Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Անշարժ գույքի գները կշարունակեն աճել

Վաճառքի ակտիվությունն աճում է գնին համամասնորեն

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակած տվյալների՝ 2018 թվականի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, Երեւանում բազմաբանակարան շենքերի բնակարանների 1 քմ—ն թանկացել է։ Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ—ն գերազանցել է 570 հազար դրամը, նախորդ 563 հազար դրամի փոխարեն։ Հայաստանում անշարժ գույքի շուկայի ակտիվացումը շարունակվում է նախորդ տարվանից։ Գնորդների շրջանում թեեւ պահանջարկված են մնում հատկապես նորակառույց բազմաբնակարան շենքերը եւ հողատարածքները, սակայն շարունակում են աճել նաեւ հին կառուցապատված բնակարանները, ընդ որում՝ ծայրամասերում։
Համեմատաբար գները թանկացել են նաեւ Արաբկիր եւ Դավիթաշեն վարչական համայնքներում։ Նորակառույց բնակարանների 1 քմ—ն այսօր հնարավոր է գնել 800—1000 դոլարի սահմաններում։ Ընդ որում՝ գնային տարբերություն չկա անգամ կառուցապատողից գնելու դեպքում։
Ի՞նչն է իրականում անշարժ գույքի թանկացման պատճառը, ինչո՞վ են իրավիճակը պայմանավորում անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող ընկերությունները։ Անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն, վաճառքի գծով փորձագետ Արթուր Մնացականյանը հաստատեց անշարժ գույքի գների թանկացումը, ավելին՝ հավաստելով, որ վերջին տարիների ընթացքում նման ակտիվություն անշարժ գույքի ձեռքբերման շուկայում չի եղել։
«Անշարժ գույքի գների թանկացման միտումը սկսվել է դեռեւս նախորդ տարվա ապրիլ—մայիս ամիսներից հետո, երբ թավշյա հեղափոխությամբ պայմանավորված՝ ներդրողների վստահությունն աճեց Հայաստանի նկատմամբ։ Այնուհետեւ միտումը գնային առումով տարբեր վարչական շրջաններում եւս հավասարաչափ աճեց։ Ծայրամասերում վաճառվող հին եւ նորակառույց բնակարանների գները հավասարաչափ աճել են, նույն գինն է պահպանվել միայն միջինից թանկ վաճառվող տների դեպքում, որոնք տատանվում են 200—300 հազար դոլարի սահմաններում։ Չեն թանկացել նաեւ առանձնատները։ Փոխարենը աճել են բնակարանների կառուցման համար վաճառվող հողատարածքները, մասնավորապես Արաբկիր, Դավիթաշեն, Կենտրոն, Աջափնյակ վարչական շրջաններում։ Դրանք այժմ ամենապահանջվածն են գնորդների շրջանում»,–նշեց անշարժ գույքի փորձագետը։
Ընդհանուր առմամբ, ըստ զրուցակցիս, անշարժ գույքի գներն աճել են 10—15 տոկոսով, իսկ ամենապահանջարկվածը շուկայում շարունակում են մնալ նորակառույց բազմաբնակարան շենքերը եւ դրանց համար հատկացվող հողատարածքները։ Ի դեպ, հողատարածքների գները աճել են  25—30 տոկոսով։
Թեեւ բնակարանները թանկացել են նաեւ Նոր Նորքում, Քանաքեռ—Զեյթունում, Չարբախում, Հարավ—արեւմտյան թաղամասում, Նուբարաշենում, սակայն Կենտրոնի եւ մյուս վարչական շրջանների համեմատ շարունակում են մնալ ամենամատչելին։
Սփյուռքահայերի շրջանում, օրինակ, պահանջարկված չեն Նոր Նորքի եւ Հարավ—արեւմտյան թաղամասում վաճառվող բնակարանները։ Հիմնականում նրանք նախընտրում են բնակարան ձեռք բերել Արաբկիր, Դավիթաշեն, Կենտրոն վարչական շրջաններում։
Թանկացել են նաեւ վարձակալությամբ տրվող բնակարանների գները։ Ըստ փորձագետի, սակավաթիվ են դարձել մայրաքաղաքում մատչելի վարձավճարով տրվող բնակարանները։ Նախկինում 80 հազար դրամով տրվող բնակարանները դարձել են 100 հազար դրամ։ Իսկ Արաբկիր եւ Կենտրոն համայնքներում վարձակալությամբ բնակարանները հատկապես թանկանում են գարնան, ամռան սեզոններին՝ պայմանավորված տուրիստական հոսքերով։
Ըստ անշարժ գույքի շուկայի փորձագետի, իրենց շրջանում գնորդների աճը պայմանավորված է արտերկրներից Հայաստան ժամանած՝ գույք, հողատարածք ձեռք բերելու ցանկություն ունեցող անձանց թվի ավելացմամբ։
«Շատ են գնորդների մեջ Լիբանանից ժամանածները, որոնց շրջանում մեծ է հողատարածքների հանդեպ պահանջարկը։ Մշտապես Հայաստանում բնակվելու համար անշարժ գույք են ձեռք բերում ՌԴ—ից, ԱՄՆ—ից ժամանածները։ Նրանք, ի դեպ, Հայաստան են բերում իրենց բիզնեսից ստացվող եկամուտները եւ նոր գործունեության մեջ ներդնում։ Վաճառքի ակտիվությունն աճել է գնին համամասնորեն։ Հայաստան այսօր շատերն են ներգաղթում։ Իմ 14 տարվա աշխատանքային պրակտիկայում անշարժ գույքի շուկայում նման աշխուժություն չի եղել այնքան, որքան հիմա։ Գործակալության առումով ամենաառավելագույն ցուցանիշն է արձանագրվում, որի պատճառը թավշյա հեղափոխությունն է եւ երկրի սոցիալ–տնտեսական վիճակի բարելավումը»,–նշեց Արթուր Մնացականյանը։
Մինչեւ տարեվերջ կպահպանվի՞ արդյոք անշարժ գույքի շուկայի նման ակտիվությունը եւ գինը։ Նրա համոզմամբ՝ ամեն ինչ կախված է երկրի սոցիալ–տնտեսական վիճակից. «Եթե աշխատավարձի աճ արձանագրվի եւ մարդիկ կարողանան հիփոթեքի միջոցով գույք գնեն, ապա գները դարձյալ կաճեն, եթե զուգահեռ երկրում չստեղծվեն ֆորս—մաժորային իրավիճակներ՝ կապված դրամի արժեզրկման, սահմանին վիճակի սրման հետ, եւ այլն։ Եթե քաղաքական եւ տնտեսական կայուն վիճակը պահպանվի, ապա կարծում եմ, մինչեւ տարեվերջ անշարժ գույքի գները եւս 10 տոկոսով կաճեն»։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

28-02-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO