Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ոստիկանական համակարգում եւս օպտիմալացում է սպասվում

Իսկ հանցագործությունների թվի աճը պայմանավորված է նաեւ համաներմամբ

Վերջին շրջանում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թվի աճը մտահոգությունների տեղիք է տալիս։ Այս եւ ոստիկանությանը վերաբերող այլ խնդիրների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները երեկ Ազգային ժողով էին հրավիրել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Լրագրողների հետ ճեպազրույցում Օսիպյանը նշեց, որ թեեւ նկատվում է հանցագործությունների թվի աճ, բայց այն կարգի չէ, որ անհանգստացնի իրեն եւ քաղաքացիներին կոչով դիմելու անհրաժեշտություն լինի։ «Մենք ունենք սեփականության դեմ ուղղված հանցագործությունների աճ, հիմնականում գողություններ, բայց ձեռքբերում ունենք անձի դեմ ուղղված հանցագործությունների նվազման առումով։ Ոստիկանության կանխարգելման աշխատանքների արդյունքում բավականին նվազել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը։ Բավականին նվազել են կոռուպցիոն հանցատեսակները»,– ասաց ոստիկանապետը։ Ներկայումս կոռուպցիոն կոնկրետ հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ ծրագիր է մշակվում, որը շահագրգիռ կողմերի հետ քննարկելուց հետո կուղարկվի կառավարություն։
Հանցագործությունների թվի աճը Օսիպյանը պայմավորում է տարբեր գործոններով, դրանցից մեկը միանշանակ համաներումն է։ Ըստ պաշտոնական տվյալների, այս պահի դրությամբ համաներմամբ ազատվածներից 58—ը կատարել են թվով 104 տարբեր տեսակի հանցագործություններ։ Նրանցից մի քանիսի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Հիշեցնենք, որ 2018 թվականին Երեւանի 2800—ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100—ամյակի կապակցությամբ քրեական գործերով հայտարարվել էր համաներում, որի արդյունքում ազատ էր արձակվել շուրջ վեց հարյուր հոգի։
«Ժողովուրդը հեղափոխությունից հետո փոխված իրավիճակի արդյունքում ավելի զգայուն է դարձել։ Ամեն մի փոքր բան, որ կատարվում է, դիմում են ոստիկանություն։ Միայն հեղափոխությունից հետո 6 ամսվա կտրվածքով 807 դեպքով ավելի քաղաքացիներ են դիմել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ընթացքում»,—նկատեց Օսիպյանը։
Պատասխանելով այն հարցին, թե քննարկվե՞լ են արդյոք պատգամավորների հետ կառավարության կառուցվածքային փոփոխությունները եւ դրա շրջանակներում ներքին գործերի նախարարության ստեղծումը, ոստիկանապետը ասաց, որ անդրադարձ չի եղել, սակայն, իր կարծիքով, ոստիկանությունը ապաքաղաքականացված կառույց է եւ ճիշտ կլինի այդպիսին էլ թողնել։ «Ոստիկանությունն այսօր գործում է թափանցիկ, օրենքի շրջանակներում։ Այնպիսի բան չի անում, որ իրեն վերահսկեն։ Եթե ոստիկանությունը մի բան ցանկանա անել, կանի նաեւ նախարարության կազմում»,—ասաց Օսիպյանը՝ անդրադառնալով այն տեսակետին, թե նախարարության կարգավիճակ չունենալու պարագայում խորհրդարանը չի կարողանա վերահսկել կառույցի աշխատանքները։
Ինչպես ամբողջ պետական կառույցներում, ոստիկանությունում նույնպես օպտիմալացում է սպասվում, մասնավորապես՝ պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումներում, անգամ կենտրոնական ապարատում։ Մինչեւ տարեվերջ կամ հաջորդ տարվա հունվար ամիսը ճանապարհային ոստիկանության եւ պարեկապահակային ծառայության գնդի հիման վրա կստեղծվի պարեկային ծառայություն։ Ներկայումս հասարակական անվտանգությունը ապահովող ոստիկանների թիվը Հայաստանում շուրջ ինը հազար է։ Առաջիկայում կառավարության կողմից կարգի հաստատումից հետո կառավարությունը տրամադրելու է 7.9 մլրդ, որը պարգեւավճարի տեսքով յուրաքանչյուր ամիս կբաժանվի ոստիկաններին որպես աշխատավարձի բարձրացում։
Անդրադառնալով քաղաքական հնչեղություն ունեցող քրեական գործերին եւ այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին, Վ. Օսիպյանը նշեց, որ յուրաքանչյուր դեպքի բացահայտում առանձնահատուկ մոտեցում է պահանջում։ «Օպերատիվ գործունեությունն այնպիսին է, որ երբեմն ժամանակ է պահանջում. լինում են դեպքեր, որ անհրաժեշտ է շտապ բացահայտել, եւ դանդաղելը վնասում է, բայց լինում են դեպքեր, որ շտապելն է վնասում։ Վաղ թե ուշ բոլոր հետախուզվողներն էլ կհայտնաբերվեն»,–ընդգծեց նա՝ նշելով որ իր պաշտոնավարման ընթացքում բացահայտվել է 27 տարվա վաղեմության սպանություն։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ պատգամավորներին հատկապես հետաքրքրում էր, թե ի՞նչն է նպաստել հանցագործությունների թվի աճին, եւ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում այդ ուղղությամբ իրավիճակը շտկելու համար։ Ոստիկանապետը մատնանշել է մի քանի հանգամանք, առաջինը համաներման հետ է կապված եղել, մյուսը՝ քաղաքացիների կողմից դիմումների ավելացման։ Իրավիճակը շտկելու ուղղությամբ տարվող միջոցառումներից ոստիկանապետը տեղեկացրել է, որ համագործակցում են նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ, մասնավորապես լուսավորության եւ շենքերի տեսախցիկների տեղադրման մասով։ «Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ լուսավորվածութան եւ տեսախցիկների առկայության պարագայում հանցագործությունների քանակը քիչ է»,–ասաց Մակունցը։
Հարցին, թե հավաստի՞ են արդյոք այն տեղեկությունները, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարութամբ են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պարբերաբար հանդիպման հրավիրում տարբեր գերատեսչությունների ղեկավարներին, խմբակցության ղեկավարը հերքեց նման տեղեկությունը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

01-03-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO