Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.05.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


ՊՎԾ պետը պարզաբանում է իր աշխատակիցների կալանավորումը

Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներ են կալանավորվել։ ԱԱԾ—ն հաղորդագրություն է տարածել, որի համաձայն «ՊՎԾ պաշտոնյաները սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ»։
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը հենց ինքը կառավարության երեկվա նիստից հետո լրագրողներիս հետ զրույց նախաձեռնեց։ Նա շեշտեց, որ գերեզմանոցում էլ լինի, կոռուպցիայի դեմ կռիվ է տալու։ Ու, ի դեպ, նաեւ նկատեց, թե պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով կալանավորված Սամվել Ադյանը եւ Գեւորգ Խաչատրյանը Պետական վերահսկողական ծառայության օրինակելի եւ լավագույն աշխատակիցներից են. «Բայց անկախ նրանից՝ ով կլինի պետական ծառայողը, օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն։ Այդ մարդկանց մեղքը դեռ պետք է ապացուցվի»։
Դավիթ Սանասարյանը միաժամանակ ասաց, թե ԱԱԾ—ի իր գործընկերներին կոչ է արել, որ նախաքննական փուլում պահեն գաղտնիությունը։
Ու քանի որ շարունակելու է պայքար մղել, ՊՎԾ—ն շարունակելու է հեմոդիալիզի շուկան ուսումնասիրել՝ անկախ այն հանգամանքից, թե ում շահն է այստեղ տրորվում, որովհետեւ, ըստ բանախոսի, «պետության շահը մենք պետք է պահենք»։
Ինչ է սա ենթադրում՝ ըստ ՊՎԾ պետի, համարում է, որ հրահրվա՞ծ է գործը։ «Տարբեր շահեր են այստեղ սպասարկվում,—նախ ասաց, ապա թե՝ մրցակցային շուկա չի եղել. —«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը սպասարկել է միայն մի կազմակերպություն։ Մեր առաջարկության արդյունքում առաջին անգամ 8—9 կազմակերպություն մասնակցել է մրցույթին»։ Այնուհետ եզրափակեց. «Մեր խնդիրը գնումների մասին օրենքի տառը պահպանելն է, անկախ նրանից ներկա, նախկին որեւիցե պաշտոնյա կամ բիզնես ցանկանում է, թե ոչ»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

01-03-2019





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO