Հավերժի ճամփորդը
2012 թվականի հուլիսի 20-ին բժիշկ-հասարակական գործիչ, զինվոր, գրող եւ հրապարակախոս Արցախ (Դալտոն) Բունիաթյանի մարմինն ամփոփվեց Եռաբլուրում, որտեղ բազում են արցախյան հերոսամարտի նվիրյալները։ Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճում անցկացվեց Արցախ Բունիաթյանի ծննդյան 80-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթ։ Բժշկի այրին՝ Սոնա Հովեյանը, նշեց՝ կյանքի վերջին օրերին Արցախը հորդորել է, որ մարդիկ միմյանց նկատմամբ լինեն սիրով։ Հավելել է նաեւ, որ իր կյանքի կարեւոր գործերից են Նժդեհի շիրիմը տեղափոխելուն աջակցելը, արցախյան գոյամարտին մասնակցելը եւ Քաշաթաղի բուժմիավորման ստեղծելը։ Հանդիսավոր մասից հետո կայացավ տոնական համերգ։ Ներկաների առջեւ ռազմահայրենասիրական երգ ու պարով հանդես եկավ Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» համույթը։ Դպրոցի միջանցքում ներկայացված է Արցախի մասին պատմող լուսանկարների ցուցահանդես, նրա մասին ֆիլմ ցուցադրվեց։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
06-03-2019
|

փակել >>
|