Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Սահմանափակումներից մինչեւ ձեռքբերումներ

Ինչպիսին են Հայաստանի տնտեսության հնարավորությունները ԵԱՏՄ տարածքում

Ներմուծման եւ արտահանման առումով Հայաստանի տնտեսական շահերի համար ԵԱՏՄ տարածքը կենսական նշանակություն ունի։ 2018—ին Հայաստանից 2 մլրդ 400 մլն դոլար ծավալով արտահանված ապրանքների մոտ 680 մլն դոլարն արտահանվել է ԵԱՏՄ երկրներ։ Առավել կարեւոր է, որ Հայաստանը ԵԱՏՄ երկրներ եւ հատկապես Ռուսաստան է արտահանում ոչ թե հումք, այլ վերջնական օգտագործման ապրանքներ։ Իսկ ներմուծման առումով մեկ քառորդը, այն է՝ 1 մլրդ 250 մլն դոլարը, ներկրվում է ԵԱՏՄ երկրներից։
Այդ մասին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի երեկվա նիստում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով Եվրասիական տնտեսական ինտեգրման ներկա վիճակն ու արդյունավետության բարձրացման հիմնական ուղղությունները։ «Դա նշանակում է, որ մեր արտադրողների եւ տնտեսության շահերը պահանջում են, որպեսզի ապրանքների արտահանման բնագավառում, ինչպես նաեւ ծառայությունների ընդլայնման տեսանկյունից մեծ ուշադրություն դարձնենք առկա խնդիրներին։ Պետք է հնարավորություն տալ ձեռնարկատերերին լիարժեք օգտագործելու իրենց ներուժը եւ ներկայանալու այն շուկաներում, որտեղ կարող են ունենալ զարգացման բավական լայն եւ դեռեւս մինչեւ վերջ չօգտագործված հնարավորություններ»,–ասաց նա։
Հայաստանը մեծ հնարավորություններ է ստանում հատկապես ծառայությունների բնագավառում, ինչը նշանակում է, որ այն ծառայությունները, որոնք ԵԱՏՄ տարածքում ենթարկվում են որոշակի կարգավորումների, կարող են ազատ իրականացվել այդ իրավունքների սահմաններում։ «Երբ մենք կարգավորումներ ենք առաջարկում կոնկերտ ծառայության առնչությամբ,  մեր կողմից տրված հավաստագրերը եւ իրավունքները եթե գտնվում են մեր եւ ԵԱՏՄ մյուս երկրների կարգավորման դաշտում, բավարար են լինելու, որպեսզի այդ կազմակերպություններն ազատ գործեն նաեւ այլ շուկաներում»,–մեկնաբանեց Խաչատրյանը։
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ առաջիկայում սպասվում են մաքսատուրքերի էական բարձրացումներ, ինչն էլ իր հերթին կհանգեցնի ապրանքների թանկացման։ Մասնավորապես բարձրանալու են երրորդ երկրներից Հայաստան ներկրվող ավտոմեքենաների, ընտանի թռչունների մսի, կաթնամթերքի, ցորենի, արեւածաղկի ձեթի եւ շատ այլ ապրանքատեսակների գները։ Ի դեպ, 2017 թվականին երրորդ երկրներից Հայաստան է ներկրվել 37 110 ավտոմեքենա, 2018—ին՝ կրկնակի ավելի՝ 65 110։ «Խնդիրը միայն աճի մեջ չէ։ ԵԱՏՄ համաձայնագրով նախատեսվում է, որ 2020 թ. հունվարից ավտոմեքենաների մաքսազերծումը հաշվարկվելու է ոչ թե հայտարարված արժեքից եւ տասը տոկոս մաքսատուրքից, այլ ըստ շարժիչի հզորության, ինչը շուրջ 4—4.5 անգամ թանկացում է ենթադրում։ Թռչնամսի ներկրումը, եթե 2017—ին 14 տոկոս էր, ապա 2020 թվականին դառնալու է 25, իսկ 2021—ին՝ 50 տոկոս, հետագայում արդեն 80 տոկոս, որը կլինի եվրասիական միասնական մաքսատուրքը։ Կաթի եւ սերունցքի համար՝ հաջորդաբար 10,12,15 տոկոս, ցորենը՝ 2—ից հասնելու է 5 տոկոսի»,–նկատեց պատգամավորը։
Թանկացումներից խուսափելու համար Մելքումյանն առաջարկեց նախարարին շտապ միջոցներ ձեռնարկել եւ դիմել ԵԱՏՄ հանձնաժողովին՝ առաջին անհրաժեշտության ապրանքների երրորդ երկրներից ներկրման համար նախատեսված մաքսատուրքերի ավելացումը հետաձգելու առաջարկով։ Դրան ի պատասխան՝ նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Հայաստանի համար արտոնություններ արդեն իսկ տրվել են, որովհետեւ անդամակցությունից հետո յուրաքանչյուր երկիր կարիք ունի որոշակի ադապտացիոն ժամանակահատված անցնելու։ «Աստիճանական ներդրման այս ժամկետները Հայաստանի համար արդեն իսկ սահմանված են որպես արտոնյալ անցումային ժամանակահատված՝ մինչեւ մաքսատուրքերի բարձրացումն ու ԵԱՏՄ մաքսային սկզբունքներին համապատասխանեցումը։ Եկեք միասին որոշենք, թե որ ապրանքներն ունեն առաջնահերթ նշանակություն, որովհետեւ, այնուամենայնիվ, պետք է իմանանք, որ դա մի քանի ապրանքների կարող է վերաբերել, չի կարող վերաբերել ամբողջ ցանկին։ Մենք էլ ունենք մեր նկատառումները։ Շատ ժամանակ չունենք, պետք է ծանրութեթեւ անենք՝ դրա օգուտներն են շատ, թե վնասները։ Առաջիկա 2—3 ամսում պետք է դիմենք, որովհետեւ այդ մաքսատուրքերն առաջիկայում արդեն ուժի մեջ կմտնեն»,–ասաց Խաչատրյանը։
Վերոնշյալ ապրանքներից բացի բարձրանալու է նաեւ ներկրվող ոսկյա իրերի եւ ադամանդների համար մաքսատուրքը։ Այս տարվա հունվարի 1—ից կիրառվում է 3 տոկոսանոց մաքսատուրք, իսկ մինչ 2022 թ. այն հասնելու է 15 տոկոսի։ Խաչատրյանի դիտարկմամբ, այս արտոնյալ ժամանակահատվածից այսօր օգտվում են ոչ այնքան հայաստանցի արտադրողները, որքան Հայաստան ապրանք ներմուծող ու ԵԱՏՄ արտահանողները։ «Ոսկե ձուլակտորները ներկրվում են ԵԱՏՄ տարածքից, մշակվում մեր ոսկեգործական ձեռնարկություններում, ապա արտահանվում դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ՝ առանց մաքսատուրքերի։ Այսինքն՝ 10 տոկոսով ադամանդե քարերի կամ 15 տոկոսով ոսկու արտադրանքի նկատմամբ տարիֆային սահմանափակումը հնարավորություն է ստեղծում այն արտադրությունների զարգացման համար, որոնք կողմնորոշված են դեպի Ռուսաստան կամ ԵԱՏՄ մյուս անդամ երկրներ»,–ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ մաքսատուրքերի բարձրացման դեպքում այս մեխանիզմն այլեւս չի գործելու, փոխարենն ավելի շահեկան դիրքում են հայտնվելու տեղական արտադրողները։ Այդ նպատակով կառավարությունը համապատասխան փոփոխություններն է առաջարկում մաքսային օրենսդրության մեջ, որը նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում։
Թե՛ նախարարը, թե՛ պատգամավորները կարեւորեցին նման հանդիպումների եւ քննարկումների անցկացումը, ինչը հնարավորություն կտա իրենց կողմից կայացված որոշումները հասկանալի դարձնելու բոլոր նրանց համար, ում առնչվում են այդ որոշումների հետեւանքները։

Պատժամիջոցները ժամանակավոր են, համաձայնագիրը՝ երկարաժամկետ

Առաջիկայում Ազգային ժողովը կքննարկի Իրանի եւ ԵԱՏՄ—ի միջեւ պարզեցված առեւտրի համաձայնագիրը, ինչը մեծ հնարավորություններ կընձեռի բոլոր կողմերին առեւտուրն ընդլայնելու համար։ «Համաձայնագիրը մեծ հնարավորություններ կտա ԵԱՏՄ—ում գործող կազմակերպությունների, առաջին հերթին հայաստանյան կազմակերպությունների՝ դեպի իրանական շուկա ավելի պարզեցված մուտքի հարցում։ Պարզեցված համաձայնագրի վավերացումից եւ ուժի մեջ մտնելուց հետո 300—ից ավելի ապրանքատեսակներ կազատվեն ոչ տարիֆային կարգավորումների սահմանափակումից, այսինքն՝ չեն լինի այնպիսի պահանջներ, որոնք արժեքային չեն։ Իսկ արժեքային տարիֆները կնվազեն։ Սա հնարավորություն է Հայաստանում արտադրված ցանկացած արտադրանք Իրանի շուկա ավելի քիչ սահմանափակումներով եւ արգելքներով արտահանելու համար։ Սա նաեւ հնարավորություն է իրանական արտադրողների համար, որոնց պարագայում ԵԱՏՄ երկրների շուկան ամենեւին երկրորդական նշանակություն չունի, հատկապես այն պայմաններում, որում այսօր գտնվում է Իրանի տնտեսությունը»,–լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը՝ ընդգծելով, որ Հայաստանն Իրանի հետ արտոնյալ առեւտրի պայմանագիր չունի, եւ սա լինելու է առաջինը։ Խաչատրյանը չհստակեցրեց, թե որ ապրանքների վրա է տարածվելու համաձայնագիրը, բայց նշեց, որ վառելանյութի, այդ թվում՝ գազի ներկրման մաքսատուրքի վրա չի լինի։
Նշենք, որ համաձայնագիրն արդեն ստորագրված է, բայց վավերացված է դեռեւս Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղրղըզստանի կողմից։ Առաջիկայում կվավերացնեն նաեւ Հայաստանն ու Ղազախստանը, ինչպես նաեւ Իրանը։ Այս համաձայնագրով մաքսատուրքերը ոչ բոլոր դեպքերում են զրոյացվում, այլ իջեցվում են։ Սա համարվում է անցումային համաձայնագիր, ենթադրաբար դրա հաջորդ փուլն առեւտրային հարաբերությունների այնպիսի խորացումն է, որով կընդունվի համաձայնագիր ազատ առեւտրի մասին, որով մաքսատուրքերը կզրոյացվեն։ Այն հարցին, թե Իրանի նկատմամբ պատժամիջոցները կարո՞ղ են բացասական ազդեցություն ունենալ հայ—իրանական գործարար հարաբերությունների վրա, նախարարը պատասխանեց, որ դրանք բնականաբար ազդում են, սակայն նկատեց, որ «պատժամիջոցները ժամանակավոր են, համաձայնագրերը՝ երկարաժամկետ»։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

05-03-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO