Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայկական հագուստը դառնում է մրցունակ

Հայրենական արտադրողները մտադիր են գրավել նաեւ եվրոպական շուկան

Հայկական տեքստիլ արդյունաբերության ոլորտում արձանագրվող հաջողությունների, թե՛ որակական, թե՛ ներքին ու միջազգային շուկայում ծավալների ընդլայնման, գրավչության մեծացման, արտահանման աճի դինամիկայի մասին «ՀՀ»—ն հաճախակի է անդրադառնում։ Այս օրերին Մոսկվայում «CPM Collection Premiere Moscow 2019» նորաձեւության եւ տեքստիլ արտադրանքի միջազգային ցուցահանդեսին մասնակցում են նաեւ հայկական թեթեւ արդյունաբերության ոլորտը ներկայացնող 14 ընկերություն։
«Բիզնես Արմենիայի» աջակցությամբ փետրվարի 25–28—ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հայկական հագուստ արտադրող ընկերությունները ազգային 2 տաղավարով հայկական նորաձեւությունն ու տեքստիլն են ներկայացնում՝ ներքնահագուստից սկսած մինչեւ տնային եւ սպորտային տրիկոտաժ։ Դրանց թվում են հայկական տեքստիլ արտադրող հայտնի ապրանքանիշեր եւ նորաձեւության մոդելներ։ 15 սրահներում ցուցադրված են 50 խումբ ապրանքներ։ Ցուցահանդեսը սովորաբար յուրաքանչյուր տարի ունենում է ավելի քան 20000 այցելու, որոնց թվում են մեծածախ գնորդներ, ոլորտի մասնագետներ, դիստրիբյուտորներ, առեւտրային ցանցեր, ներմուծողներ։
«Բիզնես Արմենիա» հիմնադրամից տեղեկացանք, որ արդյունքների մասին դեռ վաղ կլինի գնահատել, սակայն, ամփոփելով նախորդ տարվա մասնակցության արդյունքները, փաստեցին, որ տեքստիլ արդտադրության 5 ընկերության հաջողվել է շուրջ 230 միլիոն դրամի պայմանագրեր կնքնել։ Այս տարվա մասնակից ընկերությունները եւս արտահանման մեծ ներուժ ունեցող հայրենական արտադրողներ են, որոնք այս հեղինակավոր ցուցահանդեսին մասնակցում են առաջին անգամ։
«Բիզնես Արմենիա» հիմնադրամի արտահանման աջակցության խմբի ղեկավար Մարկոս Ազադյանը, որն այս պահին եւս մասնակցում է ցուցահանդեսին, «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց՝ ակնկալիքներն այս ցուցահանդեսից բավական մեծ են, իսկ մասնակցում են արդեն երկրորդ անգամ։ Հայկական արտադրողների համար թեպետ ցանկալի է մուտք գործել ՌԴ շուկա, սակայն իրենք ակնկալում են, որ այս հարթակում կկարողանան գտնել նաեւ միջազգային այլ գործընկերներ, քանի որ ցուցահանդեսը չի սահմանափակվում միայն ռուսական շուկայով։ Ցուցահանդեսին մասնակցում են նաեւ եվրոպական ընկերություններ եւ, ըստ Մարկոս Ազադյանի, սա լավագույն հարթակ է՝ գտնելու իրացման նոր ուղղություններ ու կնքելու նոր պայմանագրեր։
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք հիմնադրամի ներկայացուցչին գոհացնո՞ւմ է հայկական տեքստիլ արտադրության ներկա որակը, ապա, նրա գնահատմամբ, ընդհանուր առմամբ, հայկական հագուստն ունի լավ որակ, ներուժն ու հնարավորություններն ավելի մեծ են, եւ պետք է դրանք օգտագործել հետագայում արտադրանքի որակը կատարելագործելու համար։
Հիմնադրամի աշխատակիցների կողմից իրականացված հետազոտության տվյալներով, վերջին 2 տարում Հայաստանում 35—43 տոկոսով աճել է տեքստիլի, հագուստի արտադրությունը, այդ թվում նաեւ արտահանումը։
Ոլորտի ընկերությունները զանգվածային սպառման արտադրատեսակներից բացի, տեղական ու արտերկրյա դիստրիբյուտորներին են մատակարարում նաեւ դիզայներական նմուշներ։ Հայաստանը եվրոպական, իրանական, ասիական երկրների ներդրողների համար դառնում է գրավիչ հարթակ, փաստում են թվերը։ Հագուստի արտադրության եւ արտահանման ոլորտում իսկապես ունենք աճ, ինչը պայմանավորված է գործող ընկերությունների ծավալների ընդլայնմամբ եւ նոր ընկերությունների ստեղծմամբ։ ՀՀ տնտեսության զարգացման եւ ներդրումների նախարարությունից տեղեկացրին, որ դեռ այս տարվա վիճակագրությունը տեքստիլ արտադրության մասով պատրաստ չէ եւ առաջիկա օրերին կհրապարակվի։
Եթե ներկայացնենք 2018 եւ 2017 թթ. տվյալները, ապա նախորդ տարի աճել է մասնավորապես տրիկոտաժի եւ գուլպեղենի արտադրությունը։ 7,5 անգամ ավելացել է գուլպեղենի արտադրությունը, իսկ 20 տոկոսով՝ տրիկոտաժինը։ Իսկ արտահանման մեծ մասը բաժին է ընկնում ԵԱՏՄ շուկային։ Արտապատվիրման մեխանիզմի շնորհիվ ընկերությունները կարողացել են իրենց արտադրանքը մեծապես իրացնել նաեւ Եվրոպայում։ Ստեղծվել են նոր ընկերություններ։

Զարկ կտրվի նաեւ բամբակի տեքստիլ արտադրությանը

Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում նախատեսվում էր տարեսկզբից մեկնարկել բամբակի տեքստիլ արտադրության գործարանի կառուցման աշխատանքները։ Այս ներդրման ծրագրի մասին քննարկվում էր դեռեւս նախորդ տարվանից։ Ներդրողը ծնունդով Գավառից է, բամբակի սերմեր է ներկրել եւ ցանք իրականացրել Արմավիրում։ Ծովազարդի գյուղապետ Արամայիս Ենգոյանը զրույցում նշեց, որ ներդրողն արդեն գնել է գործարանի շենքը, այն նախկինում գործող արտադրամաս էր, որը 10 տարի է՝ դադարել է շահագործվել։ Կատարվում են նախապատրաստական աշխատանքներ, արդեն ներկրվել են որոշ անհրաժեշտ սարքավորումներ։ Ա.Ենգոյանի տեղեկացմամբ, դեռ հստակ չէ՝ երբ կլինի գործարանի առաջին արտադրանքը, որը նախատեսված է առայժմ ներքին շուկայում սպառման համար։ Նախատեսվում է, որ գործարանը առայժմ կստեղծի մոտ 100 աշխատատեղ, սակայն հետագայում կընդլայնի գործունեությունը։ Տեքստիլ գործարանը կարտադրի բամբակի գործվածք։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

27-02-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO