Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ԼՂՀ


«Իր ժամանակի ու տարածության տիրակալը»

Հայկական երկրորդ հանրապետությունում եւս նշվել է սպարապետի հոբելյանը

Հայրենասիրությունն ու ազգասիրությունը յուրաքանչյուր անհատի հոգու ներաշխարհի դրսեւորումն է։ Երբ հայրենիքի ճակատագիրը վտանգվում է, անհնար է, որ իր երկիրը, հողն ու ջուրը պաշտող անհատն անտարբեր գտնվի։ Նման բացառիկ երեւույթներից է Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս, «Հայրենիք» եւ «Ոսկե արծիվ» շքանշանների ասպետ Վազգեն Սարգսյանը։
Անսահման է արցախցիների սերն ու հավատը զորավարի նկատմամբ, անուրանալի՝ նրա դերը աշխարհազորայինների, կամավորական ջոկատների հավաքագրման ու պաշտպանության բանակի ստեղծման գործում։ Այդ իրողությունը քաջ գիտակցում են նաեւ այսօրվա զինվորն ու սպան, ՊԲ բոլոր զինծառայողները, որոնք սպարապետի գաղափարներին հավատարիմ, շարունակում են հայրենիքի պաշտպանի իրենց առաքելությունը։ Այդ ավանդույթների կրողն է նաեւ Արցախի պաշտպանության բանակի՝ «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշանակիր Վազգեն Սարգսյանի անվան զորամասը, որտեղ երեկ տրվեց հերոսի ծննդյան 60—ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը։
ԱՀ նախագահ Բակո Սահակյանը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, պետական այրերի, ՊԲ բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեց զորապետի հուշարձանի պատվանդանին։ Ծաղկեպսակներ դրվեցին երկրի նախագահի, խորհրդարանի, կառավարության եւ պաշտպանության նախարարության անունից։ Այստեղ էին նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Վ. Սարգսյանի հարազատներն ու զինակիցները, բազմաթիվ հյուրեր Երեւանից եւ արտերկրից։
Հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը։ Բացման խոսք ասաց ՊԲ հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գեներալ—մայոր Վարդան Բալայանը. «Սպարապետը նրանցից մեկն էր, ով քայլառքայլ երկիրը բարձրացրեց մի նոր հարթության վրա։ Նա մեր տեղն ու դերը հաստատելու միտումով գնաց մահու եւ կենաց կռվի՝ հավատացած լինելով, որ 21—րդ դարը անկասկած մերն է լինելու»։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդգծեց, որ սպարապետն իրավամբ համարվում է հայոց նորագույն պատմության կերտողներից մեկը, որն իր անունը հավերժ թողել է Արցախի ազատագրման հերոսական տարեգրության էջերում. «Վազգեն Սարգսյանն այն բացառիկ ռազմական, քաղաքական ու հասարակական գործիչներից է, որին կհիշեն ե՛ւ սերնդակիցները, ե՛ւ հետագա սերունդները, կհիշեն որպես անձնազոհ ու անձնանվեր ընկերոջ եւ հրամանատարի, որպես խելամիտ ու բանիմաց ղեկավարի ու առաջնորդի, որպես մեծ հայրենասերի եւ սպարապետի։ Նա իր արած գործերով, ապրած կյանքով իսկապես նման է լեգենդի ու կմնա դարերում՝ միշտ ոգեշնչելով եւ դաստիարակելով սերունդներին, տանելով նրանց դեպի նոր հաղթանակներ։ Եվ այդպես նա կշարունակի իրականացնել իր ազգանվեր առաքելությունը, իր ծառայությունը, որպես հայրենիքի հավերժ զինվոր»։
Բ. Սահակյանը արձանագրեց. «Արցախը միշտ հիշում եւ մեծարում է Վազգեն Սարգսյանին։ Նրա գործուն աջակցությամբ կատարվեցին մեր ժողովրդի փայլուն հաղթանակները, կազմավորվեց պաշտպանության բանակը, ապահովվեց մեր նորանկախ հանրապետության կայացումն ու զարգացումը։ Յուրաքանչյուր պահի նա մեր կողքին էր՝ օգնելով եւ աջակցելով ցանկացած խնդրի լուծմանը։ Նա իր կյանքն անմնացորդ նվիրեց հայրենիքը հզոր ու ծաղկուն, զարգացած եւ բարեկեցիկ դարձնելու գաղափարի իրագործմանը։ Եվ համոզված եմ, որ սերունդներն արժանապատվորեն շարունակելու են կյանքի կոչել նրա վեհ գաղափարները՝ վառ պահելով սպարապետի պայծառ հիշատակը»։
Ն զորամասի հրամանատար, գնդապետ Արտյոմ Առաքելյանի ելույթը եւս հուզիչ էր. «Վազգեն Սարգսյանը իրավամբ համարվում է մեր ազգային ազատագրական պայքարի խորհրդանիշներից մեկը։ Արցախը երբեք չի մոռանա ճակատագրական 1992 թվականի ամառը, երբ սպարապետի մարտակոչով հարյուրավոր մահապարտներ շտապեցին ռազմաճակատ՝ պաշտպանելու մեր հայրենիքը։ Վազգեն Սարգսյանի կերպարում անթեղված է մեր ժողովրդի հերոսական ներկան եւ հավիտենական պայքարի գաղափարը, նրա ներկայությունը թեւավորում եւ ուժ էր տալիս զինվորականին ու բանվորին, մտավորականին եւ գյուղացուն, նրանց միավորում հայրենիքի փրկության դրոշի ներքո։ Սպարապետը երբեք չի վազել փառքի ետեւից, այլ փառքն էր նրան կրնկակոխ հետեւում, նա չէր ձգտում հաճոյանալ պատերազմի աստծուն, այլեւ շահում էր նրա քմահաճ վերաբերմունքը։ Վազգեն Սարգսյանն իսկական ժողովրդական հերոս է, պարզ, անմիջական եւ անկեղծ։ Այժմ առավել քան համոզված ենք, որ նա ծնվել էր առաջնորդելու, հերոսանալու համար»։
Արցախում շարքային զինվորից մինչեւ հրամանատար, Վազգեն Սարգսյանի կերպարը բոլորի խիզախման եւ անձնազոհության օրինակ է, ու փորձում են առաջնորդվել նրա պատգամներով։ Եվ Ն զորամասի զինծառայող, սերժանտ Գագիկ Հարությունյանը խորհրդանշական համարեց հայ ժողովրդի պանծալի զավակի լույս աշխարհ գալը։ Գ. Հարությունյանը ընկերների անունից երդվեց երբեք չերկնչել դժվարությունների առաջ՝ ընդգծելով. «Սպարապետ, այս հողի կռիվը պատվով ենք տանելու եւ հասցնելու ենք քո երազած հանգրվանին»։

* * *
Հոբելյանական միջոցառումը շարունակվեց երեկոյան՝ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի մեծ դահլիճում հրավիրված հանդիսությամբ, որին ներկա են գտնվել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Վազգեն Սարգսյանի հարազատներն ու զինակիցները, ՊԲ հրամկազմը, Հայաստանից եւ արտերկրից ժամանած բազմաթիվ հյուրեր։
«Արդեն քսան տարի է, ինչ ավարտվել է Վազգեն Սարգսյանի երկրային ճանապարհը։ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների հերոսի 60—ամյա հոբելյանն այսօր, ցավոք, նշում ենք առանց Վազգենի,–այսպես սկսեց իր ելույթը պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ—մայոր Կարեն Աբրահամյանը.–Մեծ անհատների մասին խոսելը բավականին բարդ գործ է, քանի որ նրանց կատարածը սովորաբար այնքան տարողունակ եւ հսկայածավալ է լինում, որ ժամանակակիցների հայացքները հաճախ չեն կարողանում ընդգրկել այն։ Միայն որոշակի ժամանակահատվածից հետո է հնարավոր լինում ամբողջությամբ իմաստավորել մեծ անհատի պատմական դերը։ Նման բացառիկ անհատներից է Վազգեն Սարգսյանը, ով 1988թ. համազգային շարժման կազմակերպիչներից եւ նրա ռազմական ղեկավարներից մեկն էր»։
Ըստ Կ. Աբրահամյանի, որպես ՀՀ պաշտպանության նախարար, նա զարմանալիորեն կարողանում էր օրգանապես միաձուլել հայրենիքի նվիրական բեկորի՝ Արցախի հերոսական պաշտպանության տարիներին ձեռք բերած մարտական փորձն իր ենթակաների՝ կադրային սպաների տեսական ու գործնական բազմապիսի գիտելիքների եւ երիտասարդների մարտական փորձի ու ձեռնողականության հետ, դրանք ծառայեցնելով ազգային անվտանգության շահերին։ Սպարապետը կարեւորում էր հայրենական ռազմակրթական համակարգի ստեղծումը՝ գտնելով, որ ժամանակի ընթացքում պատերազմում հաղթանակած սերնդին պիտի փոխարինի բարձրագույն ռազմական կրթությամբ երիտասարդ հերթափոխը։
Վաղամեռիկ իր տաղանդավոր գրչընկերոջ մասին սրտառուչ խոսք ասաց Արցախի ԳՄ նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանը. «Նա պիտի այսօր այստեղ լիներ, այս դահլիճում, այս բեմի վրա, հոբելյանի գահաթոռին, եւ պիտի բեմը հեղեղվեր ծաղիկներով, դահլիճը՝ ծափողջուններով, ու մենք մեզ կարեւորեինք նրա ձեռքսեղմումին արժանանալ... Եվ առաջինը պիտի նրա հետ ողջագուրվեին նրա գրչակիցներն ու զինակիցները, հրամանատարները, հերոսական գեներալները։ Ես մեծ ուշադրությամբ ու բավականությամբ լսեցի քիչ առաջ նրա գործի արժանավոր շարունակողներից մեկի՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի խոսքը, եւ մեզ համար, ազգի համար մխիթարանք է, որ ինչպես ասում են՝ մեր ժողովրդի հերոսականության գենը շարունակական է... Պատերազմը մեզանից, մեր գրականությունից խլեց մեր լավագույն գրողներից մեկին... Նա, ով ընտրել էր բառը, այնպես եղավ, որ դարձավ զորական, զենքի մարդ։ Նա, ինչպես Հրանտ Մաթեւոսյանն է ասել, դարձավ «իր ժամանակի ու տարածության տիրակալը» եւ ազգի հերոսության առասպելականությունը դարձրեց իրական»։
Հանդիսավոր միջոցառմանը սերնդակիցների անունից ներկաներին ողջունեց ՊԲ զինծառայող, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ Նորայր Քամալյանը։ «Ես՝ նոր սերնդի ներկայացուցիչս, թեկուզ անձնապես չեմ ճանաչել սպարապետին, այնուամենայնիվ, հասակ եմ առել նրա եւ մեր մեծերի կտակած դասերով, քաջ գիտակցելով, որ հայոց հայրենիքի փրկությունն ու ազատությունը կախված է հայ զինվորի բազկի ու ոգու ուժից։ Ես եւ իմ սերնդի ներկայացուցիչները պատրաստ ենք անմնացորդ ծառայել հայրենիքին՝ չխնայելով անգամ մեր կյանքը։ Ապրիլյան քառօրյա առճակատումն ու հետ մղած հակառակորդի բազմաթիվ դիվերսիաները դրա վառ ապացույցն են։ 2014թ. հուլիսի 31—ին, երբ 18 տարեկան զինվոր էի, մարտական դիրքի մատույցներին մոտեցած հակառակորդի հատուկ նշանակության բրիգադի դիվերսիոն խմբի անդամների հետ ձեռնամարտի բռնվեցի՝ թույլ չտալով նրանց իրականացնելու իրենց նենգ մտադրությունները։ Ես առավել քան համոզված եմ, որ այսօր էլ մեր յուրաքանչյուր դիրքապահ զինվոր պատրաստ է հանուն հայրենիքի վտանգել կյանքը ու ամեն գնով փրկել այն»,–ասաց նա։
Հարազատների անունից շնորհակալություն հայտնելով հոբելյանի կազմակերպիչներին ու ելույթ ունեցողներին ջերմ, սրտառուչ խոսքերի համար, սպարապետի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, նշեց, թե ինքն էլ շատ կերազեր, որ դահլիճում նստած լինեին ինչպես հոբելյարը՝ Վազգենը, այնպես էլ իրենց մայրը. «Ու եթե կենդանության տարիներին նա չէր սիրում ծնունդներ նշել եւ իր մասին գովեստի խոսքեր լսել, այսօր գոնե հնարավորություն կընձեռներ, որպեսզի իր համար շատ հոգեհարազատ ու սիրելի Արցախում միասին նշեինք 60—ամյա հոբելյանը։ Առիթից օգտվելով, շնորհավորում եմ թե Վազգենի եւ թե մարտի 5–ին լույս աշխարհ եկած նրա բոլոր ընկերների ծնունդը։ Թող Աստված պահի ու պաշտպանի ազատ եւ անկախ Արցախը»։
Հոբելյանի առիթով օրհնանքի խոսք ասաց Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Հնչեցին երաժշտական կատարումներ, ցուցադրվեց ֆիլմ։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ
Լուսանկարը՝ Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ

06-03-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO