Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Նախատեսվում է բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը

ԿԳ նախարարը բացառում է բուհերում քաղաքական հետապնդումները

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության առաջնային խնդիրներից է։ Նախնական նախատեսված է, որ բարձրացումը կլինի արդեն սեպտեմբերից, բացի դրանից, նոր ուսումնական տարվա սկզբին կմեկնարկի «Ուսուցիչ» նախագիծը։ Այն ուսուցիչների վերապատրաստման համակարգ է, որի արդյունքում վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 50 տոկոսով։ Այդ մասին երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հետ ունեցած աշխատանքային փակ հանդիպումից հետո։ Աշխատավարձի բարձրացման համար միջոցները նախատեսում են տրամադրել նախարարության բյուջեի խնայողություններից։
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն այսօր քննարկելու է ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։ Ա. Հարությունյանը հերքեց այն լուրերը, թե անձամբ իր կամ ԱԱԾ—ի, ՊՎԾ—ի կողմից ճնշումներ են եղել հոգաբարձուների խորհրդի անդամների վրա։ «Որպես ոլորտի պատասխանատու կարող եմ իմ մտահոգություններն արտահայտել, սակայն վերջնական որոշում կայացնողը հոգաբարձուների խորհուրդն է։ Որպես նախարար զրո ինֆորմացիա ունեմ, թե Պետական վերահսկողության ծառայությունը կամ մնացած մարմիններն ինչ ստուգումներ են իրականացնում բուհերում, քանի դեռ այդ փաստաթուղթը ստորագրությամբ եւ կնիքով չի դրվել իմ սեղանին։ Դա իմ անխախտելի սկզբունքն է»,–ասաց նախարարը։
Հարությունյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ իր նշանակումից հետո Արամ Սիմոնյանի եւ մնացած բոլոր ռեկտորների նկատմամբ ունեցել է եւ այսօր էլ ունի հավասար ու արդար վերաբերմունք։ «Որեւէ խտրական վերաբերմունք չի կարող լինել։ Մեր նախարարության ամենաբարձր պաշտոնյաների մեջ կան մարդիկ, որոնք Սիմոնյանի կուսակիցներն են։ Որեւէ քաղաքական ճնշման մասին խոսք լինել չի կարող»,– ընդգծեց նա։ Անդրադառնալով ԵՊՀ ռեկտորի պաշտպանության նպատակով իրականացվող բողոքի ակցիաներին, նախարարը նշեց, որ օրենքի եւ իրավունքի սահմաններում բոլորը կարող են նման գործողություններ իրականացնել, քանի որ իրենց կառավարությունը հարգում է այդ իրավունքը՝ ի տարբերություն նախկինում նման դեպքերում «զորքեր իջեցնելու» պրակտիկայի։
Խոսելով կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին՝ Հարությունյանը նշեց, որ սկզբնական շրջանում միավորումների արդյունքում կրճատումներ չեն իրականացվելու, քանի որ ընթացքում պետք է ներսից ծանոթանան եղած հնարավորություններին, նաեւ թե որքան մասնագետ է անհրաժեշտ համապատասխան գործառույթների իրականացման համար, որից հետո միայն հնարավոր է կրճատումներ լինեն։
Մշակույթի ոլորտում այս օրերին ՊՈԱԿ—ների կրճատման հետ կապված թեժ քննարկումներ են ընթանում։ ԿԳ նախարարն ասաց, որ խոսել է մշակույթի նախարարության ղեկավարության հետ, եւ իրեն ներկայացվել է, որ դա աշխատանքային սեւագիր փաստաթուղթ է։ Արայիկ Հարությունյանը կոչ արեց մշակութային գործիչներին պահպանել հանդարտությունը՝ խոստանալով միասին լուծել բոլոր հարցերը։ «Կրթության եւ գիտության նախարարությունում կարողացել ենք ստեղծել այնպիսի համակարգ, երբ պարտականություններն ու լիազորությունները բավականին լավ պատվիրակված են վարչություններին։ Մյուս տեղերում էլ արդյունավետ կկիրառենք այդ համակարգը եւ չեմ կարծում, որ խնդիր առաջանա նախարարությունների միավորման դեպքում»,–ասաց նա։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են բազմաթիվ հարցեր՝ սկսած նախադպրոցական կրթությունից մինչեւ գիտական ոլորտ, ակադեմիական ինստիտուտների ապագան, նաեւ նոր վարկանիշավորման մոտեցումը, դասագրքերի հետ կապված խնդիրներ եւ այլն։ Ամենամեծ հետաքրքրությունը վերաբերում էր հանրակրթության ոլորտին։
Հովհաննիսյանին՝ թե՛ որպես պատգամավոր, թե՛ կրթության եւ գիտության նախկին փոխնախարար, հետաքրքրում է բուհերում կրթության որակը։ Այդ հարցը նա նախկինում բազմիցս բարձրացրել է ռեկտորների մոտ, սակայն կարծում է, որ նախարարությունը եւ պատգամավորները չեն, որ այդ խնդիրները պետք է լուծեն, այլ բուհերի ղեկավարությունը, որովհետեւ մրցակցային աշխարհում պետք է կարողանան ներգրավել ուսանողների ոչ միայն Հայաստանից, այլեւ արտասահանից։
Անդրադառնալով ԵՊՀ շուրջ զարգացումներին, նա նշեց, որ լինելով համալսարանական եւ դասավանդելով այնտեղ, չէր ցանկանա, որ հաստատության շուրջ այսքան աղմուկ բարձրանար եւ խնդիրը քաղաքականացվեր։ «Դա ազդում է դասախոսների աշխատունակության, ուսանողների գիտելիքներ ստանալու վրա։ Համալսարանում շատ են լավ կադրերը, որոնք ինքնադրսեւորվելու տեղ չեն ունեցել ժամանակի ընթացքում եւ այս իրավիճակը պետք է փոխվի։ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նոր նախագծով պետությունն ընդհանրապես շատ քիչ ազդեցություն է ունենալու բուհերի կառավարման խորհուրդների վրա»,–շեշտեց պատգամավորը։
Մարտի 19—ին նախանշված է եւս մեկ հանդիպում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, քանի որ Արայիկ Հարությունյանի խոսքով, ոլորտը եւ շահառուների թիվը մեծ է, իսկ օրակարգը դեռ սպառված չէ։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

28-02-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO