Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


«Մաեստրո Մանսուրյան»

Փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան՝ այսօր

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80—ամյա հոբելյանի շրջանակում ներկայացվում է ռեժիսոր Հայկ Մկրտչյանի «Մաեստրո Մանսուրյան» փաստավավերագրական ֆիլմը։ Պրեմիերան նախատեսված է այսօր Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում։ Պրեմիերային ընդառաջ «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ֆիլմի ռեժիսոր Հայկ Մկրտչյանը նշեց, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները տեւել են հինգ տարի։
«Ֆիլմի տեւողությունը 52 րոպե է, այս ժամանակահատվածում փորձել ենք տեղավորել այն ամենը, ինչ մաեստրոն ստեղծել ու ստեղծում է, ինչը բավական դժվար էր։ Իմ կարծիքով, ֆիլմը ստացվել է։ Մի քանի տարբերակներ էին սկզբում մշակվում, հետագայում մաեստրոյի ուղղորդմամբ կանգ առանք այն տարբերակի վրա, որ ֆիլմը պետք է կառուցված լինի ոչ թե կենսագրական դիմանկարի վրա, այլ ներկայացվեն նրա՝ ավելի վաղ եւ վերջին շրջանում գրված ստեղծագործությունները»,–ասաց Հայկ Մկրտչյանը։ Ֆիլմում նկարահանել ենք բազմաթիվ երաժիշտների, որոնք աշխատել եւ աշխատում են մաեստրոյի հետ։
Տիգրան Մանսուրյանն արդեն առիթ ունեցել է դիտել ֆիլմը։ Նա նշեց, որ ցանկացել է ֆիլմում լինեն ինչպես արտերկրի, այնպես էլ Հայաստանի իր ընկերները։
«Անշուշտ, պետք է հուշեի, թե ովքեր են Եվրոպայից ու ԱՄՆ—ից իմ ընկերները։ Նրանցից ոմանք ներառված են ֆիլմում։ Պետք է ասեմ, որ նկարահանող խումբը հսկայական աշխատանք է կատարել նրանց ֆիլմում ընդգրկելու համար, որովհետեւ դա շատ բարդ գործ է։ Երաժիշտներն անվերջ ճամփորդում են, գերհագեցած օրակարգով են ապրում։ Կինոնկարի աշխատանքային խմբի ունեցած միջազգային կապերը բավական օգտակար եղան»,–ասաց Տիգրան Մանսուրյանը։
Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի խոսքով, սա շատ լավ առիթ է եւս մեկ անգամ շնորհավորելու Տիգրան Մանսուրյանին։
«Մաեստրոյի կյանքին, մտքերին, ստեղծագործություններին նվիրված ֆիլմն իրենից արժեք է ներկայացնում։ Ինչ խոսք, մաեստրոն բացառիկ է, արվեստի մեջ ունի իր հաստատած չափանիշները, նրա արվեստը սնող ակունքներն անծայրածիր են։ Մշակույթի նախարարությունն ուրախ եւ հպարտ է իր մասնակցության բաժինն ունենալու մաեստրոյին նվիրված միջոցառումներում»,–ասաց Նազենի Ղարիբյանը։
Ֆիլմի պրոդյուսեր Հայկ Օրդյանը նշեց, որ նկարահանման աշխատանքներում նպատակ էր դրված այնպես անել, որ այն լինի նոր խոսք մաեստրոյի մասին։
«Ֆիլմի նկարահանման ժամանակ բազմաթիվ հետաքրքիր, բացառիկ արխիվային տեսանյութեր են ձեռք բերվել համաշխարհային հեռուստատեսային, փառատոնային ընկերություններից։ Մենք ցանկացանք այնպես անել, որ հանդիսատեսի համար Մանսուրյանը բացահայտում լինի ոչ միայն Հայաստանի, այլեւ համաշխարհային մշակութային կյանքում»,–ասաց նա՝ ընդգծելով, որ փորձ է արվել մաեստրոյին ներկայացնել աշխարհի տարածությունից։
«Մշար» մշակութային կենտրոնի նախագահ, ֆիլմի սցենարի հեղինակ Ալինա Օրդյանը տեղեկացրեց, որ այս նախագիծն իրենց առաջին նախագծերից է։
«Եկավ մի պահ, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները դադարեցին զուտ ֆինանսական խնդիրների պատճառով։ Մեծ ցանկություն ունեինք մաեստրոյի 80—ամյակին այն ավարտին հասցնելու։ Մենք դիմեցինք մշակույթի նախարարությանը, ներկայացրեցինք արդեն ունեցած նկարահանումները։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարությանը, Նազենի Ղարիբյանին, ով անմիջապես արձագանքեց, հասկացավ մեր նպատակները, եւ եղավ աջակցություն։ Պետք է ընդգծեմ, որ, ընդհանրապես, նկարահանումների ընթացքում մաեստրոյի անուն–ազգանունը շատ դռներ էր բացում»,—ասաց Ալինա Օրդյանը։
Ֆիլմի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել գերմանական հեռուստաալիքներից մեկը, որի հետ ներկայում բանակցություններ են վարվում։ Այնտեղ ցուցադրվելուց հետո այն կներկայացվի Հայաստանի ավելի լայն շրջանակին։

05-03-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO