Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ԶԱՆԱԶԱՆ


Սպորտն առանց հոգեբանության ֆիզկուլտուրա է

Ռուսաստանաբնակ մարզական հոգեբան Թաթուլ Միրզոյանը երազում է օգտակար լինել հայրենիքին եւ նպաստել մեր մարզիկների սպորտային ցուցանիշների աճին։ Այդ առումով նա մշտական կապ է պահպանում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ՝ հուսալով, որ մի օր ժամանակակից սպորտում նշանակալի դերակատարում ունեցող մարզական հոգեբանությունը պահանջված կլինի նաեւ Հայաստանում։ Իսկ առայժմ ներկայացնում ենք նրա հետ մեր հարցազրույցը։
—Ի՞նչ դեր ունի մարզական հոգեբանությունը մեծ նվաճումների սպորտում։
—Այն կոչված է նպաստելու մարզիկների ելույթների արդյունավետության աճին։ Նպատակին հասնելու համար կան տարբեր մեթոդներ։ Ընդ որում՝ յուրաքանչյուր մասնագետ ունի ուրույն մոտեցումներ։ Անհնար է, որ դրանց համապարփակ եւ պարբերական կիրառումը չհանգեցնի արդյունքի։ Նույնիսկ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադիր Պիեր դե Կուբերտենն է նշել, որ հավասարների պայքարում հաղթում է հոգեբանորեն ավելի պատրաստված մարզիկը։ Իսկ ես ուսումնասիրությունների ընթացքում հանգել եմ այն եզրակացության, որ սպորտն առանց հոգեբանության ֆիզկուլտուրա է։
—Այսինքն՝ յուրաքանչյուր մասնագետ ունի մարզիկին մոտիվացնելու ի՞ր ձեւը։
—Այո, քանի որ մարզական հոգեբանության պարագայում տեղին չէ խոսել ընդհանուր մեթոդաբանության մասին։ Դա նաեւ գիտության այս ճյուղի առավելություններից է, որ յուրաքանչյուր մասնագետ սեփական դիտարկումների եւ ուսումնասիրությունների արդյունքում ձեւավորում է իր մոտեցումները։ Սպորտով զբաղված մարդը մի կերպ է մոտենում խնդրին, իսկ, ասենք, դրան երբեւէ առնչություն չունեցած մարդը կունենա այլ պատկերացումներ։ Շատ կարեւոր է ազգային խառնվածքի առանձնահատկություններին տիրապետելը, գիտելիքների ծավալը, պրակտիկ փորձի առկայությունը, որոնց հանրագումարում էլ ձեւավորվում են մոտեցումները։ Մասնագետների մի մասը նախընտրում է աշխատել սարքավորումների միջոցով, որոնց օգնությամբ անցկացնում է մարզիկի դիագնոստիկա, ստուգում մոտիվացիոն չափանիշները եւ այլն։ Դեմ չեմ նման մոտեցմանը, սակայն ինքս նախապատվությունը տալիս եմ մարդու հետ անմիջական շփմանը, որովհետեւ սարքավորումը չի կարող հասկանալ տարբեր ազգերի մարդկանց խառնվածքի առանձնահատկությունները։
Այն, ինչ կիրառելի է հայ մարզիկի հետ աշխատանքում, գուցե անընդունելի լինի շվեդի պարագայում։ Եվ հետո փոքր եւ մեծ ազգերի հոգեբանական դիմագծերն էապես տարբերվում են։ Փոքրաթիվ ազգերի ներքին մղումներն ավելի ամուր են, ձգտումները փոքր—ինչ այլ են։ Բայց դա ավելի ընդգրկուն թեմա է։
Տեսեք, հայերը պատմության ողջ ընթացքում անընդհատ բախվելով դժվարությունների՝ դարձել են արարող, բայց նաեւ մշտապես պայքարող։ Մեր ներքին մրցակցությունն ավելի ցայտուն է, քան խոշոր ազգերի ներկայացուցիչների պարագայում։ Իսկ դա արդեն մոտիվացիոն գործոն է, որը մեզ ստիպում է հմտանալ ընտրած մասնագիտությունում եւ ձգտել լավագույնը դառնալուն։ Դրա շնորհիվ էլ հայերը կարողանում են հաստատվել եւ գտնել իրենց տեղը ցանկացած երկրում՝ լինել մրցունակ։
—Սպորտում որոշիչ է այսպես կոչված հաղթողի հոգեբանությունը։ Դա հնարավո՞ր է ձեռք բերել հոգեբանի օգնությամբ։
—Եթե հակիրճ ձեւակերպեմ, ապա հաղթողի հոգեբանությունն այն է, որ մարդու մեջ չկա պարտվողի հոգեբանություն։ Մյուս կողմից՝ հաղթողի հոգեբանությունը չպետք է վերածվի չափից ավելի, ավելի ճիշտ՝ չմոտիվացված ինքնավստահության, որը մասնավորապես սպորտում հղի է տխուր հետեւանքներով եւ դրա օրինակները շատ են։
—Նկատի ունեք մրցակցին թերագնահատելու հանգամա՞նքը։
—Դա նշանակում է, որ մարզիկը կամ թիմը չեն կարողացել վերլուծել իրականությունը՝ հասկանալ մրցակցի առավելություններն ու թերությունները։ Առանց դրա անհնար է հաջողություն ակնկալել։ Վերադառնալով ձեր նախորդ հարցին՝ նշեմ, որ այդ հարցում շատ կարեւոր է մարզական հոգեբանի դերը։ Հոգեբանը, մարզիկին հաղթողի հոգեբանություն հաղորդելուց բացի, պետք է կարողանա նաեւ նրան բերել այն գիտակցության, որ մարզիկը լինի ոչ միայն կատարող, այլեւ մտածող։ Մասնագետների դիտարկմամբ, մարզական հոգեբանների հետ համագործակցող մարզիկների արդյունքները 20—30 տոկոսով աճում են։ Այն մարզիկները, որոնք բարդույթավորված լինելու պատճառով անընդհատ բավարարվում են արծաթե եւ բրոնզե մեդալներով, չեմպիոն դառնալու իրական հնարավորություն են ստանում։ Կարծում եմ, ճիշտ չի լինի, որ իմանալով այդ ամենը՝ չկիրառել եւ չխթանել մարզիկին։
—Շատ մարզիչներ ավելորդ են համարում հոգեբանի միջամտությունը ուսումնամարզական գործընթացին՝ պնդելով, որ իրենցից լավ որեւէ մեկը չի կարող պատրաստել եւ ուղղորդել իրենց սանին։ Նման պնդումներում կա՞ ռացիոնալ հատիկ։
—Գիտեք, նման կարծրատիպը գերիշխող է նախկին Խորհրդային Միության երկրներում։ Արեւմուտքում այդ հարցին բոլորովին այլ վերաբերմունք կա։ Բարձրագույն մասնագիտական կրթությամբ մարզիչները ուսումնառության տարիներին մեկ կիսամյակ կամ մեկ տարի ուսումնասիրում են հոգեբանություն, բայց նրանք ստանում են զուտ մակերեսային գիտելիքներ։
Այդ առումով, երբ հանդիպում եմ մարզիչների, որոնք ասում են, որ լավագույն հոգեբանն են իրենց սանի համար, կեսկատակ—կեսլուրջ հակադարձում եմ, որ այդ դեպքում ես էլ կարող եմ մարզիչ լինել, որովհետեւ ամբողջ կյանքում սիրողական մակարդակով զբաղվել եմ սպորտով։ Դա ճի՞շտ եք համարում։ Իհարկե՝ ոչ։ Այդ իսկ պատճառով խնդիրը պետք է հստակեցվի, որպեսզի հոգեբանը գնահատվի ե՛ւ մարզիկի, ե՛ւ մարզչի կողմից։ Մարզիչը ֆիզիկապես է ամրացնում մարզիկին, իսկ հոգեբանը՝ հոգեպես։ Դրանք տարբեր գործառույթներ են։ Չեմ պատկերացնում, թե մարզիչն ինչպես է անցկացնելու անկետավորում կամ թեստավորում եւ վերլուծելու դրանց արդյունքները։ Ինչպե՞ս է անցկացնելու թրենինգներ, խորհրդատվություն կամ կիրառելու թաքնված հիպնոզի տարրեր։ Գուցե եւ կան այդ ամենին տիրապետող մարզիչներ, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, այդպիսիք շատ չեն։ Պրոֆեսիոնալ սպորտում պահանջվում է ոչ թե մակերեսային, այլ համալիր եւ մշտական աշխատանք։
—Գիտեմ, որ ունեք նաեւ հեղինակային նախագիծ։ Մի փոքր կմանրամասնե՞ք, թե ինչ է իրենից ներկայացնում։
—Դրա գաղափարը ծնվել է դեռ Օրենբուրգի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում սովորելիս։ Հենց այն ժամանակ էլ հասկացա, որ ցանկանում եմ պատրաստել հատկապես Հայաստանի մարզիկներին պիտանի նախագիծ։ Աշխատությունս հենց այդպես էլ կոչվում է. «ՀՀ մարզիկների հոգեբանական պատրաստումը եւ ուղղորդումը»։ Այն պատրաստել եմ 2011 թվականին, սակայն անցած տարիներին անընդհատ լրացումներ եմ կատարել։
Եթե տեղին է՝ նշեմ, որ անցյալ տարի Մոսկվայի «Մարդու զարգացման ինստիտուտում» ավարտեցի հիպնոթերապիայի դասընթացներ եւ սովորեցի, թե ինչպես եւ ինչ մեթոդներով է կարելի հիպնոսը կիրառել սպորտում՝ մարզիկների ելույթների արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այդ աշխատությունս նույնպես պատրաստ է, ուստի հնարավորության դեպքում մեծ պատրաստակամությամբ կծառայեմ մեր սպորտին։ Ուղղվածությունն արտացոլված է հենց վերնագրում. «Օլիմպիական հերթափոխի եւ ազգային հավաքական թիմերի մարզիկների հոգեբանական պատրաստականությունը»։ Բայց, դրանում ներկայացված մեթոդիկան կիրառելի է նաեւ մարզադպրոցների եւ այլ մարզօջախների սաների հետ աշխատանքում։
—Փորձե՞լ եք գործնականում կիրառել ձեր մասնագիտական հմտությունները։
—Ռուսաստանում անհատապես համագործակցում եմ մի քանի ֆուտբոլիստների, խառը մենամարտերում մասնագիտացող մարզուհու, բռնցքամարտիկի, ձյուդոյիստի հետ։
Նաեւ համագործակցում եմ տարբեր ֆիթնես ակումբների հետ, քանզի այնտեղ պարապողները նույնպես մոտիվացիայի խնդիր ունեն՝ ցանկանում են տեսնել իրենց մարզումների արդյունքը։ Վերադառնալով պրոֆեսիոնալ սպորտին՝ նշեմ, որ մարզիկներն անընդհատ սթրեսային վիճակում են՝ մրցումներին պատրաստվելիս, դրանց մասնակցելու ընթացքում եւ նույնիսկ ավարտին։ Իսկ սթրեսը հենց հոգեբանության ուսումնասիրության թիրախ է, քանզի այն հոգեբանական խնդիր է, որով պետք է զբաղվեն մասնագետները։ Մենք գտնում ենք խնդրի պատճառը, որոշակի մեթոդներով վերացնում ենք այն եւ նրան ներարկում հաղթողին անհրաժեշտ որակներ։
Բացառվում է, որ տեւական ճիշտ աշխատանքն արդյունքի չբերի։ Իսկ Հայաստանում, վստահ եմ, կան մասնագետներ, որոնց ջանքերը պետք է համախմբել եւ կազմակերպել, քանզի, գուցե արտառոց հնչի, բայց մարզական հոգեբանի աշխատանքն ուղիղ համեմատական է պետության վարկանիշին։ Որքան շատ լինեն մեր մարզական հաղթանակները, այնքան բարձր կլինի Հայաստանի միջազգային վարկանիշը։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

28-02-2019





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO