Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ԼՂՀ


Ոգեկոչվեց սումգայիթյան զոհերի հիշատակը

Իսկ հարեւան երկրից դարձյալ հայատյաց կոչեր են հնչում

31 տարի առաջ, երբ Արցախի ժողովուրդը պատմական անարդարությունը վերանայելու պահանջով խաղաղ ցույցեր եւ հանրահավաքներ էր անցկացնում Ստեփանակերտում ու Մոսկվա էր ուղարկել մայր Հայաստանին վերամիավորվելու վերաբերյալ ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանի որոշումը, հայերին ահաբեկելու եւ համաժողովրդական պայքարը կանգնեցնելու նպատակով, Ադրբեջանի ղեկավարությունը, Կրեմլի ուղղորդմամբ, հայազգի քաղաքացիների ջարդ կազմակերպեց Սումգայիթում, ինչը բարբարոս իր բոլոր դրսեւորումներով «մեկնարկային» հանդիսացավ հանրապետության մյուս հայաշատ բնակավայրերի համար։
Երեկ ոգեկոչելով Սումգայիթի զոհերի հիշատակը, Ստեփանակերտի հասարակության ներկայացուցիչները բազմամարդ երթ կազմակերպեցին դեպի մայրաքաղաքի հուշահամալիր՝ իրենց բողոքն արտահայտելով անցյալ դարավերջի աննախադեպ եղեռնագործության նկատմամբ։ Ժամը 11—ին երթի մասնակիցներին միացավ եւ հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթի զոհերի հիշատակը խորհրդանշող հուշարձանին ծաղիկներ դրեց ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի, ԱԺ պատգամավորների եւ կառավարության անդամների, ՊԲ բարձրաստիճան սպաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Ողբերգության զոհերի հիշատակը հարգել է նաեւ աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Ոգեկոչելով անմեղ զոհերի հիշատակը, Արցախի թեմի առաջնորդ, Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը պատարագ մատուցեց։ Իր խոսքում նա երթի մասնակիցներին, Արցախի ժողովրդին դիմելով՝ նշեց. «Քանի որ երկինքը խաղաղ չէ, եւ հարեւան երկրի նախագահի շուրթերով ռազմական կոչեր են հնչում, բոլորս համախմբված պիտի լինենք եւ մոռանանք անձնական վիրավորանքները։ Միշտ պատրաստ պետք է լինենք հակահարված հասցնելու թշնամուն եւ դիմակայելու փորձություններին»։
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի համոզմամբ, 1988—ի ազատագրական պայքարով կանխվեց հայերի նկատմամբ ծրագրված հերթական ցողասպանությունը։ Նրա խոսքով. «Արցախյան շարժումը ժողովրդական պայքարի այն բացառիկ երեւույթներից է, որն իր պատմական հայրենիքում ապրող բնիկ հայությանը հնարավորություն ընձեռեց փրկվել զանգավածային կոտորածներից եւ տեղահանությունից»։
Փետրվարի 28—ը հիշվում է ինչպես Սումգայիթում, այնպես էլ՝ Ադրբեջանի տասնյակ բնակավայրերում ողջակիզված հայերի հիշատակի, Ադրբեջանից բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր։ Իսկ ադրբեջանահայության շահերն այսօր, բնականաբար, ներկայացնում է պաշտոնական Ստեփանակերտը։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Սումգայիթի հայերի կոտորածների 31—րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, ուր մասնավորապես ասվում է. «ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պատշաճ իրավական գնահատական տալ 1988թ. փետրվարին Սումգայիթում կատարված բռնություններին՝ համաձայն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ նորմերի, ինչպես նաեւ գործուն միջոցներ ձեռնարկել ներկայումս Ադրբեջանում շարունակվող հայատյացության քաղաքականության դադարեցման ուղղությամբ։ Ռասիստական ատելության այդ ճանապարհը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին, այլեւ ավելի ու ավելի է հեռացնում երկու ժողովուրդներին հակամարտության կարգավորումից եւ տեւական խաղաղությունից»։
Ողբերգական իրադարձության կապակցությամբ հայտարարություն են տարածել նաեւ ԱՀ խորհրդարանի խմբակցություններն ու անկախ պատգամավորները՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական ակտերի անպատժելիությունը հանգեցրել է զանգվածային նոր հանցագործությունների եւ Արցախի ժողովրդի դեմ պատերազմների։ Պատգամավորները միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին կոչ են անում, որ «Ադրբեջանն առերեսվի սեփական անցյալին, հրաժարվի պատերազմական հռետորաբանությունից եւ դադարեցնի ցայսօր շարունակվող հայատյացության վտանգավոր քաղաքականությունը»։
Հավելենք, որ 1988—ի սումգայիթյան ոճրագործությունը դատապարտել են Եվրախորհրդարանը, ԱՄՆ Սենատը, Արգենտինայի խորհրդարանը, մի շարք այլ երկրների խորհրդարաններ ու միջազգային կազմակերպություններ։ Հատկանշական է նաեւ, որ ԽՍՀՄ ղեկավարությունը հայերի նկատմամբ ադրբեջանցիների իրագործած հրեշավոր հանցագործությանն այդպես էլ քաղաքական գնահատական չի տվել։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ

01-03-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO