Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայկական կողմի փաստարկներն ավելի ընկալելի են դառնում

Դրան մեծապես նպաստում են մեր երկրում ժողովրդավարական գործընթացները

ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությամբ առաջիկայում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Հայկական կողմը, ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հետեւողականորեն պնդում է, որ արցախյան հարցի վերջնական լուծումը հնարավոր է միայն Արցախի ժողովրդի մասնակցության պարագայում, հստակ բերելով այն փաստարկը, որ ինքը Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետ չէ, ուստի առանց նրանց ներկայացվածության հնարավոր չէ բովանդակային քննարկումներ ունենալ։ Մինչդեռ Բաքուն ընդդիմանում է բանակցային ձեւաչափի փոփոխությանը՝ շարունակելով ռազմական հռետորաբանությունը եւ փորձելով մեզ հետ խոսել սպառնալիքների լեզվով։ Այդ դեպքում ի՞նչ ձեւաչափ կարող է ունենալ առաջիկա հանդիպումը։
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանի խոսակցությունները, ոչ պաշտոնական, իսկ առաջիկայում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հանդիպումները նպատակ ունեն պարզելու եւ հստակեցնելու միմյանց դիրքորոշումները։ «Հայկական կողմը, շարունակ պնդելով Արցախի վերադարձի իր փաստարկները, բնականաբար բարդ իրավիճակ է ստեղծում Ադրբեջանի համար։ Թեեւ Բաքուն հստակ ասում է, որ չի պատրաստվում համաձայնվել նոր ձեւաչափին, բայց եթե մեզ հաջողվի քայլ առ քայլ միջազգային գործընկերներին բացատրել մեր դիրքորոշումը, ապա արդեն Բաքուն պետք է փորձի հիմնավորել փաստարկներով, թե ինչու չի ցանկանում ձեւաչափի փոփոխություն»,– ասաց Հայրապետյանը։ Այս հարցում շտապողականությունը տեղին չէ, քանի որ արցախյան հիմնահարցի ամբողջ գործընթացը ցույց է տվել, որ հապճեպ լուծումներ չեն լինում։ Հակամարտությունն ավելի է բարդանում Բաքվի կողմից ատելության քարոզի պայմաններում, եւ հայկական կողմը ստիպված է բավականին զգոն եւ զգույշ լինել։ «Ընդհանուր փոխվստահության մեխանիզմների խորացման հետ եւ այս ժամանակավոր անդորրը պահպանելու տեսանկյունից այլ բաղադրիչներ էլ կան, որտեղ Արցախի վերադարձը բանակցային գործընթաց դրա ապահովման բաղադրիչներից մեկն է»,–ընդգծեց պատգամավորը։
Մշտապես այս հարցի բարձրաձայնումը կարող է արդյոք ինչ—որ բան փոխել բանակցային ձեւաչափում։ Ադրբեջանագետը գտնում է, որ եթե այդ ամենն արվեր զուտ պոպուլիստական կամ հռետորաբանության շրջանակներում, դա շատ արագ կմարեր, բայց անընդհատ, շարունակաբար եւ տարբեր հարթակներում փաստարկված այդ մասին բարձրաձայնելը ցույց է տալիս, որ հայկական կողմը բավականին վճռական է տրամադրված։ Ավելին՝ կառավարության ծրագրով արտաքին քաղաքականության հատվածում այդ դրույթի ընդգծումը եւս շատ կարեւոր մարտահրավեր է, որը դրված է մեր արտաքին գերատեսչության առջեւ։
Ինչպես արդեն նշել ենք, ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ Ֆրանսիայի պատվիրակի կողմից կարեւորվել է Արցախի ներկայացուցիչների հետ հարաբերությունների հաստատման եւ բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտությունը։ Երեկ բրյուսելյան թերթերից մեկում անդրադարձ է եղել բանակցային գործընթացին Արցախի վերադարձին։ Տ. Հայրապետյանի դիտարկմամբ, այդ ամենը փաստում է, որ հայկական կողմի մոտեցումները, ուղերձները արձագանք են գտնում միջազգային հանրության շրջանում, քանի որ այդ զարգացումները փոխկապակցված են։ Եթե այս հարցը շրջանառվում է մամուլում, ապա արդեն իսկ ուղղված է հանրային կարծիք ձեւավորելուն եւ համապատասխանաբար ազդում է որոշում ընդունողների վրա։ Ի վերջո, հայկական կողմը չի ասում մի բան, որը երբեւիցե գոյություն չի ունեցել, այլ կոչ է անում եւ բերում փաստարկներ, թե ինչու է անհրաժեշտ վերադառնալ եռակողմ բանակցային ձեւաչափին։ «Այն ավելի արդյունավետ էր, ավելի առարկայական եւ ավելի էր նվազեցնում պատերազմական գործողությունների վերսկսումը։ Եթե Բաքուն իսկապես խաղաղ կարգավորման է ձգտում, ապա պետք է կարողանա բանակցային սեղանի շուրջ նստել Արցախի իշխանությունների հետ։ Իսկ եթե ի վիճակի չէ դրան, ապա էլ ինչ առարկայական լուծման մասին կարող է խոսք լինել»,–ընդգծեց զրուցակիցս։ Ադրբեջանի իշխանությունների կողմից տարվող քաղաքականության հետեւանքով երկրում ձեւավորվել է բավականին արմատական եւ մաքսիմալիստական հասարակություն, եւ այդ կարծիքները փոփոխելու, հասարակությանը խաղաղության պատրաստելու, ինչպես նաեւ Արցախի գոյության հետ հաշտվելու համար կարեւոր քայլ է, որպեսզի Արցախը վերադառնա բանակցային գործընթաց։
ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը երեկ ժամանել է Բաքու, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրի իշխանության ներկայացուցիչների հետ։ Տարածաշրջանային այցով Լայչակը կայցելի նաեւ Երեւան։ ԱԺ պատգամավորի խոսքով, արցախյան հակամարտության կարգավորումը երկարատեւ գործընթաց է, եւ ԵԱՀԿ գործող նախագահի այցը այդ գործընթացի օղակներից մեկն է։ «Հայկական կողմն իր առջեւ խնդիրներ է դրել եւ պետք է հասկանանք, թե որքան հեռատես եւ համառ կարող ենք լինել, իսկ մենք բավականին համառ ենք այդ խնդիրների իրագործման համար, եւ դա իրականցվում է ոչ միայն ՀՀ վարչապետի եւ ԱԳՆ—ի, այլեւ հենց խորհրդարանի կողմից խորհրդարանական դիվանագիտության համատեքստում։ Մենք նույնպես պետք է ակտիվ աշխատենք եւ հստակ մեր ուղերձները տեղ հասցնենք տարբեր մակարդակներով տարբեր գործընկերներին, որպեսզի ձեւավորվի այն ընդհանուր հանրային կարծիքը, որ եթե ժողովուրդն ընտրում է իր իշխանություններին (հեղ.–արցախահայությունը), իսկ կարգավորումը ենթադրում է ճակատագրի վերջնական ամրագրում, ուրեմն ժողովրդի ներկայացուցիչները պետք է ներկայացված լինեն բանակցային գործընթացում»,–ասաց Տ. Հայրապետյանը։
Թեհրանում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի հայտարարությունները բավականին ցավոտ ընդունվեցին Բաքվում։ Թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում, ադրբեջանագետն ընդգծեց, որ հայկական կողմից այնպիսի հայտարարություն կամ ելույթ չի եղել, որը կարող է փակուղի տանել բանակցությունները, ընդհակառակը՝ փակուղի էին տանում Բաքվի կողմից տարիներ շարունակ հնչող ատելության կոչերը, ռազմական հռետորաբանությունը։ «Դրանք վաղուց արդեն փակուղի էին տարել գործընթացը, եւ ըստ էության հենց նման իրավիճակ ստեղծվեց 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված էսկալացիայի արդյունքում։ Այսօր քայլ առ քայլ աշխատանքներ են տարվում բացառելու խնդրի ռազմական լուծումը, որի մասին նաեւ խոսել է վարչապետը Բրյուսելում՝ ներկայացնելով, որ փաստորեն այսօր Հայաստանը հարկադրված է շեշտը դնել իր ռազմական բյուջեի վրա՝ տարածաշրջանում անվտանգությունը պահելու եւ ռազմական գործողությունների ծավալումը թույլ չտալու համար, որին ձգտում է Բաքուն։ Մենք երկիր ենք եւ մենք առաջ ենք մղում մեր շահերը։ Պատրաստվում են համապատասխան ձեւով արձագանքելու բոլոր այն հայտարարություններին, որոնք որեւէ կերպ սպառնալիք կարող են ստեղծել արցախահայության կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է ընդհանրապես ՀՀ վարչապետի Իրան կատարած այցի հետ կապված Բաքվի արձագանքներին, Հայրապետյանը կարծում է, որ Ադրբեջանը միշտ էլ ձգտել է Արցախյան հակամարտությանը տալ կրոնական բնույթ, որպեսզի այն դիտարկվի իսլամի եւ քրիստոնեության միջեւ բախում, սակայն հայ—իրանական բարիդրացիական հարաբերությունները կարծես ամբողջությամբ կանխում են բոլոր այդ փորձերը եւ կոտրում կարծրատիպերը, ինչն էլ նյարդայնացրել է Բաքվին։ Իրանի արագ արձագանքը ցույց տվեց, որ թույլ չեն տա հայ—իրանական հարաբերությունները դարձնել ազգայնական շահարկումների առարկա։
Պատգամավորի խոսքով, ՀՀ վարչապետի Բրյուսել կատարած պաշտոնական այցը խորհրդանշական է նրանով, որ տեղի է ունենում անմիջապես Իրան այցից հետո։ «Բրյուսելը նույնպես փնտրտուքի մեջ է Իրանի հետ հարաբերությունները կառուցելու մասով, եւ միգուցե Հայաստանն ինչ—որ տեղ հավակնում է լինել այդ կապող օղակը առաջին հայացքից հակադիր համարվող կողմերի միջեւ»,–նկատեց նա։ Միաժամանակ Հայաստանը հստակ արձանագրել է, որ պատրաստ է շարունակելու զարգացնել իր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ, մյուս կողմից կարեւորում է Բրյուսելի աջակցությունը բարեփոխումներ իրականացնելու հարցում։ «Խոսքը ոչ թե ձեւական, այլ կարեւոր, կենսական բարեփոխումների մասին է, որոնք բխում են հենց մեր անվտանգությունից։ Մի կողմից հզոր բանակ, մյուս կողմից՝ առողջ հասարակություն, ժողովրդավարական զարգացումներ, որոնք կօգնեն մեզ ապահովելու մեր անվտանգությունը եւ թույլ չտալու ցանկացած ոտնձգություն Արցախի եւ Հայաստանի հանրապետությունների նկատմամբ»,–ընդգծեց Հայրապետյանը։
Ամփոփելով խոսքը, զրուցակիցս նշեց, որ մեր երկրի ղեկավարի կողմից հնչեցվում են մի քանի կարեւոր թեզեր, որոնցից առաջինն այն է, որ Արցախի վրա հարձակում նշանակում է հարձակում ժողովրդավարության նկատմամբ, այսինքն՝ այս նոր փոփոխությունների համատեքստում մենք չենք փոխում մեր արտաքին քաղաքականությունը, բայց փոխում ենք հարաբերությունները որակական առումով, որն էլ նախեւառաջ տարածվում է արցախյան հակամարտության վրա։ Իսկ դա նշանակում է, որ ավտորիտար Բաքվի ֆոնին ժողովրդավար Հայաստանի առաջ մղած թեզերը բնականաբար ավելի ընկալելի կարող են լինել եվրոպական հարթակներում։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

06-03-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO