Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2019
ԱՇԽԱՐՀ


Սիրիայում անվտանգության գոտու ստեղծումն անորոշ է

Վերջին շրջանում Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում իր սահմանների հարեւանությամբ 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու նախաձեռնությունը ենթարկելու իր վերահսկողությանը։ Այդուհանդերձ, այդ գաղափարին, մեղմ ասած, կողմ չեն ոչ ԱՄՆ—ը, ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը։
Եթե սկզբում այդ երկիրը հիասթափվեց ԱՄՆ—ի դիրքորոշումից, ապա վերջերս տեղի ունեցած Սոչիի գագաթնաժողովից հետո, երբ ի դերեւ եղան Ռուսաստանից այս հարցում աջակցություն ստանալու հույսերը, կրկին դիմեց ԱՄՆ—ին։ Օրերս Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Թրամփի հետ, ինչի վերաբերյալ մամուլին հայտարարել է, որ քննարկել են Սիրիայից ԱՄՆ ուժերի դուրս բերելու հարցը՝ հավելելով, թե Թրամփն իրեն հրավիրել է ԱՄՆ, ինքն էլ փոխադարձաբար Թուրքիա է հրավիրել նրան։
Թրամփ—Էրդողան հեռախոսազրույցին հաջորդել է ԱՄՆ—ի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Պատրիկ Շանահանի եւ Խոլուս Աքարի հեռախոսազրույցը, որից Աքարը հայտարարել է, թե ահաբեկչական խմբերի, այդ թվում՝ PKK—ի, YPG—ի, SDF—ի Գյուլենի խմբի եւ դաիշակաների դեմ պայքարը շարունակելու հարցի շուրջ համաձայնության են եկել, սակայն մանրամասներին չի անդրադարձել։ ԱՄՆ պաշտոնյաներն էլ չեն արձագանքել Աքարի հայտարարությանը։ Նախօրեին Էրդողանը կրկին իր հեռուստաելույթում անդրադարձել է Սիրիայի հարցին եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դիրքորոշումը քրդերի հանդեպ համարել է ոչ պատշաճ՝ շեշտելով, որ բազմաթիվ բանակցություններից հետո նման դիրքորոշումը սխալ է։ Նա ընդգծել է նաեւ, որ ներկա պահին Թուրքիայի միակ նպատակը Մանբիջից քուրդ ահաբեկիչներին դուրս քշելն է, տարածաշրջանն ազատագրելը՝ նշելով, որ ԱՄՆ–ն, ինչպես խոստացել է, զենքերը հետ է վերցնելու նրանցից։
Միաժամանակ, խոսելով Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու մասին, հայտնել է, թե մի տարածք, որը սպառնալիք է Թուրքիայի համար, չի կարող այլոց վերահսկողության տակ լինել, Թուրքիան է այդտեղ լինելու, արաբ ցեղերն էլ համաձայն են ու լիովին վստահում են թուրքերին։
Ըստ ամենայնի, Էրդողանի ելույթը հասցեագրված էր ավելի շատ Թեհրանին, որը թեեւ դեմ էր անվտանգության գոտու ստեղծելուն, սակայն բացահայտ այդ մասին դիրքորոշում չէր հայտնում՝ կարեւորելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Սակայն փետրվարի 25—ին, երբ Սիրիայի նախագահ Ասադը 8—ամյա ներքին բախումներից, այլ կերպ՝ 2010—ից հետո, առաջին անգամ ժամանել է Թեհրան, հանդիպումների ընթացքում իրանցի պաշտոնյաները հստակ հայտարարել են, որ բոլոր այն ուժերը, որոնք Դամասկոսի հրավերով չեն եկել այդ երկիր, պետք է հեռանան։ Ավելին, Ասադին ընդունել է Իրանի ռազմաքաղաքական ու հոգեւոր առաջին դեմք հանդիսացող այաթոլա Ալի Խամենենին։ Վերջինս անդրադառնալով անվտանգության գոտի ստեղծելուն՝ շեշտել է, որ դա խիստ վտանգավոր դավադրություն է, որի դեմ պետք է պայքարել։
Սա արդեն հստակ դիրքորոշում է, ինչին Էրդողանը առայժմ թերեւս անուղղակի է պատասխանել։ Բայց եւ այնպես, ըստ երեւույթին, Անկարան պետք է հաշտվի նաեւ քրդերի հարցում նահանջելու մտքի հետ, ինչպես եղավ Ասադի դեպքում։ Քանի որ Իրանն ու Ռուսաստանը խիստ դեմ են անվտանգության գոտի ստեղծելուն, Արեւմուտքն էլ չի ցանկանում կրկին քրդերին Թուրքիայի դեմ մենակ թողնել։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

28-02-2019





13-07-2019
Կարեւոր ազդակներ Ադրբեջանին ԱՄՆ օրենսդիրներից
Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայանպաստ օրենքներ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Նախօրեին ...


13-07-2019
Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես քննարկման առարկա չէ կառավարությունում
Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողովի եզրակացությունը հանրության համար ...


13-07-2019
«Ամեն մի մարդ ունի կյանքի փիլիսոփայության իր վարքականոնը»
Ջոն Դեւիսոն Ռոքֆելլերը (1839 1937) պատմության մեջ է մտել ...


13-07-2019
«Գիեդանիի պորտը». հարուստի ու աղքատի մշտական հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրած ֆիլմերի ...


13-07-2019
Հաղթահարելով պատերազմի արհավիրքները
«Լողլողը» ժապավենը երեւանյան մեծ էկրանին է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Լենինգրադ, ...


13-07-2019
«Բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը մեզ համար առաջնահերթություն է»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԵՊԲՀ շրջանավարտներին

Վարչապետ ...


13-07-2019
Հյուրընկալել է Արմեն Սարգսյանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ...



13-07-2019
Համամարդկային Չեքիջյանը
Գիտական նստաշրջան՝ նվիրված մաեստրոյի ...

 
13-07-2019
Մշակույթը ճակատագիր է
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ...

13-07-2019
Երեւանում կառուցվում է նոր էլեկտրակայան
Կայացել է կառույցի շինարարական փուլի ...

13-07-2019
Ունենալ տեսլական, ռազմավարություն, գործողությունների ծրագիր. սա է զարգացման ճանապարհը
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO