Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Սպանվում էին միայն հայ լինելու համար

Ադրբեջանը չի հրաժարվում ցեղասպան քաղաքականությունից

ՀՀ քաղաքացի, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող Կարեն Ղազարյանի դատավճիռը հրապարակելու օրվա ընտրությունը պատահական չէր։ Այն արվեց փետրվարի 27—ին, որը համարվում է Սումգայիթի հայերի նկատմամբ իրականացված ջարդերի տարելիցի օրը։ «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը։
«Ադրբեջանն այս քայլով եւս մեկ անգամ ի լուր աշխարհի հայտարարում է, որ չի պատրաստվում հրաժարվել իր ցեղասպան քաղաքականությունից, ընդհակառակը, մտադիր է ամեն ինչ անել դրա շարունակության համար»,—ասաց Մարինա Գրիգորյանը։
Սումգայիթը դարձավ Ադրբեջանի հայատյաց, ագրեսիվ քաղաքականության առաջին դրսեւորումն արդեն նորագույն պատմության մեջ։ Սումգայիթի ջարդերը դարձան այն ցեղասպանության քաղաքականության շարունակությունը, որը Թուրքիան սկսել էր դարասկզբին։
«Սումգայիթում հայերը ցրված էին ապրում, մեկ շենքի մուտքում կարող էր երկու, երեք հայ ընտանիք լինել, դիմադրություն չի եղել։ Նման դեպքում Ադրբեջանի իշխանությունների համար հեշտ էր սպանդ կազմակերպել։ Դա սկսվեց փետրվարի 26—ի երեկոյան։ Սումգայիթն ամենափաստագրված հանցագործությունն է՝ իրականացված հայերի դեմ։ Մենք ունենք բազմաթիվ փաստաթղթեր, դատական նիստերի լսումների նյութեր, տեսագրություններ։ Իրադարձությունների մասին պատմող սարսափելի լուսանկարներ ու տեսանյութեր։ Այդ ամենը վկայում է, որ Սումգայիթը կազմակերպվել եւ իրականացվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից Մոսկվայի լուռ աջակցության պայմաններում»,—ասաց Մարինա Գրիգորյանը։ Նա նշեց, որ մարդկանց ցուցադրաբար դուրս էին բերում բակեր, որպեսզի բոլորը այդ վայրագությունները տեսնեին։ Ջարդերը շարունակվել են 3 օր ու գիշեր։ Սովետական կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել դրանք կանխելու համար։ Մարինա Գրիգորյանը նշեց, որ Ադրբեջանը ոչ միայն չի ընդունում իր կատարած հանցագործությունը, այլեւ ամեն ինչ անում է պատմությունը խեղաթյուրելու համար։
Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ Սումգայիթը դարձավ հայատյացության քաղաքականության սկիզբը, որը հետագայում Ադրբեջանում վերափոխվեց պետական քաղաքականության։ Այդ քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս։
«Երբ ուսումնասիրում ես փաստերը, տեսնում ես, որ իրականությունը մեկն էր, նրանց սպանում էին, որովհետեւ հայեր էին։ Ադրբեջանը չպատժվեց, ինչն էլ բերեց պետական մակարդակով հետագա հանցագործությունների։ 21—րդ դարում եւս Ադրբեջանը շարունակում է հայ ինքնության դեմ քարոզը եւ գործում է հանցագործություններ։ Հիշենք, հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը, ապրիլյան պատերազմի հանցագործությունները»,—ասաց Տարոն Հովհաննիսյանը։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը հայերի սպանության, հանցագործություն կատարած անձանց մեծարում է, պարգեւատրում է։
Ադրբեջանագետի խոսքով, Կարեն Ղազարյանի դատավարությունը հայերի նկատմամբ հայատյացության քաղաքականության շարունակությունն է, երբ առանց որեւէ ապացույցի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձը դատապարտվում է 20 տարվա ազատազրկման։
«Դատավարությունից ընդամենը մեկ դրվագ հրապարակեցին, երբ Ղազախի շուկայի սեփականատերն ասում էր՝ ինձ ասել են, որ նա ցանկանում էր իմ շուկայի վրա հարձակվել։ Նա նույնիսկ վկա չէ, բայց դա ընկել է դատավարության հիմքում, ու դրա հիման վրա վճիռ է կայացվել։ Դա արվել է, որովհետեւ Կարեն Ղազարյանը հայ է։ Այսօր էլ Ադրբեջանի ղեկավարությունը խրախուսում է հայատյացությունը, ատելության քարոզը»,—ասաց Տարոն Հովհաննիսյանը։
Փորձագետներն ընդգծում են, որ պետք է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ իրականացված բոլոր հանցագործությունները ստանան համարժեք քաղաքական, իրավական գնահատական։ Նրանք կարծում են, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջնորդները, միջազգային կառույցները պետք է իրերն իրենց անունով կոչեն։
Մարինա Գրիգորյանն էլ ավելացրեց, որ պետական լուրջ աջակցություն պետք է տրվի Ադրբեջանից փախած հայերին։

01-03-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO