Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Ընդունել է ԱԺ նախագահը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսին, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաեւ կազմակերպության շարունակական աջակցությունը մեր երկրի ժողովրդավարացման գործընթացներին։ Ազգային ժողովի նախագահը հավելել է, որ ակտիվ համագործակցություն կա Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ։
Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանն այս տարիների ընթացքում շարունակաբար իրագործել է կազմակերպության անդամակցությամբ ստանձնած պարտավորությունները, եւ այդ ուղղությամբ մեր երկիրն ունի զգալի առաջընթաց՝ պայմանավորված նաեւ կազմակերպության աջակցությամբ։
Օրենսդիր մարմնի ղեկավարը հավելել է՝ 2018 թ. տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխության արդյունքում Հայաստանն էական քայլ կատարեց մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության, իրավունքի գերակայության ուղղությամբ։ Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանի նոր իշխանությունները հետեւողական են ժողովրդավարության շարունակական զարգացման ու խորացման հարցում։
Քրիստոս Ջակումոպուլոսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է տարիներ շարունակ Հայաստանի հետ իրականացվող արդյունավետ համագործակցությունն ու համատեղ ծրագրերը։
Նշելով, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալի առաջընթաց կա՝ Քրիստոս Ջակումոպուլոսը բարեփոխումների իրականացման հարցում համագործակցության եւ աջակցության պատրաստակամություն է հայտնել։
Անդրադառնալով Հայաստան—Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացված ծրագրերին, արձանագրված արդյունքներին, ինչպես նաեւ նոր Գործողությունների ծրագրին առնչվող հարցերին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը վերահաստատել է, որ Հայաստանը հետամուտ է լինելու գործողությունների երկրորդ ծրագրի լիարժեք եւ ամբողջ ծավալով իրականացմանն ու այս փուլում բավականին ծավալուն եւ խորքային բարեփոխումներ են նախատեսված։

05-03-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO