Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Անհատական մոտեցման խնդիր կա

Նախագծերը ստացան բացասական եզրակացություններ

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում երեկ բացասական եզրակացություն տրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու, ինչպես նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծերին, որոնք վերաբերում էին նախնական կալանքի 1 օրը 1.5 օր հաշվելուն։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ դեռեւս նախորդ գումարման ԱԺ—ում այս նախագիծը ներկայացրվել էր եւ դրական եզրակացություն ստացել պետաիրավական հանձնաժողովում, թեեւ կառավարությունը տվել էր բացասական եզրակացություն։ Այն ներկայացվել էր նաեւ լիագումար նիստում, սակայն նախագծի ընդունման համար պակասել էր ընդամենը չորս ձայն։ Այսօր արդեն, ընդունելով գործընկերների առաջարկությունները, համաձայնել են, որ նախագիծը չունենա ապագայի վրա տարածական ուժ, այլ միայն հետադարձ ուժ։ Առաջարկվող փոփոխությամբ մինչ ՀՀ 2018 թ. նոյեմբերի 1—ը դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը նախնական կալանքի մեկ օրը հաշվելու են մեկ ու կես օր։ Առաջարկվում է հաշվարկը կատարել 2004 թ. հունիսի 9—ից։ «Քրեակատարողական հիմնարկներում մարդիկ տարիներով անազատության մեջ են եղել՝ մարդկային արժանապատվությունը նվաստացնող, մարդու իրավունքները խախտող պայմաններում։ Հեղափոխությունից հետո համաներում եղավ, բայց բազմաթիվ դատապարտյալներ այդպես էլ չզգացին փոփոխությունների շունչը։ Մենք համաձայն ենք կառավարության հետ, որ այսօր քրեակատարողական հիմնարկներում չկա գերբեռնվածության խնդիր, այսօր այլ քաղաքականություն է վարվում խափանման միջոցը որպես կալանք ընտրելու կամ ընդհանրապես քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքները եւ ազատությունը պաշտպանելու առումով։ Մենք կարող ենք մեկ ակտով այս խնդիրը ուղղել»,–նկատեց Մարուքյանը։
Ի տարբերություն «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծի, «Բարգավաճ Հայաստանն» առաջարկում է մեկ օրը մեկ ու կեսի դիմաց հաշվակցումը տարածել նաեւ հետագայում նախնական կալանքի պահպանման վայրերում գտնվողների համար։ «Այս նախագծով հնարավորություն ունենք կարմիր գիծ քաշելու անցյալում քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած խոշտանգումների խնդրի վրա, որն արձանագրել է նաեւ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն»,–ասաց Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Միեւնույն ժամանակ նա պատրաստակամություն հայտնեց շարունակել քննարկումները ստեղծվելիք աշխատանքային խմբում։
Պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով, անհատական մոտեցումն այս հարցին լավագույն լուծումն է, որը թույլ կտա վերականգնել արդարության համապատասխան պահանջները եւ ըստ էության ապահովել մարդու իրավունքների հարգման սկզբունքը եւ պատժի արդարացիությունը՝ ապահովելով քրեակատարողական հիմնարկներում համապատասխան օրենքով նախատեսված ռեժիմի պահպանությունը։ «Եթե չառաջնորդվենք անհատական մոտեցմամբ, ապա ունենալու ենք լրջագույն խնդիրներ, երբ հավասարը համեմատելու ենք ոչ հավասարի հետ, տուժածին, ոչ տուժածի հետ»,–շեշտեց նա։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն էլ անհրաժեշտ համարեց վիճակագրական տվյալների առկայությունը՝ հասկանալու համար այն անձանց շրջանակը, որոնց վերաբերելու են օրենքը եւ օրենքի կիրառման դեպքում հնարավոր հետեւանքները։ Նա նույնպես խնդիրը անհատական մոտեցման ճանապարհով լուծելու կողմնակից է, ինչը մտնում է նաեւ անցումային արդարադատության գործիքակազմի մեջ։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության հաջորդ նախագիծը միտված էր փաստաբանների իրավունքների պաշտպանությանը, սակայն Է. Մարուքյանի կողմից նախագծի քննարկումը հետաձգվեց։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

01-03-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO