Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


1990-ականներից եկող հին նորությունը

Կհարկվեն բոլոր եկամուտ ունեցող ֆիզիկական անձինք

Շոու բիզնեսի ներկայացուցիչները, կրկնուսույցները, հանդիսավարները (շարքը շարունակելի է,— Ա.Մ.) պետք է հարկվեն։ Նրանք բողոքում են, չեն ուզում։ Ես, որպես պետությանը մշտական ամսական հարկատու, կրկին բողոքում եմ՝ իսկ ինչո՞ւ պետք է նրանք չհարկվեն։ Ի՞նչ է, իմ ամսական աշխատավարձը եկամուտ է համարվում, նրանց՝ մի երգի կատարման դիմաց, այն էլ՝ ոչ կենդանի ձայնով, ստացած հարյուր հազարները եկամուտ չե՞ն։ Մի խոսքով՝ իսկ ո՜ւր մնաց հարկային արդարությունը։
Ոլորտի շատ հայտնի ներկայացուցիչներից մեկի հետ եմ խոսում, որն ասում է, որ չի վճարելու սկզբունքորեն (անունը չեմ նշում իր իսկ խնդրանքով)։ Պատճառն եմ հարցնում։ «Դու քո քիչ աշխատավարձը ավելի երկար ես ծախսում, քան ես իմ ստացած հազարավոր դոլարները»,—սա է նրա պատասխանը։ Ու շարունակում է՝ «բեմական շորեր, մեյքափ…»… Չեմ թողնում շարունակի. այդ ի՜նչ բեմական հանդերձների մասին է խոսքը՝ ջինսերի ու վերնաշապիկների՞, կամ այդ ի՜նչ շպարի մասին է խոսքը. այն, որ բնական գեղեցկությունը ոչ թե ընդգծում է, այլ թաքցնո՞ւմ լրիվ ուրիշ դիմակի տակ…
Դե, այստեղ մեր ճաշակները կարող են չհամընկնել, ուստի այլ հարց եմ տալիս՝ ուղիղ աչքերին նայելով. «Իսկ Դուք ինչո՞վ եք լավը մաեստրո Տիգրան Մանսուրյանից. նա տարիներ շարունակ հայտարարագրում է իր եկամուտները»։
Իմ զրուցակից «շոուբիզի աստղն», իհարկե, հարցիս չի պատասխանում, բայց չի էլ ուզում հարցազրույցը շարունակել՝ ինձ այլեւս «չուզող» համարելով։
Այնուամենայնիվ, շարունակում եմ. «Լավ, ինձանի՞ց ինչով եք լավը, որ հարկվել չեք ուզում»։ Պատասխանը վստահ էր հնչում. «Մենք հասարակությանն ենք ծառայում»։ «Բա ե՞ս ում եմ ծառայում»,—փորձում եմ վերսկսել հարցազրույցը։ «Աստղի» պատասխանը անթաքույց քմծիծաղով էր. «Եթե հասարակությունը ձեր (լրագրողների նկատի ուներ) կարիքն ունենար, էդքան քիչ փող չէիք ստանա»։ Ու վերջ։
Քանի որ «չուզող» եմ, դիմեցի պետական եկամուտների կոմիտե՝ հասկանալու համար, թե շոուբիզնեսի ոլորտի հարկումն ինչ ընթացքում է։ Մեր հարցերին պարզաբանումներ տվեց ՊԵԿ հարկերի եւ պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Մարիամ Մանուկյանը։
Նա նախ ճշտում մտցրեց. այն է՝ խոսքն այստեղ միայն շոուբիզնեսի ներկայացուցիչները չեն. նրանք ֆիզիկական անձինք են, որոնք ստանում են եկամուտ, ուստի պետք է հարկվեն, ինչպես մյուս՝ եկամուտ ստացող ֆիզիկական անձինք։
Գործընթացի մասին ամբողջական պատկերացում ՊԵԿ—ը դեռ կազմել չի կարող, քանզի դեռ ժամանակ կա՝ մինչեւ ապրիլի 20—ը։ Նրանք՝ շոուբիզնեսի ներկայացուցիչները, տարեկան են ներկայացնում հաշվարկները։ Տարվա ընթացքում ստացած եկամուտները գումարելու են իրար ու ներկայացնեն տարեկան եկամտահարկի հաշվարկ՝ տարեկան սանդղակի պրոգրեսից դրույքաչափով։ Ինչպես շատերը ամսական եկամտահարկ են վճարում՝ եկամտի չափից կախված։
Հարց է ծագում. եթե ասենք երգիչների եկամուտները հաշվելը հեշտ է համերգների մասով, ապա բոլորովին այլ է վիճակը, եթե նրանց գործունեությունը ռեստորաններում ու ակումբներում է նաեւ։ Այս դեպքում հարկային մարմինը ինչպե՞ս է նրանց հսկելու։
Ի պատասխան՝ ՊԵԿ հարկերի եւ պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետը նկատեց. «Վարչական տարբեր մեխանիզմներ կան, նաեւ հսկողական աշխատանք է տարվելու։ Ուսումնասիրություններ են արվելու, վերլուծություններ, կա գործիքների համախումբ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի պարզել՝ արդյոք տվյալ անձը թերհայտարարագրե՞լ է իր եկամուտները, կամ՝ արդյոք տվյալ անձը ունեցե՞լ է եկամուտներ եւ չի հայտարարագրել»։
Խնդրեցինք նշել մեխանիզմներից գոնե մեկը։ Օրինակ՝ հարկային մարմինները պայմանավորվելու են ռեստորանատերերի՞ հետ՝ իմանալու այս կամ այն երգչի հոնորարի չափը։ «Հնարավոր է նաեւ երրորդ անձից տեղեկություններ ստացվեն։ Ասում եմ՝ տարբեր գործիքների համախումբ կա»,—ասաց Մարիամ Մանուկյանը։
Փաստն այն է, որ այս պահի դրությամբ նշված ոլորտի հարկումը թողել են ոլորտի ներկայացուցիչների բարի կամքի դրսեւորմանը։ ՊԵԿ—ը միայն լայնածավալ իրազեկման աշխատանքներ է տանում։ Ըստ իմ զրուցակցի՝ կան, որ դիմել են արդեն, կան, որ հաշվառվել են որպես անհատ ձեռներեցներ, եւ կան, որ դժգոհում են, հրաժարվում։
Հրաժարվելու պարագայո՞ւմ էլ է ՊԵԿ—ը թողնելու նրանց բարի կամքի դրսեւորմանը։ «Ժամկետը մինչեւ ապրիլի 20—ն է։ Հետո կամփոփենք իրավիճակը, կհասկանանք հետագա քայլերը»,—հայտնեց Մարիամ Մանուկյանը։
Կրկնուսույցներին դաշտ բերելու գործընթա՞ցն ինչպես է սկսվելու։ ՊԵԿ բաժնի պետը ճշգրտումը երկրորդեց. «Ոչ թե ինչ—որ մեկին՝ երգիչներին, կրկնուսույցներին, այլ՝ եկամուտ ստացողներին։ Մեխանիզմը հետեւյալն է. եթե եկամուտ են ստանում, ու այդ եկամուտը հարկվող է, ապա պետք է հարկեր վճարեն։ Այստեղ մեխանիզմը հետեւյալն է. եթե եկամուտը ստացել է հարկային գործակալ չհանդիսացողից, ապա ինքնուրույն պետք է ներկայացնի իր հաշվարկները»։
Հետաքրքիր է, ասենք ես կրկնուսույց եմ, տանը պարապում եմ, ո՞վ է իմ ձեռքը բռնելու եւ հարկեր պահանջելու, հարեւանի անանուն ազդարարի համակարգի՞ց է օգտվելու ՊԵԿ—ը։ Զրուցակիցս հուշեց, որ քաղաքացին ինքը կարող է ՊԵԿ—ին ընդառաջ գալ, մանավանդ. որ հարկերից ազատվելու հնարավորություն կա. «Իրենք կարող են գալ մեզ մոտ՝ իբրեւ ինքնազբաղված անձ, վերցնել արտոնագիր եւ ազատվել հարկերից՝ տարեկան մինչեւ 9 մլն դրամ շրջանառության սահմաններում»։
ՊԵԿ—ը չի՞ զգուշանում, որ հարկման դաշտի ընդլայնման հետեւանքով հնարավոր է՝ սոցիալական դժգոհության ալիք բարձրանա. «Ախր սա ամենեւին էլ նորություն չէ,–զարմացավ Մարիամ Մանուկյանը,–դեռ 90—ականներից ինքնահայտարարագրման դրույթներ եղել են։ Տիգրան Մանսուրյանը միշտ, տարիներ շարունակ հայտարարագրեր ներկայացրել է։ Եթե մենք ուզում ենք զարգացած պետություն ունենալ, ուրեմն պետք է ունենանք նաեւ իրավագիտակից քաղաքացիներ»։
Տեղեկացնենք, որ, այո, հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող եկամուտների մասով ինքնահայտարարագրման դրույթներ սահմանված են եղել դեռ 1997 թվականից։ Մասնավորապես, 31.12.1997 թվականից մինչեւ 01.01.2013թ. գործող «Եկամտահարկի մասին», ինչպես նաեւ 01.01.2013թ. մինչեւ 01.01.2018թ. «Եկամտային հարկի մասին» օրենքներով սահմանված են եղել, որ տարեկան եկամուտների մասին հաշվարկներ ներկայացվում են բոլոր այն դեպքերում, երբ եկամուտները ստացվել են հարկային գործակալ չհանդիսացողներից։ Տարեկան եկամուտների մասին հաշվարկի ներկայացումը պարտադիր չէր այն ֆիզիկական անձանց համար, որոնց կողմից հաշվետու տարվա ընթացքում ստացվել են բացառապես այնպիսի եկամուտներ, որոնցից եկամտային հարկը հաշվարկելու, պահելու եւ բյուջե վճարելու հարկային պարտավորությունը դրված էր հարկային գործակալի վրա։ Այժմ Հարկային օրենսգրքով է կարգավորվում դա։ Ինչպես ասացինք, տարեկան հաշվարկ պետք է ներկայացնեն։
Հարկերի վճարումը ուշացնելու պարագայում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կվճարի տույժ՝ 0.075 տոկոսի չափով։ Իսկ հաշվարկը ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու դեպքում ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար հարկ վճարողից կգանձվի տուգանք՝ հաշվարկված հարկի 5 տոկոսի չափով։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

06-03-2019





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO