Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ՆԱԽԱԳԱՀ


Հանձնել են հավատարմագրերը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պաուլու Վիզեու Պինեյրուն (նստավայրը՝ Մոսկվա), հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ եւ համոզմունք հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր փորձն ու գիտելիքները կներդնի՝ ի նպաստ երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման։
Ընդգծելով հայ—պորտուգալական սերտ պատմական առնչությունները՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների համագործակցությունը նաեւ ունի հիանալի ապագա։
Դեսպան Պինեյրուն Հայաստանի նախագահին է փոխանցել իր երկրի ղեկավարի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։ Նա վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ հայ—պորտուգալական հարաբերությունները փոխշահավետ բոլոր ուղղություններով խորացնելու եւ երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների միջեւ ակտիվ համագործակցություն զարգացնելու համար։

***
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպան Անտուան Սոմդան (նստավայրը՝ Մոսկվա)։
Շնորհավորելով դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու առիթով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացումը եւ այդ ուղղությամբ քայլերի ակտիվացումը։
Հանրապետության նախագահը եւ նորանշանակ դեսպանը խոսել են փոխգործակցության զարգացման հնարավորությունների մասին, կարեւորել համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը։

27-02-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO