Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Հավանություն՝ զեկույցին

Տեղի է ունեցել կառավարության նիստ

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակը։
«31 տարի առաջ բռնությունների ալիք սկսվեց հայերի դեմ Սումգայիթում, որին հաջորդեցին Բաքվի, Կիրովաբադի եւ բազմաթիվ այլ հայաշատ բնակավայրերում ջարդեր։ Սումգայիթում ջարդերն այն օրինակներից են, երբ էթնիկ եւ ռասսայական հողի վրա թիրախավորվել են մեր հայրենակիցները։ Նման դեպքերը եզակի չեն եղել մեր պատմության մեջ, եւ ես կարծում եմ՝ պատմությունից մենք մեր դասերը սերտել ենք»,—նշել է փոխվարչապետը։

Կընդլայնվի ագրովերամշակման ծրագրի գործողության շրջանակը

Կառավարությունը հաստատել է գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշկման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը։ Այն կնպաստի պտուղբանջարեղեն եւ խաղող վերամշակող տնտեսավարողներին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման մատչելիության մակարդակի բարելավմանը։ Բացի այդ, դրանից օգտվելու հնարավորություն կընձեռվի նաեւ կաթ վերամշակող տնտեսավարող սուբյեկտներին։ Նախատեսվում է դյուրացնել տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը։ Մասնավորապես՝ ավելացնել տրամադրվող վարկերի վերին շեմը, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու նպատակով գյուղացիական տնտեսություններին տրամադրել կանխավճար, ընդլայնել ծրագրի գործողության շրջանակը եւ ընդգրկել կաթի գնման ուղղությունը։ Արդյունքում կբարձրանա գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության ոլորտի գրավչության մակարդակը, էականորեն կմեղմվի գյուղատնտեսական մթերքների իրացման հիմնախնդիրը, կմեծանա գյուղատնտեսական հումքի պահանջարկը։ Նախադրյալներ կստեղծվեն ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակի բարձրացման համար, ինչը կհանգեցնի գյուղատնտեսական մթերքների գնման դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումները կարճ ժամկետներում կատարելուն։ Բացի այդ, վերամշակողների եւ գյուղացիական տնտեսությունների միջեւ կհաստատվեն հումքի գնման պայմանագրային հարաբերություններ, որը գյուղացիական տնտեսություններին կտա արտադրված հումքի իրացման կայուն երաշխիքներ։
Գյուղատնտեսության նախարարության առաջին տեղակալ Գեղամ Գեւորգյանը մանրամասներ է ներկայացրել նաեւ առաջիկայում նախատեսվող ծրագրերի եւ համապատասխան որոշումների նախագծերի մասին։
Տիգրան Ավինյանը կարեւորել է բոլոր ծրագրերի արդյունավետության գնահատման մոնիթորինգի պարբերաբար իրականացումը՝ առկա խնդիրները տարվա ընթացքում պարզելու եւ դրանց լուծում տալու նպատակով։

Հավանության է արժանացել

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցին, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներառում է՝ ՀՀ կառավարության գործունեության հիմնական ուղենիշներ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստում, արտաքին եւ ներքին անվտանգության ապահովում, պայքար կոռուպցիայի դեմ, ազատ, արժանապատիվ եւ երջանիկ քաղաքացի, տնտեսության շարունակական զարգացում, Հայաստան—սփյուռք կապեր բաժինները։ «Բոլոր այն կետերը կամ դրույթները, որոնց անդրադարձ չի կատարվել, արտացոլված են նոր ծրագրում, եւ կառավարության հանձնառությունները նույնպես վերահաստատվել են նոր ծրագրում»,–նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հաստատվել է նաեւ ՄԱԿ—ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» համապատասխան բանաձեւի դրույթների իրականացման գործողությունների 2019—2021 թթ. ազգային ծրագիրը եւ ծրագրի իրականացման ժամանակացույցը։ Հիմնավորման համաձայն՝ ՄԱԿ—ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» խորագրով բանաձեւն անդրադառնում է կանանց նկատմամբ զինված հակամարտությունների ազդեցությանը, զինված հակամարտությունների կանխարգելման, կարգավորման եւ խաղաղաշինության գործընթացին կանանց ներգրավմանը։ Ծրագիրը հնարավորություն կտա ՄԱԿ—ի անվտանգության խորհդի բանաձեւի դրույթները տեղայնացնելու շնորհիվ լուծում տալ ՀՀ—ի համար կարեւորություն ներկայացնող մի շարք հարցերի։ Մասնավորապես՝ ուշադրության կենտրոնում պահել սահմանամերձ համայնքներում կանանց տնտեսական, սոցիալական զարգացման խնդիրները, ապահովել տեղահանված կանանց եւ աղջիկների հատուկ պաշտպանվածությունը, նպաստել խաղաղապահ առաքելություններում կանանց ներգրավմանը եւ այլն։ Գործողությունների ծրագրի առկայությունը ոչ միայն կհամակարգի այս ոլորտում նախկինում իրականացվող աշխատանքները, այլ նաեւ հնարավորություն կընձեռի ստանալ ֆինանսական օժանդակություն թե՛ տարբեր երկրներից, թե՛ ՄԱԿ—ի համապատասխան բանաձեւի համար ստեղծված հատուկ հիմնադրամից։

Օրենսդրական նախաձեռնություններ

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Փոփոխություններով առաջարկվում է հնարավորություն տալ ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների հետ համատեղությամբ աշխատանքային պայմանագրերը կնքել որոշակի ժամկետով կամ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի ժամկետը կրճատել, եթե այդ մասին աշխատողը գրավոր միջնորդել է կամ գրավոր ձեւով արտահայտված համաձայնություն է տվել։ Գործադիրն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ, մասնավորապես, այն հիմնավորմամբ, որ ընդունելի չէ միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողներին հնարավորություն տալ որոշելու իրենց հետ կնքվող համատեղությամբ աշխատանքային պայմանագրերի որոշակի ժամկետով լինելը կամ այդ ժամկետի կրճատելը։
Հավանության է արժանացել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունը։ Օրինագծով առաջարկվում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի լիազորությունները լրացնելու միջոցով սահմանել, մասնավորապես, հետեւյալ գործառույթը՝ վարչապետի կողմից առաջադրվելուց հետո եւ նախքան նախագահի կողմից նշանակվելը՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանձնաժողովի հանդիպումներ կազմակերպել՝ վերջիններիս տեսլականների համապատասխանության վերաբերյալ եզրակացություն կազմելու նպատակով։ Կառավարությունը, ներկայացնելով մի շարք նկատառումներ, օրինագծի ընդունումը նպատակահարմար չի համարում։
«Նման կարգավորումներ կան ուժեղ նախագահական ինստիտուտ ունեցող երկրներում։ Պառլամենտական երկրներում նման կարգավորումների կարիքն ուղղակի չկա, որովհետեւ փաստացի ԱԺ—ի եւ կառավարության թիմերը նույնն են։ Հետեւապես, միգուցե, աշխատանքային կարգով ԱԺ մեր գործընկերները կարող են ծանոթանալ նշանակվող դեսպանների հետ»,—նշել է Տիգրան Ավինյանը։
Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել նաեւ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Գործադիրն օրինագծի վերաբերյալ սկզբունքային դիտողություններ եւ առաջարկություններ չի ներկայացրել։

Այլ որոշումներ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով հստակ կսահմանվեն ՀՀ դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք եւ հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու եւ ՀՀ տարածքից արտահանելու, ներմուծման եւ արտահանման համար իրականացվող փորձաքննության կարգերը եւ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու համար անհրաժեշտ չափանիշները։ Արդյունքում սահմանվել են դեղագործական արտադրանքի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից եւ ԵԱՏՄ անդամ երկրից ՀՀ տարածք ներմուծման առանձնահատկությունները, ընդլայնվել է ներմուծվող դեղերի որակի նկատմամբ ներմուծողի պատասխանատվության շրջանակը, կրճատվել է պարտադիր լաբորատոր փորձաքննության փուլը ներմուծման հավաստագրման ընթացքում եւ այլն։
Գործադիրը որոշել է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2000 թ. դեկտեմբերի 31—ի «ՀՀ մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» որոշումը։ Դա հնարավորություն կտա չշեղվել ԵԱՏՄ միասնական մաքսային (ոչ սակագնային) կարգավորումներից, առավել ամբողջական եւ հստակ կիրառելի դարձնել ԵԱՏՄ մաքսային օրենսդրությամբ սահմանված միասնական ոչ սակագնային կարգավորումները, արգելքները եւ սահմանափակումները։

01-03-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO