Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ԱՅԼՔ...


Մարզպետարանների աշխատակազմերը կկրճատվեն 30 տոկոսով

Նպատակն է բարձրացնել կառավարման արդյունավետությունը

«Տարածքային կառավարման մասին» օրենքի ընդունումից հետո միայն հնարավոր կլինի կրճատել մարզպետարանների աշխատակազմը։ Սա այն կարեւոր հարցերից մեկն էր, որը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը երեկ քննարկել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։
«30 տոկոս օպտիմալացման մասին է խոսքը։ Տարբեր մարզերում այդ թիվը կարող է տարբեր լինել, օրինակ՝ Արագածոտնի մարզում կարող է լինել 28 տոկոս եւ աշխատակիցների թիվը 121—ից կարող է հասնել 87—ի։ Մեկ այլ մարզպետարանում կլինի 32 տոկոս, 30 տոկոսը միջինացված թիվ է»,–ասաց Պապիկյանը լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ օպտիմալացումը կնպաստի արդյունավետ կառավարմանը, որովհետեւ իրենց կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխատակիցների 40 տոկոսն, ըստ էության, աշխատանք չի կատարում։ «Չեմ ասում ոչ մի բան չի անում, բայց նրա փոխարեն կարող է դա անել մեկ այլ աշխատող ու ամբողջական ծանրաբեռնվածությամբ աշխատել։ Մենք չենք փորձում խաղալ մարդկանց ճակատագրերի հետ, չենք ուզում մարդկանց դարձնել աշխատազուրկ, այլ ուզում ենք կառավարումը դարձնել արդյունավետ։ Դրա համար պետական կառավարման համակարգում պիտի հնարավորություն ունենան աշխատելու մասնագետներ, որոնք պրոֆեսիոնալ են, ոլորտին տիրապետում են, ոչ թե նրա համար, որ ինչ—որ փուլում ունեցել են խնամի—ծանոթ—բարեկամ եւ հարմարավետ տեղավորվել են, իսկ մնացածի համար այդ ճանապարհն այլեւս փակ է, որովհետեւ իրենք քաղաքացիական ծառայող են եւ պաշտպանված են օրենքով։ Մենք պիտի հնարավորություն ստեղծենք բոլորի համար»,–մանրամասնեց նախարարը։
Նախկինում բոլոր մարզպետներն ունեցել են 3 տեղակալ, իսկ նոր ձեւավորվող համակարգում նրանք կունենան մեկ տեղակալ՝ մեկ օգնականով, եւ մարզպետի երկու օգնական։ «Այսօր չեն վերանշանակվել նոր փոխմարզպետներ, միայն երկու մարզպետարանում է, որ առայժմ երկու տեղակալ կա, մնացած բոլոր տեղերում արդեն իսկ մեկ տեղակալով են աշխատում»,— նշեց Պապիկյանը։ Այսօր ամենաշատ աշխատակիցները Գեղարքունիքի մարզպետարանում են՝ 180—ից ավելի։
Անդրադառնալով համայնքների խոշորացմանը, նախարարն ասաց, որ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հետ  աշնանը պատրաստվում են հանրային լայն շրջանակների հետ քննարկել այդ հարցը։ «Ուրախ կլինենք համագործակցել Ազգային ժողովի այն պատգամավորների հետ, որոնք պատրաստակամ կլինեն մասնակցելու այս գործընթացին։ Անհրաժեշտ է նաեւ տեղերում մարդկանց տեղեկացնել խոշորացման դրական կողմերի մասին, նաեւ հասկանալու՝ ինչ բացասական հնարավոր հետեւանքներ կարող են լինել եւ անհրաժեշտության պարագայում նաեւ անցկացնել հանրաքվեներ, որից հետո միայն իրականացնել հետագա խոշորացումները»,–նշեց Պապիկյանը։ Այն հարցին, թե հնարավո՞ր է խոշորացման գործընթացի վերանայում լինի՝ Պապիկյանը պատասխանեց, որ այս փուլում ոչ թե վերանայման, այլ նոր փուլի մասին են խոսում։ «Վերանայում կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ կլինեն նոր ընտրություններ։ Անընդհատ նոր փոփոխություններ չարժե անել, քանի որ համակարգը չի կարելի անընդհատ ցնցել։ Գույքագրած արդեն իսկ կա, թե ինչ խնդիրներ կան, որտեղ են տեղ գտել թերացումներ, ինչպես է հնարավոր դրանք շտկել»,–շարունակեց նա։
ՏԻՄ նոր օրենքով առաջարկվում է ավագանու անդամներին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ընձեռել։ Չե՞ն առաջանա արդյոք կոռուպցիոն ռիսկեր, եւ չի՞ վնասի դա ավագանու գործունեությանը։ Պապիկյանը նկատեց, որ թեեւ այսօր ավագանու անդամների լիազորությունները բավականին մեծ են, բայց այս գործով պրոֆեսիոնալ զբաղվելու համար մարդը չի վարձատրվում։ «Բնականաբար, եթե շահերի բախում լինի, ապա չի կարող աշխատել, բայց եթե շահերի բախում չի առաջացնում, ապա ճիշտ չէ զրկել նրանց որեւէ այլ տեղ աշխատելու իրավունքից։ Այդ մարդիկ կենսական խնդիրներ էլ պիտի լուծեն եւ ավելի արդյունավետ լինելու համար պետք է արժանավայել վարձատրվեն։ Քանի դեռ ավագանին ի վիճակի չէ բավարար վճարել իր անդամին, պիտի ժամանակավոր լուծումներ ունենանք։ Բաց եւ թափանցիկ աշխատելու պարագայում ռիսկեր չեն լինի»,–շեշտեց նախարարը։
Անդրադառնալով այն մտահոգությանը, թե հնարավոր է կրճատումների արդյունքում աշխատանքից զրկվեն հենց աշխատող մարդիկ, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ կամայական որոշումները բացառելու նպատակով որոշումների հիմքում հստակ չափանիշներ են դրվելու, ինչպես օրինակ՝ աշխատանքային ստաժը, կրթության համապատասխանությունը եւ այլն։
Նրա խոսքով, հին եւ առաջարկվող կառուցվածքը համեմատելու դեպքում կարելի է տեսնել, թե որտեղ են կրճատումներ սպասվում։ Դրանք առաջին հերթին փոխմարզպետներն ու նրանց սպասարկող անձնակազմն է, երկրորդը՝ տեղեկալները, աշխատակազմի ղակավարները, վարչության պետերը, իսկ այն վարչությունների պարագայում, որոնք կմիավորվեն, նաեւ վարչության պետերի մակարդակում կրճատումներ կլինեն։ «Իրականում գործառույթների քարտեզագրում է տեղի ունեցել հասկանալու համար, թե քանի աշխատող է պետք այս փուլում այդ գործն անելու համար, եւ կրճատումները պայմանավորված կլինեն հենց այդ գործառույթներով»,–ասաց Կարապետյանը։
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ Հայաստանի տարածքային քաղաքականության եւ համայնքների միավորման գործընթացների համատեքստում, ապագայում, երբ համայնքային մակարդակում կունենանք ավելի մեծ կառավարման մարմիններ, միգուցե դիտարկվի նաեւ մարզպետարանների գոյության նպատակահարմարությունը։ «Ներկայումս մարզպետարաններն իրականացնում են երեք առանցքային գործառույթներ, առաջինը՝ կրթության ոլորտում, որովհետեւ մարզերում դպրոցները մարզպետարանների սեփականությունն են։ Մարզպետարաններին են պատկանում նաեւ հիվանդանոցները եւ սոցծառայությունները։ Այս փուլում առանց մարզպետարանների հնարավոր չէ իրականացնել այդ գործառույթները։ Երբ հնարավոր լինի այս գործառույթները փոխանցել համայնքին կամ մասնավոր հատվածին, այս դեպքում միայն կքննարկենք մարզպետարնների նպատակահարմարութան հարցը։ Մոտ հինգ տարի հետո միայն կարելի է այդ հարցը սկսել քննարկել»,–ասաց նա։
Պատգամավորը կարեւորեց նաեւ օրենքի այն փոփոխությունը, որը կապված է տեղական հանրաքվե անցկացնելու սահմանափակման վերացման հետ։ «Համայնքի բնակիչները պետք է կարողանան բարձրաձայնել համայնքին վերաբերող ցանկացած հարց, այդ թվում՝ տեղական հանրաքվեի միջոցով համայնքի ղեկավարին վստահություն հայտնելու հարցը։ Հանրաքվեն կարեւորագույն քաղաքական ինստիտուտ է, որը մենք պետք է արմատավորենք մեր երկրում, որովհետեւ մեր երկրի բոլոր քաղաքացիները առանցքային հարցերի վերաբերյալ որոշումների կայացման իրավունք ունեն, որն էլ պետք է իրացվի հանրաքվեի միջոցով»,–եզրափակեց Կարապետյանը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

02-03-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO