Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԱՇԽԱՐՀ


Թուրք-ադրբեջանական շանտաժ Իրանի նկատմամբ

Հայ-իրանական լավ փոխհարաբերությունները նրանք ծանր են տանում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Իրան հաջողված էր եւ բավականին դրական արձագանք գտավ իրանական ԶԼՄ—ներում։ Սակայն, ըստ երեւույթին, Ադրբեջանի, թերեւս նաեւ Թուրքիայի համար դա խիստ անցանկալի էր, մանավանդ որ վարչապետին ընդունել է այդ երկրի ռազմաքաղաքական ու հոգեւոր առաջին դեմք հանդիսացող այաթոլա Խամենեին, որը կարեւորել է հայ—իրանական փոխհարաբերությունների ընդլայնումը։ Իսկ արցախյան հիմնահարցին անդրադառնալով՝ շեշտել է հայ—ադրբեջանական բանակցությունների անհրաժեշտությունը։ Ուստի թուրքական եւ ադրբեջանական ԶԼՄ—ները, որոնք ընդհանրապես չէին անդրադարձել այցին, դրանից հետո, որպեսզի ստվերեն այցի կարեւորությունն ու արձագանքները, առիթ են փնտրել եւ «գտել», նպատակ ունենալով համաթուրքականության զգացմունքներ բորբոքել Իրանի ադրբեջանցիների շրջանում՝ լոբբիստական շրջանակների միջոցով։ Եվ այդ «առիթը» Հայաստանի վարչապետի՝ Թեհրանի «Արարատ» մարզավանում հայ համայնքի հետ հանդիպումն էր, որտեղ փակցված է եղել «Արցախը Հայաստան է եւ վերջ» պաստառը, ինչը խիստ բորբոքել է համաթուրքական գաղափարակիրների զգացմունքները։ Այն, որ այդ հիսթերիան, որին մասնակցում են նաեւ որոշ քաղաքներում ուրբաթօրյա աղոթքի բարձրաստիճան հոգեւորականներ, խորհրդարանի անդամներ ու «մշակույթի» ոլորտի ակտիվիստներ, սկսվել է մարտի 3—ից, ապացույցն է այն բանի, որ Բաքվի թուրքերն են այդ պաստառը տեսել հայկական ԶԼՄ—ներում եւ փոխանցել իրենց իրանցի կողմնակիցներին։ Սա այն դեպքում, երբ իրանական լրատվական գլխավոր գործակալություններն ու կայքերը ընդհանրապես չեն անդրադարձել դրան։ Նախքան անցնելը այդ հիսթերիայի դրսեւորումներին, նշենք, որ Իրանի Սահմանադրության 19—րդ հիմնադրույթում նշվում է, որ բոլոր իրանցիները՝ ցանկացած ազգության ներկայացուցիչ, անկախ մաշկի գույնից, ռասսայից, լեզվից ու նման այլ համանիշներից, հավասար իրավունքներ ունեն։ Իսկ սա նշանակում է, որ եթե Իրանի Ադրբեջանի այն թրքախոսները, որոնք վարակվել են համաթուրքականությամբ, իրենց իրավունք են վերապահում հակահայկական միջազգային «գիտաժողովներ» կազմակերպել, ապա իրանահայերը գոնե մի պաստառ փակցնելու իրավունք պետք է որ ունենային։
Թուրքական «Անատոլու» գործակալությունը, թուրքական եւ ադրբեջանական այլ ԶԼՄ—ներ, ինչպես նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի հովանավորությունը վայելող եւ այդ երկրներում ակտիվ գործունեություն ծավալող Իրանի ադրբեջանցի արտերկրյա համաթուրքականների անջատողական «Գամաջ» («Հարավային Ադրբեջանի» ազգային ճակատ) կազմակերպության http։//www.gamac.info կայքը ակնհայտ ակտիվությամբ տարածում են հակահայ եւ համաթուրքական նյութեր այցի առիթով։ Ընդ որում՝ գլխավորապես պարսկալեզու ծառայությունների միջոցով, ինչը նշանակում է, որ քարոզչությունն ուղղված է Իրանի ադրբեջանցիներին՝ նպատակ ունենալով էլ ավելի բորբոքել հակահայ տրամադրությունները։ Նշենք նաեւ, որ մարտի 2—ին «Մայրենի լեզվի միջազգային օրվա» առթիվ Անկարայում Ադրբեջանի մշակույթի ասամբլեայում, «Մայրենի լեզվի միջազգային օրը եւ «Հարավային Ադրբեջանի» խնդիրները» թեմայով տեղի է ունեցել համաժողով, որին մասնակցում էին Թուրքիայի ակադեմիական շրջանակների հայտնի դեմքեր եւ անջատողական կազմակերպություններ «Գամաջի» ու «Գամուհի» (Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնք շարժում) եւ Ադրբեջանի ներկայացուցիչներ, որտեղ «Գամուհի» ներկայացուցիչը հայտարարել է, թե համաֆարսիականության պայմաններում ֆարսերի հետ թուրքերի համագոյակցությունը անհամատեղելի է, ուստի «Հարավային Ադրբեջանի» անկախությունը անհրաժեշտություն է։
Իրանի ադրբեջանաբնակ նահանգներից ընտրված որոշ պատգամավորներ իրենց խիստ ընդգծված դիրքորոշումներով մարտի 3—ին շարունակել են համաթուրքական քարոզարշավը այն թաքցնելով համաիսլամականության քողի տակ, ինչը լայն արձագանք է ունեցել վերոհիշյալ թուրք—ադրբեջանական եւ Իրանի գլխավորապես նման գաղափարները կրող ԶԼՄ—ներում։ Թուրքերն առավել ցայտուն են ներկայացրել Սպահանի եւ Թավրիզի ֆուտբոլային թիմերի խաղի ժամանակ տեղի ունեցածը, որտեղ համաթուրքականները հանդես են եկել «Ղարաբաղը մերն է եւ մերն էլ կլինի» կարգախոսով, բարձրացնելով Ադրբեջանի դրոշը եւ հրկիզել՝ հայոցը։ Նշենք, որ Թավրիզի գլխավոր թիմի խաղերը հաճախ են դառնում համաթուրքականության դրսեւորման ասպարեզ։ Հիշյալ ԶԼՄ—ները կարեւորել են նաեւ Ուրմիայից ընտրված պատգամավոր Հադի Բահադորիի ելույթը խորհրդարանում, որն իր ընդգծված հակահայ ելույթում շեշտել է, թե Ղարաբաղը իսլամական, ադրբեջանական հող է, եւ Հայաստանը պետք է հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նա ընդգծել է, թե Հայաստանի վարչապետի այցի համար շատ անհարմար ժամանակ է ընտրվել՝ Խոջալուի «ցեղասպանության» հաջորդը օրը, ինչի համար քննադատություն է հնչեցրել ԱԳ նախարարության հասցեին։
Այցի նախօրեին Թեհրանում բացվել էր Խոջալուի «ցեղասպանության» վերաբերյալ լուսանկարների 5—օրյա ցուցահանդես, որտեղ գրանցվել է ադրբեջանական կեղծարարության հերթական դեպքը, որը բացահայտել է իրանական «Ազարիհա» կայքը։ «Տարօրինակ դեպք է տեղի ունեցել Թեհրանում կազմակերպված այս տարվա լուսանկարչական ցուցահանդեսում, որը կազմակերպվել էր Բաքվի դեսպանատան կողմից, եւ որին մասնակցում էին այդ երկրի դեսպանը եւ Բաքվում աշխատած մի քանի նախկին իրանցի դիվանագետներ։ Տարօրինակն այն է, որ պատկերասրահում ցուցադրված մի քանի նկարներ գողացված նկարներ են, որոնք փաստորեն պատկանում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանին, որոնք Բաքվի կառավարությունը ներկայացրել է որպես Խոջալուի զոհեր»,— «Ստախոս հովիվը» վերտառությամբ հոդվածում գրել է իրանական կայքը։
Իրանական կայքը հավելում է, որ ցուցահանդեսում ներառվել է չոր անապատում մահացած երեխայի առջեւ ծնկի իջած կնոջ պատկեր, մինչդեռ Խոջալուն գտնվում է Աղդամի եւ Ասկերանի միջեւ, կիսալեռնային ցուրտ եւ ձնապատված մի տարածքում։ «Լուսանկարի հետազոտությունը պարզեց, որ այն պատկերում է Օսմանյան կայսրությունում հայերի՝ դեպի Սիրիա, Հալեպ բռնագաղթը. լուսանկարը վերցվել է ԱՄՆ կոնգրեսի գրադարանից»,— գրել է կայքը։
Այն նաեւ գրել է, որ վերջին տարիներին Թուրքիան եւ Բաքուն, Խոջալուի ողբերգությունը ուռճացնելով, փորձել են դեպքերը հավասարեցնել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետ։
Արդավիլի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդ, հայտնի հոգեւորական այաթոլա Հասան Ամելին, անդրադառնալով «Արարատ» մարզավանի հարցին, շեշտել է, որ եթե անգամ Բաքվից սիոնիստական վարչակարգի լրտեսական անօդաչու սարքերը թռչեն Իրանի երկնքում, Իրանը պաշտպանելու է Ադրբեջանին ու նրա ժողովրդին, Հայաստանը համարելով զավթիչ երկիր։ Միաժամանակ նա Խոջալուի դեպքերը հայերի ոճրագործություն է գնահատել։ Հավելենք նաեւ, որ փետրվարի 25—ին Բաքվում տեղի է ունեցել Խոջալուի դեպքերի վերաբերյալ իսրայելցի գրողներ հայր եւ որդի Արիե եւ Ամի Գութերի «Ցավ» վեպի շնորհանդեսը, որտեղ Ադրբեջանի լեռնային հրեաների համայնքի նախագահը հայտարարել է, թե Խոջալուի ողբերգությունը ադրբեջանցիներին ու ցեղասպանության ենթարկված հրեաներին միացնում է։ Սա հերթական փորձն է նույն հարթությունում դիտարկելու նշյալ դեպքերը Հայոց ցեղասպանության հետ։
Հակահայկական ելույթներով եւ հայտարարություններով աչքի են ընկել նաեւ այլ գործիչներ։ Իսկ ադրբեջանական «Ունա» գործակալությունը Հայաստանի վարչապետի այցի առնչությամբ ու մարզավանում տեղի ունեցածի վերաբերյալ հարց է ուղղել Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմիին։ Վերջինս, թերեւս, սպառիչ պատասխան է տվել՝ նշելով, թե տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ փոխհարաբերությունները տարբեր ոլորտներում զարգացնելն այդ երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է, ինչը շատ թափանցիկ է։ Իսկ հայ համայնքի հետ հանդիպումն ընդունելի երեւույթ է, սակայն ընդունելի չէ պաստառի բովանդակությունը, որը արվել է ինքնագլուխ։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

05-03-2019





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO