Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ՄԱՐԶԵՐ


Առաջիկայում խոշոր ներդրումներ են սպասվում

Կոտայքում ադամանդագործության զարգացման լուրջ հեռանկարներ կան

Հայաստանի Կոտայքի մարզում ադամանդագործության ոլորտում նկատելի ակտիվություն է արձանագրվել։ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Աբովյան քաղաքում ներկայում ադամանդագործության ոլորտում գործում է 80—100 աշխատատեղ ունեցող ընկերություն։ Առաջիկայում այս ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների թիվը կավելանա։
«Կան գործարարներ, որոնք, պայմանավորված հետհեղափոխական քաղաքական իրադրությամբ, մտադրված են Աբովյանում աշխատելով, ներգրավել խոշոր ներդրումներ։ Այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր արդեն իրականացվում են։ Վերջերս սկսվել են մեծ ծավալով շինարարական աշխատանքներ Աբովյանում՝ նախկին «Սիրուս» գործարանի տարածքում։ Այդտեղ են կահավորվելու ադամանդագործության արտադրամասերը։ Նախատեսվում է, որ Հոնկոնգում, Դուբայում գործող ադամանդագործական ընկերությունները գրասենյակ կբացեն Աբովյանում եւ արտադրություն կսկսեն։ Այսինքն՝ այդ ընկերությունների արտադրական արդյունքը կլինի Հայաստանում։ Բիզնես պլանի համաձայն՝ առաջիկա տարիներին նախատեսվում է 3 հազար աշխատատեղ ստեղծել»,–ասաց Ռոմանոս Պետրոսյանը։ Նա տեղեկացրեց, որ ընկերությունները նախատեսում են նաեւ ուսուցման ծրագիր իրականացնել, որ շինարարության ավարտին զուգահեռ վերապատրաստված մասնագետներ լինեն։ Մարզպետը տեղեկացրեց, որ արդեն հանդիպել է գործարարներին։ Նա իր աջակցությունն է հայտնել նրանց։
Մարզպետը նշեց, որ այս պահին էլ մարզում գործում է 7—8 ադամանդագործական միջին ձեռնարկություն, որոնց արտադրանքն արտահանվում է ռուսական, եվրոպական շուկաներ։
Հաջորդ ուղղությունը, որ մարզը զարգացնում է, զբոսաշրջությունն է։ Այդ շրջանակում ներկայում երկու խոշոր հյուրանոցային համալիրների կառուցման ծրագիր է իրականացվում։ Դրանից բացի, բարձր լեռնային բնակավայրերում աշխատանքներ են ընթանում էկոտուրիզմի ենթակառուցվածքների զարգացման, ներդրումներ բերելու առումով։
«Դրա վառ օրինակը Լեռնանիստ համայնքում ձմեռային տուրիզմի զարգացման ծրագրերն են։ Ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ տեղեկատվական լուրջ աշխատանք տարվեց, որից հետո տուրիստական ակտիվությունը նկատելի էր։ Կցանկանայի նշել Սեւաբերդում էկոգյուղի ծրագրի մասին, որը նույնպես ընթացքի մեջ է։ Ամբողջացվում է նախագծանախահաշվային փաթեթը»,–ասաց մարզպետը։
Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ մարզի համար կարեւոր ուղղություններից է ինտենսիվ այգեգործությունը, տեխնոլոգիական գյուղատնտեսությունը։ Ըստ նրա՝ այս ուղղությամբ էլ կա առաջընթաց։ Մարզում շուրջ 90 հա ջերմոցային տնտեսություն կա, եւս 17 հա չորս համայնքում ներկայում հիմնվում է։
Ծրագրեր են նախատեսված վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Առկա է իտալա—իսպանական համատեղ ձեռնարկության հետ կնքված հուշագիր, որի համաձայն՝ մարզում կկառուցվեն հողմակայաններ։ Դրանից բացի, արեւային կայաններ կկառուցվեն մի շարք համայնքներում։
«Ի դեպ, ուզում եմ նշել վերելակների արտադրության մասին։ Չարենցավանում կհիմնվի 60—70 աշխատատեղով վերելակների արտադրությամբ զբաղվող ընկերություն։ Չինական կողմի այցին ենք սպասում՝ տարածքի հարցը հստակեցնելու համար։ Նրանց կողմից ներկայացված չափանիշներին համապատասխան մենք առանձնացրել ենք 5 տարածք, որից էլ չինական կողմը կընտրի հարմարը»,–ասաց նա։
Մարզպետի խոսքով, իրենց հաշվարկներով, ընթացիկ տարվա համար նախատեսված ծրագրերով կհիմնվի 1000—ից ավելի աշխատատեղ։
Աննա ԳԶԻՐՅԱՆ

06-03-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO