Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ԱՅԼՔ...


Ամրակապվելը պարտադիր է, ինչպես կարմիր լույսի տակ կայանելը

Դա առաջին հերթին ապահովում է վարորդների եւ ուղեւորների անվտանգությունը

Ամրագոտի կապելը, որպես ճանապարհատրանսպորտային անվտանգության ապահովման կարեւոր պայման, Հայաստանում օրեցօր ավելի մեծ տարածում է գտնում։ Շնորհիվ ճանապարհային ոստիկանության հետեւողական ջանքերի ու իրազեկության բարձրացման հանրային նախաձեռնությունների՝ ավելանում է գիտակից ու պատասխանատու վարորդների թիվը։
Մեզ հետ զրույցում ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայության պետ Եգոր Կարապետյանը, ներկայացնելով չամրակապված վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար կազմված արձանագրությունների 2017—2019 թվականների վիճակագրական տվյալները, նշեց, որ 2017 թվականին արձանագրվել է 126 645 դեպք։ 2018 թվականին արձանագրությունների թիվն աճել է ու դարձել 143 580։ Մեկ տարվա ընթացքում մոտ 13.4 տոկոսով աճ է գրանցվել։ 2019 թվականին՝ հունվարի 1—ից փետրվարի 28—ն ընկած ժամանակահատվածում, արդեն իսկ կազմվել է 28 756 արձանագրություն։
«Դեպքերը վերաբերում են ոչ միայն վարորդներին, այլեւ նրանց կողքին նստած ուղեւորներին։ Իհարկե, չամրակապված վիճակում տրանսպորտային միջոց վարելը դժվար ապացուցելի է, քանի որ ՃՈ աշխատակցի վրա ամրացված կամ մեքենայի մեջ տեղադրված տեսախցիկը հիմնականում չի կարող ֆիքսել։ Միակ տարբերակը խախտումն արձանագրելու՝ ՃՈ աշխատակցի տեսողությունն է։ Վարորդները հիմնականում իրենց անհամաձայնությունն են հայտնում, որ իրենք ամրակապված են եղել կամ մինչ ՃՈ աշխատակցի մոտենալն արդեն ամրակապվում են։ Մեր աշխատակիցների տարիների փորձը թույլ է տալիս անգամ թաղանթապատված ապակու հետեւից տեսնել՝ ամրակապվա՞ծ են վարորդն ու ուղեւորը, թե՞ ոչ»,–ասաց Եգոր Կարապետյանը եւ հավելեց, որ իրենց նպատակը վարորդներին միայն վարչական պատասխանատվության ենթարկելը չէ, այլ առաջին հերթին նրանց անվտանգությունը։
Ոստիկանները բազմաթիվ պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացրել, որպեսզի վարորդները հասկանան, որ ամրագոտին ոստիկանների համար չեն կապում, այլ իրենց կյանքի անվտանգությունն ու առողջությունն ապահովելու համար։
Վարորդ Վարվառա Հայրապետյանը կողմ է պարտադիր ամրակապվելուն, եւ իր կողքին նստող բոլոր ուղեւորները մշտապես լսում են «իսկ ամրագոտի՞ն» արտահայտությունն ու անմիջապես ամրակապվում։
«Ամրակապվելն ինձ համար օրենքի նույն ուժն ունի, ինչպես կարմիր լույսի տակ պարտադիր կանգնելը։ Ամրակապվելն առաջին հերթին անվտանգություն է եւ որեւէ դեպքի ժամանակ ապահովագրում է տարբեր տհաճ վնասվածքներից»,–նշեց Վարվառան։
Երգչուհի Հասմիկ Կարապետյանը, որն ամրագոտիներ կապելու՝ տարիներ առաջ մեկնարկած քարոզարշավի մասնակիցներից էր, նշեց, որ այս տարիների ընթացքում միանշանակ պրոգրես տեսնում է, քանի որ այժմ իր ընկերների, ծանոթների մեջ բազմաթիվ են այն մարդիկ, որոնք սովորել են ամրակապվել։ «Այն ժամանակ մարդիկ այնքան էլ չէին գիտակցում ամրագոտու ողջ կարեւորությունը, սակայն հիմա ամեն ինչ այլ է։ Եթե կա օրենք, եթե ավտոմեքենայում կա ամրագոտի, ապա պետք է ամրակապվել»,–ասաց Հասմիկ Կարապետյանը։
Նա ցանկություն հայտնեց, որ գա մի օր, որ մարդիկ ոչ թե պարտադրաբար ամրակապվեն, այլ գիտակցաբար։ Երգչուհին անկեղծացավ, որ նախկինում ինքն անձամբ միշտ չէ, որ ամրակապվել է, սակայն երբ սկսել է մեքենա վարել, հասկացել է ամրագոտու ողջ իմաստը։
ՃՈ ծառայության պետ Եգոր Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միանշանակ ոչ ոք չի կարող ասել, որ ամրակապված լինելու դեպքում ոչինչ չի լինի, կամ եթե ամրակապված լիներ, դժբախտ դեպք չէր պատահի։ «Սակայն 99/1 տոկոսային հարաբերակցությամբ ամրագոտին միանշանակ փրկում է մարդկանց կյանքը եւ անվտանգություն է։ Ցանկացած վարորդ ավտոմեքենայի շարժիչը գործի գցելուց առաջ պետք է ամրակապվի, հետո մնացած գործողություններն իրականացնի»,–նշեց Կարապետյանը։
ՃՈ—ն հատուկ ամրագոտու համար համապատասխան սարքավորում ունի՝ 9—10 մ երկարությամբ թեք ստենդ։ Մարտին, երբ եղանակները կտաքանան, այն կրկին գործի կդրվի։ 2018 թվականին ՃՈ աշխատակիցները մի քանի կանխարգելիչ միջոցառում են իրականացրել. չամրակապված վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները բերել են այդ ստենդի մոտ, որտեղ նստարան է ամրացված։ Վարորդները նստում են, գցում ամրագոտին ու նստարանն անմիջապես շարժվում է 20—30 կմ/ժ արագությամբ ու արհեստական վթարի իրավիճակ է ստեղծվում։ Այսպիսով՝ վարորդը հասկանում է, թե ինչ կարող է պատահել անգամ նման չնչին արագությամբ։ Ստենդն օգտագործվել է Երեւան քաղաքի Ֆրանսիայի հրապարակի հարակից տարածքում, խոշոր կազմակերպություններում, շտապ օգնության բաժանմունքում, տարբեր դպրոցներում, բուհերում։
«Այն աշխատանքները, որոնք մենք իրականացնում ենք ՀՀ քաղաքացիների, հատկապես դպրոցահասակ եւ մանկապարտեզների երեխաների հետ, գուցե անմիջապես ամեն ինչ չփոխվի, սակայն համոզված եմ, որ 2, հնարավոր է նաեւ 5 տարի հետո զգանք այդ ամենի արդյունքը»,–շեշտեց ՃՈ ծառայության պետը։
Անդրադառնալով հարցին, թե ովքեր իրավունք ունեն ընդհանրապես չամրակապվելու, Կարապետյանն ընդգծեց, որ դեպքեր են եղել, որ առաջարկվել է օրենքում փոփոխություն անել, որպեսզի ամրագոտի չկապվի բնակավայրերում, այլ միայն արագընթաց միջպետական ճանապարհներին։ Օրենքում փոփոխությունը չի արվել, քանի որ բնակելի վայրերում նույնպես հնարավոր են լուրջ բախումներ, այդ իսկ պատճառով ցանկացած դեպքում տրանսպորտային միջոցների վարորդները պետք է ամրակապվեն։ Ամրագոտի չկապելու իրավունք ունեն միայն ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով, քանի որ նրանք հատուկ ծառայություն են իրականացնում. «2018 թվականի հունվարի 8—ից հետո, երբ ավտովթարի հետեւանքով 2 ոստիկան զոհվեց, այնուամենայնիվ, մեր աշխատակիցներին նույնպես հորդորում ենք ամրակապվել։ Դեպքեր են լինում, երբ հասարակության մեջ խոսակցություններ են պտտվում, թե հղիները, սրտանոթային հիվանդություններ ունեցող անձինք իրավունք ունեն ամրագոտի չկապել։ Դա սխալ է, եւ մեր ՀՀ օրենսգրքում նման կետ չկա։ Բացառություններ չկան, անգամ, եթե բժիշկը նման տեղեկանք կարողանա տալ, որ ամրագոտին վնասում է տվյալ անձի առողջությանը։
Ամրակապված չլինելու դեպքում վարորդների տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի հնգապատիկը։ Նվազագույն աշխատավարձը հաշվարկվում է 1000 դրամ, այսինքն՝ տուգանքը 5000 դրամ է։ Ուղեւորների չամրակապվելու դեպքում էլ գումարը նույնն է, սակայն, եթե եւ վարորդը, եւ ուղեւորը ամրակապված չեն, ընդհանուր տուգանքը կրկին 5000 դրամ է, քանի որ վարորդից գանձվում է այդ պահին կատարած խախտման ամենաբարձր չափն ունեցող տուգանքի գումարը։ Այսինքն՝ միաժամանակ 4 խախտում անելու դեպքում՝ հաշվարկվում է դրանցից ամենաբարձր չափն ունեցող տուգանքը»։
Լիլիթ ԴԵՄՈՒՐՅԱՆ

05-03-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO