Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ԼՂՀ


Արաքսավանի հովտի ծրագիրը նոր փուլ է թեւակոխել

Այն միտված է սահմանների անվտանգության ամրապնդմանը

Հադրութի հարավային թեւի զարգացումը շարունակում է մնալ Արցախի իշխանությունների կողմից նախանշված ռազմավարական առաջնահերթությունների տիրույթում եւ առանձնահատուկ ուշադրություն դարձվել Արաքսի հովտի վերաբնակեցման խնդիրներին՝ իրականացվող ծրագրերը դիտարկելով որպես սահմանների անվտանգության ապահովման բաղադրիչներ։
Տարիներ առաջ կառավարության որոշմամբ հովտում մեկնարկած լայնածավալ աշխատանքները, որ ընդգրկում են ամենատարբեր ուղղություններ, վճռական փուլ են թեւակոխել եւ փաստում են ծրագրերի արդյունավետությունը։ Մշակվել եւ շրջանառության մեջ են դրվել նախկինում անտեսված խամ ու խոպան հողահանդակները, վերածվել բերքառատ այգիների եւ բանջարանոցների, հացահատիկայինների դաշտերի։ Կյանքի կոչվող ավելի քան 12,5 հազար հեկտարի հասնող հողերը զգալիորեն կնպաստեն երկրի պարենային խնդրի լուծմանը։
Տարեցտարի ընդլայնվում են պտղատու, մասնավորապես՝ նռան եւ խաղողի նորատունկ այգիները, մարդիկ սիրով ու նվիրումով են ձեռնամուխ լինում Արաքսավանի զարգացմանն ու շենացմանը՝ համոզված լինելով, որ նոր բնակավայրի հիմնադրմամբ ոչ միայն սոցիալական եւ տնտեսական խնդիրներ են լուծվելու, այլեւ ամրապնդվելու է երկրի հարավային թեւի անվտանգությունը։ Իսկ դրա համար հուսալի երաշխիք են տարածքում ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծումը, ճանապարհների կառուցումը եւ ջրատարների անցկացումը, էլեկտրաէներգիայի անխափան ապահովումը, կենսական մյուս հարցերի հստակ համակարգումը։
Տարածքը, որ տնտեսական եւ անվտանգության տեսանկյունից լուրջ փոփոխությունների է ենթարկվել վերջին տարիներին, բնականաբար, դիտարկվում է հայկական երկու հանրապետությունների սահմանների ամրակայման գործընթացի շրջանակներում։ Պատահական չէ, որ նոր տարում նախագահ Բակո Սահակյանը, կառավարության անդամների եւ համապատասխան գերատեսչությունների ղեկավարների ուղեկցությամբ երկրորդ այցն է կատարել Արաքսի հովիտ՝ նպատակ ունենալով ծանոթանալ ծրագրի ընթացքին եւ տեղում քննարկել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները։ Հատկանշական է, որ խմբին միացել էր նաեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, որը բարձր գնահատելով երկրի ղեկավարության ձեռնարկումները սահմանամերձ գոտում՝ ընդգծել է. «Շատ կարեւոր ու շահեկան ներդրումներ են կատարվում հարավային թեւի զարգացման եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ»։
ԱՀ նախագահ Բ. Սահակյանի առաջարկով գյուղատնտեսության եւ քաղաքաշինության նախարարներ Ժիրայր Միրզոյանն ու Կարեն Շահրամանյանը հովտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ հանդես են եկել զեկույցով, անդրադարձել հետագա ծրագրերին։ Գյուղնախարարի հավաստմամբ, պետությունն ամեն կերպ աջակցում է գյուղացուն եւ ֆերմերին՝ բարձրորակ սերմացուի, առողջ տնկիների, պարարտանյութերի եւ թունաքիմիկատների ձեռքբերման հարցում։ Գյուղատնտեսական մեքենաների ապահովվածության առումով եւս խնդիրներ չեն ծագում։ Ներկայումս ավելի քան 4 հազար հեկտար մշակված հողատարածք է առանձնացված՝ նոր այգիների հիմնադրման, բանջարաբոստանային եւ մյուս մշակաբույսերի ցանքի համար։ Նրա խոսքով, «պիտանի հողերից 1700 հեկտարը ոռոգման հնարավորություն ունի»։ Մինչդեռ բերրի շատ հողատարածքներ «տեղումների հույսին են մնում»։ Նախարարը բարձրացրեց «Արաքս—1» եւ «Արաքս—2» մայր ջրանցքների արդյունավետ օգտագործման խնդիրը, ինչը կապված է ջրընդունիչ հանգույցների հիմնանորոգման եւ շահագործման հետ։ Ջրանցքների մաքրման աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ ստեղծվում են անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ նախատեսված 450 հեկտար գարնանացանը ժամանակին ու պատշաճ որակով կատարելու համար։ Ժ. Միրզոյանը հավելեց նաեւ, որ սերմացուն ներկրվել է արդեն եւ շուտով անհատույց կտրամադրվի հողագործներին։
Վերաբնակեցման ուղղությամբ տարվող աշխատանքները եւս հուսադրող են։ Իշխանությունների տեսադաշտից դուրս չեն մնում բնակչության կեցության, սոցիալ—կենցաղային խնդիրները։ Եվ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը տեղեկացրեց Արաքսավան բնակավայրի շինարարության եւ ենթակառուցվածքների համակարգման ընթացքի մասին։ Նախագծի համաձայն՝ 3 սենյականոց 150 տուն պիտի կառուցվի ավանի տարբեր թաղամասերում։ Յուրաքանչյուր ընտանիքի կհատկացվի 1200 քառ.մետր տնամերձ հողամաս։ Կկառուցվեն օժանդակ վարչական շենքեր եւ համայնքային նշանակության շինություններ, որոնցում կներառվեն բուժկետը, ժամանցային սրահներն ու մարզադահլիճները։ Ծրագրվում է կառուցել ժամանակակից պահանջներին համահունչ դպրոց եւ մանկապարտեզ, ինչպես նաեւ հանդիսությունների սրահ։
Ոգեւորված Արաքսավանի հովտի ընդգրկուն, հեռանկարային ծրագրերով՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանը փորձեց հիասթափեցնել «հողերը վերադարձնելու» թեման շահարկողներին, ընդգծելով. «Մոռացեք նման հուսահատ ճիչերը եւ հանրօգուտ գործով զբաղվեք։ Արաքսավանի վերաբնակեցման ծրագիրը հստակ ուղերձ է հայ ժողովրդին, ամբողջ աշխարհին։ Թող բոլորը լավ իմանան, որ մենք ոչ մի թիզ հող հակառակորդին վերադարձնելու մտադրություն չունենք։ Ընդհակառակը, պիտի ապրենք մեր հարազատ հողի վրա եւ շենացնենք երկիրը»։
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

02-03-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO