Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


ԽաչԱրի թեման բնությունն ու գյուղն էր

Կամ՝ բնության մեջ Հայաստանն էր, Հայաստանի մեջ՝ բնությունը

ԽաչԱրն իր 52-րդ գարունը չվայելեց։ Իսկ նկարչի ու բնության «հանդիպումից» դեռ այնքան գործեր պետք է ծնունդ առնեին. բնությունն ու գյուղն էր նրա գործերի թեման։ Ասում էր. «Մանկությունից առնչվել եմ գյուղական վայրերին, այդ պատճառով հաճախ անդրադառնում եմ գյուղերին, այգիներին, ծաղիկներին։ Շատ եմ սիրում լինել այն վայրերում, որտեղ բազմիցս եմ եղել եւ ամեն անգամ բացահայտեմ նոր տեսարաններ»։ Սկսնակ արվեստաբան Նարե Բաթուզյանի բնորոշմամբ՝ նկարիչ ԽաչԱրի համար բնության մեջ Հայաստանն էր, Հայաստանի մեջ՝ բնությունը։
ԽաչԱրի՝ Արթուր Խաչատրյանի նկարները ցուցադրվել են Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ—ի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Գերմանիայի ցուցասրահներում։ Յոթ անհատական եւ երեք խմբային ցուցահանդես է ունեցել։ Ութերորդն էլ ծրագրում էր աշնանը ներկայացնել։ Բայց դա այդպես էլ երազանք մնաց նրա համար։ Սակայն նրա մահվանից կարճ ժամանակ անց, հարազատների ջանքերով կյանքի է կոչվել «ԽաչԱրի Հայաստանը» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի հայեցակարգը Հայաստանի ներկայացումն է նկարչի գույների միջոցով եւ ԽաչԱրի ներկայացումը՝ Հայաստանի գույներով։
Գործերը ներկայացվելու են մինչեւ մարտի 10—ը։ Ներկայացված է 20 աշխատանք։ Արթուր Խաչատրյանի բարեկամուհին՝ Լիլիթ Զաքարյանը պատմեց, որ 21—րդն էլ պետք է լիներ, բայց քանի որ վիշտը դեռ թարմ է, հարազատները չեն համաձայնել. դա լինելու էր ԽաչԱրի վերջին գործը՝ անավարտ. «Ինքն ասում էր՝ վերջին նկարս լինելու է արեւ։ Անավարտ կմնա, որպեսզի ով ուզում է շարունակել, շարունակի իր ձեւով, այնպես, ինչպես ինքն է ուզում»։
«Գույնի ու գծի համադրության մեջ իր բնավորությանը բնորոշ բան կա, նրա ձեռագիրը կարողանում ես միանգամից ճանաչել. տեմպ, թափ, չի վախենում, գույնի ու գծի համադրությունը շեշտելով, հասնում է իր նպատակին»,—նշեց նկարչի ուսանողական ընկերը՝ Վաչագան Հունանյանը։
Տրվելով իր արվեստին, ԽաչԱրը հասել էր կատարյալ ազատության։ Նա հաճախ էր նշում, որ հրաշալի է կանգնել մաքուր կտավի առջեւ եւ գիտենալ, որ դու կարող ես ինչ—որ եզակի բան արարել։ Գլխավորապես աշխատել է յուղաներկով եւ ակրիլային ներկերով։ Ինչպես ինքն էր նշում՝ ոգեշնչողները ֆրանսիացի իմպրեսիոնիստներն էին։ Միայն թե Նարեն նկատում է. «Ոգեշնչվել է ֆրանսիացի իմպրեսիոնիստներից, բայց նրանց վրձնահարվածները թեթեւ ու շաղախված են, իսկ ԽաչԱրի մոտ ավելի հստակ են»։
Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոցի տնօրեն Հովհաննես Մեծ—Գեւորգյանի համար ցուցահանդեսում բացահայտում կար։ Ասում է՝ չէր պատկերացնում, որ Արթուրը հասել է թռիչքի այն կետին, որտեղից էլ չեն վերադառնում. «Ամեն նկարում Արթուրը կա։ Նա այլ կերպ չէր կարող լինել, եւ նկարներն էլ իր պես են՝ պարզ ու անկեղծ»։
«Նա մեծ քայլերով գնում էր առաջ, եւ այդ առաջընթացը գործերում կա։ Լավն էր մեր Արթուրը՝ հրաշք նկարիչ, հրաշք ընկեր, լավ մարդ»,—նկարիչ Վլաս Այվազյանն է բնութագրում։
Իսկ Լիլիթ Զաքարյանը զարմանում է՝ մինչ այս չէր նկատել, որ գյուղերն ու բնությունն իսկապես ԽաչԱրի նկարների գույներն ունեն։ Կարծում էր՝ նկարչի հայացք է։ «Փաստորեն, ամեն մարդ չէ, որ կարող է տեսնել գույներն այնպես, ինչպես նկարում են»,—նշում է տիկին Լիլիթն ու ավելացնում, որ եղբայրը հաճախ է ասել՝ նկարիչները հայտնի են դառնում մահվանից հետո։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

06-03-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO