Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Ո՞վ է քաղցած, ո՞վ գործ չունի

Հուզող հարցերը վաղը՝ Պարոնյանի թատրոնի բեմում

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում վաղը երեկոյան բեմ կբարձրանա Ալեքսանդր Շիրվանզադեի «Շառլատանը» կատակերգությունը։ Հեռու պետք չէ գնալ։ Դասականի ստեղծագործությունն այսօրվա իրականության հետ զարմանալի աղերսներ ունի, մեզնից յուրաքանչյուրը կարող է լինել հարուստի, քաղցածի, ինչու չէ, նաեւ շառլատանի դերում։
«Ինչպե՞ս կարող ես հարստանալ, եւ ինչպե՞ս կարող ես չտեսնել կողքիդ մարդուն, որն ուրիշ կեցության մեջ է։ Սոցիալական բաները չեմ ուզում շեշտել, բայց ակամա դրանք նաեւ առնչություն ունեն բուն թեմայի հետ։ Մի տանը ծառայող մարդկանց հանել են աշխատանքից, եւ սրանք ահավոր վիճակում են՝ աղքատ, սոված։ Որոշել են ծպտված գալ եւ այդ տունը թալանել։ Տարբեր պատճառներով են տնից դուրս արել, պատճառաբանությունները չմանրամասնեմ, բայց սրանք անմեղ են։ Եվ հանկարծ, շառլատանը նկատում է՝ իրենց ծանոթ մարդիկ են, ծանոթ աչքեր են, եւ կամաց—կամաց նրանց դեմքը պարզվում է։ Սկսում են բողոքել։ Մեկն ասում է. «Հայր ունեմ, մայր ունեմ, երեք երեխա, քաղցած ենք…», մյուսը, թե՝ «Չոլախ քույր ունեմ…», հաջորդը՝ «Աշխատանք չկա, ուր գնում եմ, գեղեցիկ արտաքինով աղջիկներ են ուզում, եւ անպայման՝ օտար լեզուների իմացություն, նույնիսկ հավաքարար ընդունվելու համար պահանջում են, որ 55 տարեկանից ցածր լինես։ Մի խոսքով՝ այսօրվա պրոբլեմ կա…»,—«ՀՀ»—ի հետ զրույցում ներկայացման «չակերտները» բացեց թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրության հեղինակ Երվանդ Ղազանչյանը։
Ներկայացման ժամանակ դերասանները դահլիճից դիմում են մարդկանց, հարցնում՝ ո՞վ է քաղցած, ո՞վ գործ չունի, այլ կերպ ասած՝ ինտերակտիվ կապ է ստեղծվում, ինչը, Ղազանչյանի խոսքով՝ հետաքրքիր ձեւով վեր է հանում այսօրվա հասարակության պրոբլեմները։ Պիեսի ռեժիսորն իր ուսանողուհին է՝ Աննա Պողոսյանը։ Նոր է ավարտել, եւ հիմա  թատրոնում է աշխատում։ Նկարչուհին՝ Արեւհատ Առաքելյանը, գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ է։ «Հետաքրքիր երեխաներ են, հետաքրքիր էլ աշխատել են։ Որ ասեմ՝ ես չեմ օգնել, ճիշտ չի լինի։ Բայց իմ օգնությունը հիմնականում այն է, որ չեմ խանգարել։ Դա մեծ օգնություն է իրենց համար։ Առաջին անգամ այս մեծ բեմի վրա ներկայացնում են Շիրվանզադեի շատ քիչ խաղացված պիեսը։ Խաղում են հրաշալի դերասաններ»,—նշեց բեմադրության ղեկավարը։
Կենտրոնական դերում է ՀՀ վաստակավոր արտիստ Հովակ Գալոյանը, կերպավորել է Հայրապետին։ Դերասանական կազմում են Մարգարիտա Խաչատրյանը՝ Թամարի, Վարդգես Բարսեղյանը՝ Լազարի, Վարդան Կուղյանոսյանը՝ Սամվելի, Արամ Մխիթարյանը՝ Սերժի, Արեւ Հակոբյանը՝ Լիզայի, Սիփան Զադոյանը՝ Ջահանգիրի, Ռոբերտ Ղամբարյանը՝ Խալաֆյանի դերերում։ Ներկայացման մեջ անհայտ անձանց կերպարներում են՝ Սերգեյ Ոսկանյանը, Էլեն Աղամալյանը, Աշոտ Հակոբյանը։ Մասնակցում են թատրոնի նվագախմբի, երգչախմբի եւ բալետային խմբի արտիստները։ Երաժշտությունը գրել է ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը։ Երաժշտական կատակերգությունը տեղի կունենա առանց ընդմիջման։
«Երիտասարդների նկատմամբ մեր ուշադրությունը պիտի շարունակական լինի։ Ես մտածում եմ նրանց մասին, օգնում եմ ամեն կերպ։ Հինգ թատրոն եմ ղեկավարել, եւ բոլոր թատրոններում էլ նրանք եղել են իմ ուշադրության կենտրոնում։ Ամենն անում եմ նաեւ եսասիրական զգացումներից ելնելով։ Ես իմ մասնագիտությունը շատ եմ սիրում եւ մտածում եմ, որ ինձնից հետո հանկարծ չկորչի։ Երիտասարդներին մենք պիտի նախապատրաստենք, եւ չպիտի ասենք, որ մեր թատրոնի վաղվա օրն են, նրանք նաեւ այսօրն են»,—ասաց Ղազանչյանը՝տեղեկացնելով, որ հաջորդ ներկայացումը նույնպես վստահել է երիտասարդ աղջիկների։ 8 հայ ժամանակակից հեղինակի գործ ունեն խաղացանկում. Շիրվանզադե, Պարոնյան, Օտյան, Սունդուկյան…
Այն հայ դասականները, որոնք, Ղազանչյանի ձեւակերպմամբ՝ իրենց թատրոնինն են, խաղացանկում են։ «Հայ դերասանը, հայ ռեժիսորը ի վերջո մնում են ազգային արժեքներ ստեղծելով։ Եթե մեծ դերասաններին հերթով հիշենք, Փափազյանի մասին չեմ ուզում խոսել, նա օրենքից դուրս է, եթե ասենք՝ Հովհաննես Աբելյան, հիշում ենք Էլիզբարով՝ «Պատվի համար», Հրաչյա Ներսիսյան՝ Էլիզբարով, Պաղտասար աղբար, Ավետ Ավետիսյան՝ Զամբախով, Զիմզիմով… Մեր մեծերն այսպես զարմանալիորեն մնացին։ Բայց սա չի նշանակում, որ նրանք մյուս դերերը խաղացել են թույլ կամ պակաս հաջող, ոչ։ Նրանք մնացին հայ ազգային դրամատուրգիայի կոթողները՝ այդ մե՜ծ կերպարները ստեղծելով։ Պիտի մենք ուշադրություն դարձնենք դրա վրա, օգնենք մեր դերասաններին, որ լուրջ գործերով կարողանան մնալ։ Դերասանների այն սերնդին, որոնց հինգ տասնամյակն արդեն լրացել է, կամա թե ակամա համարում ենք ավագ սերունդ, եւ հենց նրանք պիտի լուրջ մտածեն այս ուղղությամբ, եւ քամահրանքով չմոտենան ազգային դրամատուրգիային։ Անգլո—ամերիկյան, ֆրանսիական ոչինչ չասող դատարկ կոմեդիաներից պիտի շատ զգուշանալ»,—ընդգծեց Ղազանչյանը՝ շեշտելով, որ եթե ուզում են ազգային դերասանական արվեստը առաջխաղացում ապրի, ավելի լրջանա, պիտի ուշադրություն դարձնեն ազգային դրամատուրգիային, քանի որ առանց հայ դասական կամ առանց ժամանակակից հեղինակի՝ որեւէ ազգային թատրոն գոյություն ունենալ չի կարող, եւ իրենք կոչված են նաեւ ազգային արժեքները բարձրացնելու եւ ներկայացնելու ժողովրդին։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

02-03-2019





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO