Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Միջոցառման մասնակիցները նաեւ զբոսաշրջիկներ են

Իսկ զբոսաշրջությունից ստացած տպավորությունը քաղաքական նշանակություն կարող է ունենալ

Ամռանը Հայաստանում անցկացվելիք «Մտքերի գագաթնաժողով» ֆրանսիական միջոցառումը զբոսաշրջության զարգացման ու նաեւ դրսում մեր երկրի իմիջի բարձրացման վրա դրական կանդրադառնա։ Միայն թե ամեն ինչ պետք է կազմակերպել, ինչպես ասում են, «տեղը տեղին»։
Թեմայի շուրջ «ՀՀ»—ի հարցերին պատասխանել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
–Պարո՛ն Ապրեսյան, զբոսաշրջության առումով ի՞նչ ակնկալենք «Մտքերի գագաթնաժողովից»։
–Առհասարակ նմանօրինակ միջոցառումները շատ են կարեւորվում եւ միայն զբոսաշրջային նշանակություն չէ, որ ունեն։ Նպաստում են Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը, միջազգային հանրության շրջանում Հայաստանի դերակատարության, իմիջի, հեղինակության բարձրացմանը։
Ինչ վերաբերում է այս գագաթնաժողովին, եթե լավ կազմակերպվի, ինչպես հարկն է PR արվի, ավելի շատ լրատվամիջոցներ ներգրավված լինեն եւ հավուր պատշաճի լուսաբանեն, ապա կարելի է առավելագույն արդյունք ակնկալել՝ մեր հեղինակության, ճանաչելիության բարձրացման առումով։ Դա, իհարկե, որպես արդյունք կարող է ունենալ նաեւ զբոսաշրջային գրավչության բարձրացում։
Հայաստանը կարծես թե արդյունավետորեն բռնել է, այսպես ասած, միջոցառումային զբոսաշրջության ճանապարհը։ Այդ տեսակն էլ կարեւոր է։ Հատկապես վերջին մի քանի տարիներին տարբեր նշանակությամբ միջոցառումներ են լինում այստեղ։ Եթե կարողանանք շարունակել այդպիսի միջոցառումներ կազմակերպել, լավ արդյունք կունենանք։ Բայց որ ասենք՝ գագաթնաժողովից անմիջապես հետո մեր «մաշկի» վրա կզգանք՝ այդպես չէ։ Մեկը, երկուսը, տասը՝ ամեն մի միջոցառում իր ազդեցությունն ունենում է, բնականաբար, առաջիկայում սպասվողն էլ իր դրական ազդեցությունն ունենալու է։ Կզգանք, բայց ժամանակի ընթացքում։
–Գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է նաեւ այցելություն Հայաստանի պատմամշակութային վայրեր։ Ի՞նչ շեշտադրումներ պետք է արվեն այդ այցերի, վայրերի ընտրության առումով։
–Միջոցառման շրջանակում, որպես կանոն, սոցիալական, մշակութային ծրագրերը ընդունված են, որպեսզի օրը հագեցած լինի, վայելեն Հայաստանը, սիրեն երկիրն ու գոհ լինեն որոշումից, որ միջոցառումը կազմակերպվել է հատկապես Հայաստանում։ Դրանից հետո էլ ընկերներին, գործընկերներին կպատմեն՝ ինչ գեղեցիկ է Հայաստանը, ինչ հրաշալի ժողովուրդ է ապրում այստեղ։ Շատ կարեւոր է, երբ զբոսաշրջիկն այստեղից գոհ է վերադառնում, իսկ միջոցառման մասնակիցները, ըստ էության, զբոսաշրջիկներ են։
Ինչ վերաբերում է գագաթնաժողովի ընթացքում այցերի համար նախատեսված վայրերի ընտրությանը, պետք է նախ նկատի ունենանք, թե ինչ մեսիջ կարող ենք հաղորդել եւ որքան ժամանակ ունենք։ Համոզված եմ՝ այդպես էլ կարվի՝ գլխավոր կազմակերպիչը հարցերը կքննարկի համապատասխան մարմինների հետ։ Մենք պատրաստ ենք մեր դերակատարությունն ունենալ եւ քննարկումներին մասնակցել։
Պետք է ամեն ինչ արվի, որ շեշտադրված երեւա, թե այստեղ ինչ գեղեցիկ է օգտակարը համադրվում հաճելիի հետ, եւ որ այստեղ կարողանում են դա կազմակերպել։ Վատ չի լինի նաեւ գյուղական զբոսաշրջությունը ներկայացնելը, նաեւ՝ ազգային խոհանոցը։ Դրանցից զատ, հնարավորինս պետք է ներկայացնել մեր այսօրվա զարգացումները՝ բարձր տեխնոլոգիական հնարավորությունները, ՏՏ ոլորտի հաջողությունները եւ այլն։ Պետք է կարողանանք մեր երկրի մասին հնարավորինս պատկերացում տալ մասնակիցներին, որովհետեւ նրանք քաղաքական գործիչներ են եւ, ճանաչելով երկիրը, ժողովրդին, ավելի լավ վերաբերմունք են ունենում։ Իսկ դա հետագայում կարեւոր քաղաքական նշանակություն կարող է ունենալ։ Բացի երկրի հեղինակության բարձրացումից, նման բաները խաղաղության ամրապնդմանը եւս նպաստում են։
–Ինչպե՞ս է ազդում հեղափոխությունը ցուցանիշների վրա։
–Այդ օրերին զբոսաշրջիկը նույնպես զգաց հեղափոխության շունչը։ Հասկացան, թե որքան բարի ու լավ ժողովուրդ է Հայաստանում ապրում, եւ հեղափոխությունն անում են «թավշյա», այսպես ասած, բարի մթնոլորտում։ Այդ օրերին համաշխարհային հանրության ուշադրությունը Հայաստանի վրա էր սեւեռված։ Հեղինակավոր լրատվամիջոցների առաջին էջերին Հայաստանն էր։ Բայց դա չէր կարող միանգամից ազդել 2018թ. ցուցանիշի վրա։ Ճանաչելիությունը բարձրանում է, հետո նրանք սկսում են մտածել քո երկրի ուղղությամբ։ Դրա ազդեցությունը ավելի շատ կտեսնենք այս եւ հետագա տարիներին։
–Վերջին շրջանում բավականին հաճախ ենք տեսնում ռուս զբոսաշրջիկների։ Ավելի շա՞տ են սկսել այցելել։ Եվ հաշվի առնելով, որ ֆրանսիական գագաթնաժողով ենք հյուրընկալելու՝ Ֆրանսիան ի՞նչ դիրքերում է այդ առումով։
–Զբոսաշրջային այցելությունների մասով առաջին «շուկան» հենց Ռուսաստանն է, եւ տարեցտարի ավելանում են։ Ֆրանսիացիներն, առանձին վերցրած, այդքան մեծ թիվ չեն կազմում։ Ռուսաստանից ու Վրաստանից հետո Եվրոպան, միասին վերցրած, երրորդն է, հետո Իրանն է։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

28-02-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO