Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Գրել եմ՝ պարզապես սիրելով Հայաստանը

Հայագետ Կիմ Բակշին բոլորեց ութսունութամյակը

Ռուսաստանցի գրող, կինոդրամատուրգ, հայագետ, Հայաստանի մասին գրքերի հեղինակ Կիմ Բակշին մարտի 1—ին բոլորեց ծննդյան 88—ամյակը։ Նա այն եզակի ստեղծագործողներից է, որ լինելով բաշկիր ժողովրդի զավակ, ամբողջ կյանքը նվիրեց Հայաստանի ու հայերի ճանաչողությանը։ Նրա առաքելությունը դարձավ հասարակությանը հայկական պատմությանը, մշակույթին, ժողովրդի հոգեւոր արժեքներին, նրա դարավոր ավանդույթներին, վեհասքանչ բնությանը, ուրույն հուշարձաններին ծանոթացնելը։ Նա մտերիմ էր մշակույթի բազմաթիվ հայ գործիչների հետ, որոնց կողմից արժանանում էր անվերապահ սիրո ու հարգանքի։
Նրա սցենարներով նկարահանվել է 50 վավերագրական եւ գիտահանրամատչելի ֆիլմ, որոնցից մի քանիսը ստացել են միջազգային եւ տարածաշրջանային մրցանակներ, այդ թվում քսան մասանոց «Մատենադարան» հեռուստաֆիլմը, որի համար նա գրել է սցենար ռեժիսոր Հ.Հախվերդյանի հետ համահեղինակությամբ (արժանացել է Հայաստանի Հանրապետության մրցանակի, Ֆրիտյոֆ Նանսենի անվան միջազգային մրցանակի)։
Հայ—ռուսական բարեկամության եւ մշակութային կապերի ամրապնդման եւ զարգացման իր բազմամյա բեղմնավոր գործունեության համար Կիմ Բակշին արժանացել է Հայաստանի պետական՝ Պատվո շքանշանի։ Նա Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիր է, արժանացել է Հայաստանի գրողների միության Հովհաննես Թումանյանի մրցանակի, «Հայ ժողովրդի բարեկամ» մրցանակի։ Նա նաեւ պարգեւատրվել է Մովսես Խորենացի մեդալով (2001, Հայաստանի կառավարության շքանշան), բազմաթիվ այլ պարգեւներով։
Կիմ Բակշին գրել է Հայաստանի մասին վեց գիրք՝ «Արծիվ եւ սուր», «Ճակատագիր եւ քար», «Սուրբ Ղազարի հարությունը», «Վանքից՝ սիրո մասին», «Մեր աշխարհը նման է անվի», «Սառեցված ժամանակը»։
Հեղինակի վերջին գիրքը՝ «Արցախի հոգեւոր գանձերը» լույս տեսնելուց հետո «Արմենպրեսին» տված հարցազրույցում նա մասնավորապես ասում է. «Դե, 50 տարին մի ամբողջ կյանք է։ Իմ գրած ամեն մի գիրք իր պատմությունն ունի։ Կարծում եմ, որ այսքան գիրք Հայաստանի մասին նույնիսկ հայ գրողները չեն գրել։ Գրքեր գրելու համար մշտապես ինչ—որ պատճառներ են եղել։ Օրինակ՝ առաջին գիրքս՝ «Արծիվ եւ սուր» գործն ընդհանրապես սիրո խոստովանություն էր Հայաստանի նկատմամբ։ Երբ սկսում էի գրել, չէի մտածում, թե քանի գիրք կգրեմ, սակայն երբ թիվը հասավ 6—ի, մտածեցի, որ յոթերորդն էլ կլինի։ Ինձ երբեւէ ոչ ոք չի պատվիրել գիրք գրել, բացի այս վերջինից։ Ես գրել եմ՝ պարզապես սիրելով Հայաստանը։ Հայերն ասում են. «Տաշած քարը գետնին չի մնա»։ Ես հենց այդպես էի մտածում։ Ուրախ եմ, որ այս գիրքը լույս է տեսել»։
Վերջին շրջանում հայ ժողովրդի ու մշակույթի մեծ բարեկամը վատառողջ է, ուստի ցանկանում ենք նրան ոգու ամրություն, քաջառողջություն եւ ակնկալում արժեքավոր նոր ստեղծագործություններ։
Ա. Հ.

02-03-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO