Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Լեւոն Համբարձումյանի կանչերը

Լեւոն Համբարձումյանը լայնորեն հայտնի չէ արվեստասեր հանրությանը։ Այսպիսին է շատ հայ նկարիչների ու քանդակագործների ճակատագիրը, կերպարվեստի ներհայաստանյան շուկան բավականին կաղապարված է, ստեղծագործողները՝ անհամաչափորեն շատ։ Այնուամենայնիվ, նկարիչն իր արարման եզերքներում է՝ գիշեր թե ցերեկ։
«Լեւոն Համբարձումյան՝ ժանրային լայն դիապազոնի նկարիչ, հիմնականում աշխատող ջրաներկի եւ պաստելի տեխնիկայով, ինչն այնքան էլ տարածված չէ հայ նկարիչների ստեղծագործություններում։ Սակայն Լեւոնն ապացուցում է, որ այնքան թեթեւ ու եթերային թվացող այս տեխնիկայով, գեղանկարչական տաղանդի դեպքում, կարելի է վերհանել վճռորոշ նշանակության խնդիրներ, ինչի ապացույցն է ՀՀ նախագահի մրցանակի համար ներկայացված «Արագիլների կանչը» եռանկարը»,–սա ճանաչված արվեստաբան Մարինա Ստեփանյանի դիտարկումն է։
Հանդիպելով նկարչի հետ՝ փորձեցինք նրա անցյալն ու ներկան ներկայացնել. «Խորհրդային ժամանակների համեմատ, իհարկե, իրավիճակներ են փոխվել, սակայն նկարիչը ստեղծագործում է անկախ ամեն բանից՝ փորձելով իր ներաշխարհում եղածը արտահայտել՝ բավարարելով սեփական ստեղծագործական պահանջմունքները եւ արվեստասերի սպասելիքները։
Կերպարվեստի շուկան ինքնին բավականին բարդ երեւույթ է։ Եվ այն առայժմ չի կայանում մեր երկրում, որտեղ տաղանդավոր նկարիչների պակաս չկա։ Բայց միեւնույնն է, մեր գործը ստեղծագործելն է, աշխատում եմ վաղ լուսաբացից եւ նկարում եմ մի քանի ժամ մեծ բավականությամբ։ Արագ եմ նկարում եւ հենց այն, որը պետք է լավ ստացվի։ Երբեմն մինչեւ կինս նախաճաշն է պատրաստում, հասցնում եմ ինչ—որ բան ստեղծել, հետո այն մշակել եւ կատարելագործել։
Հաճախ երազում եմ տեսնում այն, ինչը որ պիտի նկարեմ, այս ամենում, ինչ խոսք, Երկնավորի մատն է խառը։ Եվ նման պահերին բնավ չեմ մտածում՝ կվաճառվի գործը, թե ոչ, ուղղակի արվեստով տարված՝ քո գործն ես անում։ Սիրում եմ կտավներս նվիրել։ Արցախին նվիրեցի մի գյուղական բնանկար, որը ցուցահանդեսում գնահատվել էր 1500 դոլար։ Նվիրում եմ հաճույքով, ստեղծագործությունը հայտնվում է արվեստասեր մարդու մոտ կամ էլ՝ թանգարանում եւ դառնում է հավերժի ճամփորդ, իսկ փողը, որքան էլ, որ այն կարեւոր է, այնուամենայնիվ, անցողիկ մի բան է։
Խորհրդային տարիներին երկար ժամանակ աշխատել եմ որպես կոշիկի դիզայներ, լուրջ գումարներ եմ վաստակել, պատվերներ եմ ունեցել լավագույն ֆիրմաներից։ Բայց մաքուր կերպարվեստն այլ ձգողական եւ ներգործուն ուժ ունի։ Եվ ամբողջովին նվիրվեցի կերպարվեստին, անդամակցեցի Հայաստանի նկարիչների միությանը, պարբերաբար մասնակցում եմ ցուցահանդեսներին, հանրապետական եւ թեմատիկ ցուցահանդեսներում նախ փնտրում եմ ինձ քաջ ծանոթ ժամանակակից ստեղծագործողներին, երիտասարդ նկարիչներին, անշուշտ, նաեւ՝ դասական վարպետներին։
Արագիլը զարմանալի թռչուն է, միշտ դեպի վեր է նայում։ Վեր է նայում, որպեսզի թռչի դեպի տաք երկրներ, բայց՝ վերադառնալու պայմանով։ Ազգի եւ երկրի վիճակը շատերին ստիպել է լքել հայրենիքը, հանգրվանել օտար ափերում եւ նոր կյանք ստեղծել։ Սա ներկայացված է «Երազանք» կտավում։ Սակայն որոշ ժամանակ անց նրանց տանջում է կյանքը այլ երկրներում, նրանց կանչում է հայրենի բնօրրանը։ Նրանց հոգում արթնանում է բողոքը, որն արտահայտված է եռանկարի «Բողոք» գործում։
Երկրում, հայրենիքում իրավիճակ է փոխվել, եւ ահա արտագաղթյալները տուն են վերադառնում՝ այլեւս բնօրրանը չլքելու համոզմամբ։ Եռանկարի երրորդ աշխատանքն անվանել եմ «Դեպի տուն»։
Որեւէ ուղղությամբ, որեւէ «իզմով» երբեւէ չեմ տարվել։ Ինձ համար կարեւորը հոգեվիճակն է, որը ներդաշնակվելով նյութին՝ դառնում է ստեղծագործություն։ Հրաշալի է այն պահը, երբ արվեստաբանն ու արվեստասերը ընկալում եւ գնահատում են աշխատանքդ»։
Վերստին մեջբերենք Մարինա Ստեփանյանի խոսքը. «Այս եռանկարում, որը դժվար է վերագրել որեւէ ժանրի, բոլոր երեք բաղադրիչ մասերը վերնագրված են ծայրահեղ ճշգրիտ՝ «Երազանք», «Բողոք», «Դեպի տուն», եւ ներկայացնում են երեք տրամաբանությամբ ներդաշնակորեն սերտաճած երեք գաղափարներ։ Գաղափարներ, որոնք այսօր եւս կարելի է որպես անկյունաքար դնել մեր ժողովրդին հուզող բոլոր խնդիրների։ Ի պատիվ Լ. Համբարձումյանի՝ հարկավոր է նշել, որ նա շատ բան կարողացավ ասել առանց ավելորդ տվայտանքների եւ միտումնավորության, օգտագործելով հայերի համար հսկայական իմաստային կշիռ կրող արագիլի կերպարը»։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

02-03-2019





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO