Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Երկկողմ հարաբերություններ՝ տարածաշրջանային ընդգրկմամբ

Ստորագրվել են երկու երկրների միջեւ համագործակցության փոխըմբռնման հուշագրեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանի. «Ողջունում եմ մեծարգո պարոն Փաշինյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել լավ համաձայնություններ՝ տարբեր ուղղություններով։ Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների ականատեսն ենք եղել եւ հույս ունենք, որ նոր կառավարության գործունեության ընթացքում էլ ականատես կլինենք այդ հարաբերությունների զարգացմանը։
Այսօրվա հանդիպման ընթացքում բանակցություններ ունեցանք երկկողմ, տարածաշրջանային հարաբերությունների եւ աշխարհում տեղի ունեցող տարբեր հարցերի շուրջ։ Պարոն վարչապետի հետ հանդիպմանը մենք գոհունակություն ենք հայտնել Իրանի նկատմամբ անարդար պատժամիջոցների հետ կապված Հայաստանի դիրքրոշման կապակցությամբ։ Մեր երկու երկրների նպատակն է, որ աշխատանքներն առաջ տանենք ըստ մեր շահերի եւ թույլ չտանք, որ որեւէ երրորդ երկիր միջամտի այդ աշխատանքներին եւ համագործակցությանը։
Մեր երկու երկրների միջեւ շատ լավ համագործակցություն է ձեւավորվել, առկա են բարձր մակարդակի քաղաքական, մշակութային հարաբերություններ, համագործակցություն կրթության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում։ Մենք ցանկանում ենք, որ մյուս ոլորտներում էլ համագործակցությունը բարձր մակարդակի լինի։
Տնտեսական համագործակցության առումով առկա է մեծ ներուժ, որը պետք է ավելի լավ օգտագործել։ Էներգետիկայի ոլորտում Հայաստանի եւ Իրանի միջեւ իրականացվում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց խոշոր ծրագիր։ Նաեւ մեր բանակցությունների ընթացքում ուշադրություն դարձրեցինք Մեղրի ՀԷԿ—ի աշխատանքների հետ կապված հարցերին։
Մյուս թեմաներից մեկը, որը մեր ուշադրության կենտրոնում է, վերաբերում է Հյուսիս—հարավ մայրուղու աշխատանքներին։ Իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց մասնակցել այդ ծրագրին։ Մեր ուշադրության կենտրոնում է նաեւ տրանսպորտային համակարգում դյուրացումների իրականացումը, մասնավորապես, բեռնատարների երթեւեկության ուղղությամբ։
Անդրադարձել ենք նաեւ գյուղատնտեսության ոլորտին։ Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնում այդ ոլորտում համագործակցել, զարգացնել սպանդանոցների գործունեությունը Հայաստանում, խթանել անասնապահության ոլորտում գործակցությունը։
Քննարկումների մյուս թեման վերաբերում էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին։ Հաշվի առնելով մեր միջեւ լավ համագործակցությունը՝ հայտնում ենք մեր պատրաստակամությունը զարգացնելու այդ ուղղությամբ կապերը։
Բանակցությունների ընթացքում Իրանի եւ Հայաստանի միջեւ էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության տեսանկյունից նաեւ դիտարկեցինք համագործակցությունը եռակողմ՝ Վրաստանի եւ քառակողմ՝ Ռուսաստանի հետ, ձեւաչափերով։ Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը՝ մատակարարումների ծավալները ավելացնելու ուղդությամբ։ Պատրաստ ենք նաեւ եռակողմ համագործակցություն ծավալելու՝ գազը արտահանելու դեպի Վրաստան։
Քննարկման մյուս թեման վերաբերում էր Պարսից ծոցը Սեւ ծովին Հայաստանի միջոցով կապելուն։ Որպես ամփոփիչ խոսք, պետք է նշեմ, որ ամենից կարեւոր կետը այն է, որ երկու երկրներում առկա է ցանկություն, ներուժ, կամք, որ զարգացնենք հարաբերությունները։ Մենք հանձնարարություններ տվեցինք պատասխանատուներին, որպեսզի քննարկեն բոլոր հարցերը մինչեւ միջկկառավարական նիստը»։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Շնորհակալ եմ, պարոն նախագահ։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար։ Այցի առաջին րոպեներից արդեն զգում ենք եւ գիտենք, որ եկել ենք բարեկամ երկիր եւ հույս ունենք, որ Իրանի գործընկերները մեզ հետ շփումներից արձանագրել են, որ ընդունել են բարեկամական երկրի ներկայացուցչական պատվիրակության։
Մեր պատվիրակության կազմում ընդգրկված են ոչ միայն գործադիր մարմնի, այլեւ խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ինչն ընդգծում է մեր երկրի քաղաքական ուժերի կողմից հայ—իրանական հարաբերությունների նկատմամբ տածած կարեւորությունը։
Մեր հարաբերությունների հատուկ բնույթը ընդգծվում է նաեւ Իրանում ակտիվ հայ համայնքի ներկայությամբ, եւ ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Իրանի կառավարությանը այն վերաբերմունքի համար, որ նրանք ունեն Իրանի մեր հայրենակիցների նկատմամբ։
Կարճ ասած՝ մեր հարաբերություններում եղանակը շատ լավ է։
Նախագահ Ռոհանին արդեն ներկայացրեց այն հարցերի շրջանակը, որ մենք քննարկել ենք։ Ես կցանկանայի մեկ—երկու դետալ ավելացնել։
Որպես ԵԱՏՄ—ում նախագահող երկիր՝ մեզ համար կարեւոր է, որ ԵԱՏՄ—ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը խորհրդարաններում վավերացվելու գործընթաց է անցնում։ Ըստ ամենայնի, այն ուժի մեջ կմտնի մեր նախագահության շրջանում։ Սա նոր հնարավորություններ է բացելու մեր առեւտրաշրջանառությունը մեծացնելու եւ մեր երկրների գործարար շրջանակների համար։ Եվ մենք պետք է քաջալերենք մեր գործարար շրջանակներին՝ օգտվել այդ հնարավորություններից։
Իհարկե, էներգետիկ ոլորտում մեր համագործակցությունը կարեւոր է։ Նախագահը նշեց, որ Իրանի կողմից կա պատրաստակամություն մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները։ Այստեղ, իհարկե, կարեւոր է, որ հետագա քննարկումների եւ բանակցությունների ընթացքում կարողանանք ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ։ Սա սկզբունքային կարեւոր հարց է գործարքի գրավչության իմաստով։ Եվ հույս ունենք, որ մեր ներկայացուցիչներն արդյունավետ բանակցություններ կվարեն այս ուղղութւամբ։
Ընդհանուր առմամբ կարեւոր էր այն արձանագրումը, որ մենք արեցինք բանակցությունների ընթացքում. դա այն է, որ երկկողմ հարաբերությունները պետք է դիտարկենք առավել լայն համատեքստում եւ իրականացնենք ծրագրեր, որոնք կունենան տարածաշրջանային նշանակություն։
Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել եւ լինել իրանական գազի տարանցիկ երկիր։ Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարեւոր նշանակություն ունի թե[երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով։ Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ։
Այս պահին մեր ունեցած քննարկումները հիմք են տալիս ասելու, որ մեր այցը հաջող է ընթանում, եւ մենք փոխադարձաբար արձանագրում ենք, որ մեր գործողություններում պետք է ելնենք մեր բարեկամական հարաբերությունները եւ դրանց մթնոլորտը ուժեղացնելու տրամաբանությունից։
Պարոն Ռոհանի, եւս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար եւ մեր կառավարությունների ներկայացուցիչներին մաղթել հաջողություններ մեր պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում։ Շնորհակալ եմ»։

***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ ստորագրվել են երկու երկրների միջեւ համագործակցության փոխըմբռնման հուշագրեր։
Մասնավորապես, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ Իրանի ստանդարտների եւ արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջեւ։
Երկրորդ հուշագիրը ստորագրվել է Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ու Իրանի ազատ առեւտրի, արդյունաբերական եւ հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի միջեւ։
Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը եւ Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

28-02-2019





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO