակցիզային հարկերի դրույքաչափերի հարաբերակցությունը հօգուտ թունդ ալկոհոլային խմիչքների է։ Մենք ավանդաբար գինի արտադրող երկիր ենք, սակայն գինու սպառման ծավալն ընդամենը 5 տոկոս է, գարեջրի սպառման ծավալը՝ 10 տոկոս։ Նաեւ ներդնում ենք տարեկան կտրվածքով ակցիզային հարկերի դրույքաչափերի ինդեքսավորման համակարգ՝ տարեկան 4 տոկոսով, որպեսզի ինքնաբերաբար դրույքաչափերը բարձրանան։
—Նախագծի քննարկվող ու քննադատվող դրույթներից մեկն էլ այն է, որ 301 ձիաուժից ավելի մեքենաների բնապահպանական հարկը եռապատկվում է՝ յուրաքանչյուրի ձիաուժի համար նախատեսված 50 դրամի փոխարեն դառնալով 150 դրամ։ Շատ վարորդներ նշում են՝ մեքենայի հզորությունը միշտ չէ, որ կապ ունի բնությունն աղտոտելու մակարդակի հետ։
—Այս դրույթը հանվել է նախագծից։ Երկար հանրային քննարկում ենք ունեցել, նաեւ քննարկել ենք ՀՀ բնապահպանության նախարարության մեր գործընկերների հետ։ Այնուամենայնիվ, իմ կարծիքով, որոշակի օրինաչափություն կա շարժիչի հզորության, մեքենայի տարիքի եւ մթնոլորտային ավազան արտանետումների միջեւ։ Որքան մեքենան հին է եւ շարժի հզորությունն ավելի մեծ, այնքան այլ հավասար պայմաններում արտանետումներն ավելի շատ են։ Եվ ես կարծում եմ, որ մեր առաջարկը տրամաբանական էր։ Բայց, այդուհանդերձ, քանի որ մտահոգություններ կային, նորից որոշվել է, որ այս փուլում այս փոփոխությունը չի արվում։
—Նախատեսված փոփոխություններով փոքր ու միջին ձեռնարկատիրությունների համար ի՞նչ դրական տեղաշարժեր կլինեն։
—Հիմնական փոփոխություններից մեկն այն է, որ ներդրվում է միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգը, որը փոխարինելու է այսօրվա ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգին եւ ինքնազբաղված անձանց հարկման համակարգին։ Ընդ որում՝ լինելու է ավելի ազատական ռեժիմ, քան նախորդ երկուսը։ Նախ՝ իրացման շրջանառության շեմն է բարձրանում մինչեւ 24 մլն դրամ, երկրորդ՝ հնարավորություն է տրվում, որ տնտեսավարողներն ընտանիքի անդամներից բացի այլ աշխատողներ ներգրավեն, բացի այդ, հնարավորություն է տրվում գործունեությունն իրականացնել մեկից ավելի վայրերում։ Հնարավորություն է տրվում նաեւ, որ ակցիզային հարկով հարկվող ապրանք արտադրողները նույնպես լինեն այս դաշտում։ Ամփոփելով կարող ենք ասել, որ ներդրվում է հարկերից ազատված համակարգ՝ մինչեւ 24 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող ձեռնարկատիրական գործունեության համար, սակայն սրանից կան որոշակի բացառություններ։
—Պարո՛ն Պողոսյան, իսկ ոլորտային նշանակության ի՞նչ լուրջ փոփոխություններ են սպասվում։
—Ոլորտային նշանակության շատ փոփոխություններ կան։ Օրինակ, հանրային սննդի գործունեության մասով նախատեսվում է, որ բեռը կպահպանվի 2018թ. երկրորդ կիսամյակի համար սահմանված բեռի մակարդակում։ Այսինքն՝ 2019թ. եւ 2021թ. հունվարի 1—ից նախատեսված բեռի բարձրացումները, որոնք արդեն իսկ ամրագրված էին Հարկային օրենսգրքում, նախատեսվում է չեղարկել։ Հաջորդը՝ բեռնափոխադրողների համար գործունեության նպաստավոր պայմաններ են ստեղծվում։ Նախ՝ հնարավորություն կտրվի, որ նրանք ավելի ճկուն կիրառելի միջոցներով փաստաթղթավորեն արտերկրում կատարվող իրենց ծախսերը։ Եվ հետո՝ հնարավորություն է տրվում, որ Հայաստանում գրանցված բեռնատար ավտոմեքենաներն աշխատեն առանց ճանապարհային հարկի։ Սա նույնպես կարեւոր փոփոխություն է։
—Այսպիսի փոփոխությունները բյուջեում բերելու են որոշակի կորուստների։ Ընդհանուր հաշվարկ կա՞, թե որքան կորուստ է ունենալու բյուջեն, եւ որքանո՞վ եք կարողանալու լրացնել այն։
— 2019թ. կտրվածքով հարկային օրենսդրության փոփոխությունների հնարավոր ազդեցությունը պետական բյուջեի հարկային եկամուտների վրա գնահատվում է շուրջ 8 մլրդ դրամի չափով, իսկ 2020 եւ 2021թթ. համար մի փոքր ավելի բարձր։ Ընդհանուր գնահատականը տատանվում է ՀՆԱ—ի 0.2—0.3 տոկոսի միջակայքում։ Մեր գնահատմամբ՝ մի մասով այդ կորուստը կփոխհատուցվի այլ փոփոխությունների հաշվին եւ մի մասով հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման՝ ստվերային տնտեսության, ստվերային շրջանառությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հաշվին։ Ընդհանուր առմամբ, հարկային օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնությունը միտված է տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանը, տնտեսական ակտիվության բարձրացմանը եւ իր մեջ պարունակում է տնտեսական աճ ապահովելու լրացուցիչ հնարավորություններ։ Այս ամբողջ փոփոխությունների ազդեցությունը գնահատվում է, որ երկարաժամկետ հեռանկարում կնպաստի 0.8 տոկոսով ավելի տնտեսական աճ ապահովելուն։ Դա դիտարկվում է 5 տարուց ավելի ժամանակահատվածի համար։
Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

27-02-2019





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO